Posted in Արիանա Հակոբյան, Դասարանական ռադիո

«Ուրախ սեբաստացիներ» ռադիո.ընտանեկան թողարկում#18

«Ուրախ սեբաստացիներ»տեղեկատվական ռադիոյի եթերում ընտանեկան ռադիոթողարկում է․եթերում հեռավար սովորող Արիանա Հակոբյանն է։ Մեր եթերում լսե՛ք Արիանայի մասին, ով ձեզ համար ընթերցում է նաև իր հորինած հորինուկը՝

Posted in Հաշվետվություն, Նախագիծ

Հունվարյան Ձմեռային ճամբարի ամփոփում

Ճամբարային ստուգատեսեր և նախագծեր՝

Հունվարյան ձմեռային ճամբար

Դիջիթեք

Ազգագրական փառատոն՝

Բնագիտական ստուգատես

Մարմնամարզական ստուգատես

Շարունակել կարդալ “Հունվարյան Ձմեռային ճամբարի ամփոփում”

Posted in Բնագիտական ստուգատես

Դդմացան

ԲՆագիտատեխնիական ստուգատեսի շրջանակում Ձնեմարդուկներ ջոկատի ճամբարականները և Երիցուկներ ջոկատի ճամբարականները միասին ուսումնասիրեցին մանրադիտակով դդմի կորիզները, ցանեցին, սովորեցին դդմի սերմերի մշակման որոշ հմտություններ։

Posted in Ստուգատես

Բանավոր մաթեմատիկայի ստուգատես

Բանավոր մաթեմատիկայի ստուգատեսի նախագիծ՝

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի առաջին դասարանի սովորողներ՝

Մաթեմատիկական ընկուզախաղեր՝

Խաղ#1Թվային ընկուզախաղեր

Նպատակը՝ վերհիշել զույգ և կենտ թվերը, աջն ու ձախը։

Խաղ#2Թվային ընկուզագլորներ

Ընկույզների վրա գրված են 1-20 թվերը: Դրանք շարված են խառը հերթականությամբ: Սովորողը ընկույզը գլորում է: 

Խաղ#3«Դրոշ» մաթեմատիկական խաղ,4«Պատմի՛ր թվի մասին»,5պարանի օգնությամբ հաշում ենք

Posted in Աշխատաժամանակ

Ձմեռային ուսումնական ճամբար․20․01-24․01․2025

Ուսումնական նախագծեր՝

Հունվարյան ձմեռային ճամբար

Մարմնամարզական ստուգատես

Դիջիթեք

Ազգագրական փառատոն

Երկուշաբթի՝ 20․01․2025

9:00-9:20 ընդհանուր պարապմունք
9:20-10:30՝Բնագիտական փորձեր, սերմնացան
10:30-11:00 ՝ Սովորող-սովորեցնող համագործակցությամբ հանդես գան 3․1 ջոկատի ճամբարականները և 1․2 ջոկատի ճամբարականները։
11:05 -11:45՝ Բանավոր մաթեմատիկայի ստուգատես
11:45-12:15  ուրախ օտար լեզու12:20-12:55 ազգային խաղեր բակում
13:00-13:35- սեղանի խաղեր

Երեքշաբթի՝ 21․01․2024

9:00-9:20 ընդհանուր պարապմունք
9:20-10:05՝ Մուլտֆիլի դիտում, քննարկում
10:15-12:30 ՝ Ուսումանկան ճամփորդույթուն Գ․ Սունդուկյանի անվան թատրոն Մոխրոտը ներկացման դիտում
12։50-13։35 Ներկայացման քննարկում, ձայնագրում ենք ամփոփում

Չորեքշաբթի՝ ․22,01․2025

9:00-9:20 ընդհանուր պարապմունք
9:20-10:05 Հորինուկ՝ մի նախադասություն ես, մեկը՝ դու
10:10-11:00 ՝ Ազգային խաղի ուսուցում, զրույց-քննարկում
11:05 -14:00 Ուսումանակն ճամփորդություն/Ձմեռային մարզական խաղեր Ջրվեժի անտառապարոկւմ

Շարունակել կարդալ “Ձմեռային ուսումնական ճամբար․20․01-24․01․2025”
Posted in Ստուգատես

Ազգային մշակույթը և խոհանոցի համը փոխանցում են ընտանեկան դպրոցի անդամները

Ազգային խոհանոցի համը բացահայտում ենք միասին՝

Ազգագրական փառատոնին ազգային մշակույթը բացահայտում ենք ընտանեկան դպրոցի անդամների հետ, ծնողները, տատիկները մեզ են փոխանցում մեր ազգային ուտեստեստների պատրաստման պատմությունը, որոնք, գրեթե, մոռացվել են։ Ճամբարականները մասնակցում են ընթացքին, սովորում են անվանումները, ծանոթանում ենք այն տարածաշրջաններին, որտեղ պատրաստել են ուտեստները։ Այսպես՝ մեր ճամբարային գործունեությանը ներգրավվում ենք նաև ծնողներին, ընտանիքի անդամներին։ 

Ազգային ուտեստ՝ թանապուր(մածուն, թթվասեր, ձավար կամ ցորեն, ձու, ալյուր, դաղձ)պատրաստում է Ռուբեն Շահբազյանի տատիկը՝ Սուսաննա Ավետիսյանը՝

Ազգային ուտեստ՝ վանախաշ կամ քյալագյոշ(լավաշ, ոսպ, սոխ, ձիթայուղ, դաղձ, մածուն, ջուր)պատրաստում է Ռոբ Մկրտչյանի մայրիկը՝ Էմմա Բաբախանյանը՝

Շարունակել կարդալ “Ազգային մշակույթը և խոհանոցի համը փոխանցում են ընտանեկան դպրոցի անդամները”
Posted in Դասարանական ռադիո

«Ուրախ սեբաստացիներ» ռադիո#17

«Ուրախ սեբաստացիներ»տեղեկատվական ռադիոյի եթերում «Ձնեմարդուկներ» ջոկատի ճամբարակններն են։ Մեր եթերում լսե՛ք ճամբարային լրահոս,  լսե՛ք ամենատարբեր ու զվարճալի ջոկատների անունների մասին, իրենց կարգախոսների։ Յուրաքանչյուր ջոկատ ներկայացնում է իր ճամբարային նախագծերն ու գործունեությունները։ Ռադիոհաղորդավարներ՝ Պետրոս Հակոբյան, Վանեսսա Քեշիշյան և ընկերներ։

Posted in Սովորողների ճամբար

Ազգագրական խոհանոցի համը․

«Ձնեմարդուկներ»   ջոկատի ճամբարականների խոհանոցում երկու տարբեր ազգերի խոհանոցների փառատոն էր։ «Ձնեմարդուկներ» ջոկատի ճամբարականները ճամբարական Պետրոս Հակոբյանի մայրիկի՝ Ռուզաննա Գիշյանի հետ այս անգամ բացահայտեցին վրացական խոհանոցի համը։ Ռուզաննա Գիշյանը, ով ապրել և սովորել է Վրաստանում, մեզ ներկայացրեց վրացական խոհանոցի համեղ գաղտնիքները։ Սովորեցինք վրացական ուտեստների անունները, մեզ հայտնի՝ խաչապուրի՝ պանիր հացի մեջ, լոբիանի՝ լոբին հացի մեջ, պատրաստեցինք նաև վրացական քաղցրավա նաև վրացական քաղցրավենիքի։

Վրացական քաղցրավենիք՝ թխվածքաբլիթներ՝

Posted in Սովորողների ճամբար, Բնագիտական ստուգատես

Բնագիտական փորձեր, սերմնացան․ «Սովորող-սովորեցնող» նախագիծ

Բնագիտատեխնիկական ստուգատեսի շրջաանակում կիրականցնենք «Սովորող-սովորեցնող» նախագծով բնագիտական փորձեր, սերմնացան։

Մասնակիցներ՝ Հարավային դպրոց-պարտեզի 3․1 դասարանի «Երիցուկներ» և 1․2 դասարանի «Ձնեմարդուկներ» ջոկատների ճամբարականներ:

Պատասխանատուներ՝  Գոհար Սմբատյան և Մարգարիտ Հովնանյան

Վայրը՝ դպրոցը և տունը:

Օրեր՝ 16, 23, հինգշաբթի օրերին

Ժամը՝ 9:20

Նպատակ՝ սովորել ինչպես պետք է ճիշտ ցանել սերմերը, ծլելուց հետո ինչպես և ինչու տեղափոխել փոքրիկ բաժակների մեջ, որից հետո այն պետք է տեղափոխել հողի մեջ…

Կհամագործակցենք երկու փուլով։ Շարունակել կարդալ “Բնագիտական փորձեր, սերմնացան․ «Սովորող-սովորեցնող» նախագիծ”

Posted in Մարզական ստուգատես, Ուսումնական ճամփորդություններ 2024-2025

Ձմեռային մարզական խաղեր Ջրվեժի անտառապարկում

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի «Ձնեմարդուկներ»   ջոկատի ճամբարականներ

Վայրը՝ Ջրվեժ անտառապարկ

Ժամկետները՝ հունվարի 24- ին ժամը՝ 11:00-14:00

Նպատակը՝ Մասնակցելու մարզական ստուգատեսին, խաղալու ձմեռային մարզական խաղեր ՝դահուկ, սահնակ, վայելելու ձմեռային բնությունը Ջրվեժում, իրականացնելու ձմեռային ֆոտոպլեներ, ձնաքայլք անտառապուրակում:

Պատասխանատու՝ Մարգարիտա Հովնանյան

Օգնական՝ Գայանե Խաչատրյան Շարունակել կարդալ “Ձմեռային մարզական խաղեր Ջրվեժի անտառապարկում”