Posted in Ուսումնական նախագծեր 2024-2025

Ճամբարային ռոդարիական օրեր

Ջ. Ռոդարիի «Ա՜յ, քեզ շաբաթ»

Մասնակիցներ՝ Պղպջակներ ջոկատի ճամբարականներ

Ժամանակահատված՝ 26.05-13.06.2025

Նպատակը՝ Ճամբարային օրերը դարձնել հետաքրքիր, ռոդարիական, ռոդարիական հեքիաթներն ընթերցել, ստեղծագործել, կիրառել հնարքներ:

Մայիսի 26.05.2025՝

Ընթերցում ենք Ջ. Ռոդարի« Ա՜յ քեզ շաբաթ» , նկարում Paint նկարչական ծրագրով: Հորինում են ռոդարիական հորինուկ՝ «Այ քեզ ճամբար»:

Շարունակել կարդալ “Ճամբարային ռոդարիական օրեր”
Posted in Ուսումնական ճամփորդություն 2024-2025

Համբարձում է, գարուն է

Հարավային դպրոցի 1․2, 5․2 դասարանի սովորողները Արմավիրի մարզի գործընկեր դպրոցի՝ Այգեվան գյուղի միջնակարգ դպրոցի սովորողների հետ իրականացրին Համբարձման ծեսը Սարդարապատում։ Սեբաստացիների ճամփորդական առաջին կանգառը Զվարթնոց տաճարում էր։ Շրջեցինք, կատարեցինք միասնական կոմիտասյան երգեր, շրջակայքից հավաքեցինք ծաղիկներ։
 
Զվարթնոց տաճարում՝

Արմավիրի մարզի Այգեվան գյուղի միջնակարգ դպրոցում շրջելուց հետո, Այգեվանի սովորողների հետ այցելեցինք Սարդարապատ, շրջեցինք Սարդարապատի հուշահամալիրի ազգագրության թանգարանում։

Սարդարապատի հուշահամալիրում՝

Շրջայցից հետո Այգեվանի սովորողների հետ իրականացրինք Համբարձման ծեսը։ Զրուցեցինք ծեսի մասին, սովորողների պատմեցին՝ ինչպես ենք իրենք տոնում Համբարձումը կամ Ջան գյուլումը։ Միասին խաղացին մաթեմատիակկան խաղեր, բակային խաղեր։

Posted in Հաշվետվություն, Մայիսյան հավաք

Մայիսյան 20-րդ ստեղծագործական հավաք․ամփոփում

Ուսումնական նախագծեր՝

Մայիսյան ստեղծագործական հավաք՝

Ես կարողանում եմ.

Լողի ստուգատես

Իմ մեդիաայբբենարանը՝ սովորողների հեղինակային այբբենարանների ստեղծում PowerPoint ծրագրով կամ նկարներից կազմված տեսաերիզի տեսքով:

Սովորող-սովորեցնող նախագիծ. մեդահմտությունների փոխանցում

Հայ-իրանական օրեր․հարթակում ծնողն է՝

Հարթակում ծնողն է կամ ընտանեկան դպրոցը՝ որպես արտադրական ուսուցման կազմակերպիչ՝

Շարունակել կարդալ “Մայիսյան 20-րդ ստեղծագործական հավաք․ամփոփում”

Posted in Դասարանական ռադիո

«Ուրախ սեբաստացիներ»ընտանեկան ռադիո#29

«Ուրախ սեբաստացիներ» ընտանեկան ռադիոյի եթերում Դանիել Թաթիկյանը և մայրիկը պատրաստել են հետաքրքիր, տեղեկատվական հաղորդում կենդանիների մասին, լսե՛ք և բացահայտեք նոր փաստեր ձեզ ծանոթ կենդանիների մասին։

Ռադիոհաղորդավարներ՝ Դանիել Թաթիկյան, մայրիկ՝ Քրիստինա Փանոսյան՝

Posted in 2024-2025ուստարի

Մեղուների մասին

Մայիսի 20-ին մեղուների միջազգային օրը առաջին դասարանի սովորողները պատրաստել են հետաքրքիր տեսաֆիլմ մեղուների մասին։ Պատմում են մեղուների մասին, նրանց օգտակարության մասին, նկարագրում։ Սովորողները նաև Paint նկարչական ծրագրով ստեղծել են մեդիամեղուներ։

Posted in Դասարանական ռադիո

«Ուրախ սեբաստացիներ» տեղեկատվական ռադիո․#28

«Ուրախ սեբաստացիներ» տեղեկատվական ռադիոյի եթերում հյուր է Ռուբեն Շահբազյանի տատիկը՝ Սուսաննա Ավետյանը։ Լսե՛ք մեր ծիսական հաղորդումը ծիսական թոնրատնից։ Ռադիւոհաղորդավարները հարցազրույց են վարում Ռուբենի տատիկի հետ, պարզում են՝ ի՞նչ ծիսական ուտեստ է պատրաստում, բաղադրիչների մասին, ընթացքը, ովքե՞ր են պատրաստել, միասին զրուցում են նաև դպրոցում ուսումնական պարապմունքին մասնակից լինելու մասին։

Ռադիոհաղորդավարներ՝ Ադել Մակյան, Ռոբ Մկրտչյան։

Posted in Դասարանական ռադիո

«Ուրախ սեբաստացիներ» տեղեկատվական ռադիո․#27

«Ուրախ սեբաստացիներ» տեղեկատվական ռադիոյի եթերում լսե՛ք սեբաստացիների պատրաստած թողարկումը Համբարձման ծեսի մասին։ Ե՞րբ և ինՉո՞ւ են տոնում Համբարձումը, ուրախ սեբաստացիները պատմում են նաև՝ ինչպե՞ս են իրենք տոնելու Համբարձման ծեսը, որտեղ։ Նմանատիպ հարցերի պատասխանը կստանաք՝ լսելով մեր ռադիոթողարկումը։

Ռադիոհաղորդավարներ՝ Պետրոս Հակոբյան, Դանիել Թաթիկյան և ընկերներ։