Posted in Լողափնյա աշուն

Լողում ենք և սովորում

Լողափնյա աշուն նախագծի շրջանակում սովորողները լողում են դպրոցի բաց լողափին, սովորում ենք հանդերձարանում հանդերձափոխվել, կարգի բերել, կանոնները վերհիշելով լողալ․ ցողվել, լինել ջրային գլխարկով՝

Posted in Աշխատաժամանակ

Աշխատանքային նախագիծ․08․09-12․09․2025

Ուսումնական նախագծեր՝

«Ես» ուսումնական նախագիծ

Կոմիտասյան օրեր

Լողափնյա աշուն

«Ուրախ սեբաստացիներ» դասարանական ռադիո

Հեռավար ուսուցում

Բանավոր մաթեմատիկա

Մայրենի՝ շաբաթվա ընթերցանության նյութեր՝ Ա․ Խնկոյան Ես խաղընթերցում/ Լեզվագործունեություն

Մաթեմատիկա՝բանավոր համրանք, 20-ից մեծ երկնիշ թվեր, դրանց գրառումը. տասնավորներ և միավորներ

Մեդիագրագիտություն՝

Վերհիշում ենք  ՏՀՏ գիտելիքները, սովորում ենք օգտվել էլ. հացեներից:

  • մուտք գործել էլեկտրոնային հասցե
  • գրել նամակ և գտնել ընկերոջ էլ. հասցեն
  • կցել նկար, ֆայլ
  • նամակն ուղարկել խմբին, անհատական

Ես և շրջակա աշխարհ՝ միջավայրի խնամք,զրույց-քննարկում բույսերի խնամքի մասին/օրացույց, օր, շաբաթ

Շարունակել կարդալ “Աշխատանքային նախագիծ․08․09-12․09․2025”
Posted in Ուսումնական ճամփորդություններ 2025-2026

Գիտելիքի օրը՝ գրքերի աշխարհում

Գիտելիքի օրը ՝ուսումանկան տարվա առաջին օրը, սեբաստացիները սկսեցին ուսումնական ճամփորդությամբ։ Այցելեցին «Էդիթ պրինտ» հրատարակչություն՝ ծանոթանալու գրքերի ստեղծման, հրատարակման գործընթացին։ Սովորողները շրջեցին հրատարակչությունում ծանոթացան գրքի կազման և հրատարակման ողջ գործընթացին, նոր բացահայտումներ արեցին գրքերի մասին։ Միասին մասնակցեցինք կրթական ծրագրերի՝ «Հեքիաթի ուկնդրում», «Խաղերի աշխարհ»։ Մեր ճամփորդական օրը ամփոփեցինք այգում կոմիտասյան երգերի կատարմամբ, ուսումնասիրեցինք նաև մեր նվեր-գրքերը։

Posted in Դասարանական ռադիո

«Ուրախ սեբաստացիներ» տեղեկատվական ռադիո․#32

«Ուրախ սեբաստացիներ» տեղեկատվական ռադիոյի եթերում լսե՛ք սեպտեմբերմեկյան թողարկում։ Ռադիոհաղորդավարները պատմում են իրենց գիտելիքի առաջին օրվա մասին, կիսվում ճամփորդական տպավորություններով, ներկայացնում հետաքրքիր տեղեկատվական փաստեր գրքերի մասին։ Մեր թողարկմանը կլսե՛ք նաև սեբաստացիների հարցազրույցը նվիրված գիտելիքի օրվան։ 

Ռադիոհաղորդավարներ՝ Ռոբ Մկրտչյան, Էմիլի Ադամյան և ընկերներ։

 

 

Posted in Բանավոր մաթեմատիկա, Ընտրովի մաթեմատիկա

Բանավոր մաթեմատիկայի ծրագիր, առաջադրանքներ

Դասընթացի նպատակն է.

Իրական աշխարհի երևույթները մաթեմատիկորեն հետազոտելու ունակության դաստիարակումը, հնարավորություն տալու սովորողներին բացահայտելու իրենց, զարգացնել սովորողների ստեղծագործական ընդունակությունները, տրամաբանական մտածողությունը, խորացնել գիտելիքները, որոնք նրանք ստացել են ուսումնական պարապմունքների ժամանակ, սովորեցնել ստեղծագործաբար մոտենալ յուրաքանչյուր խնդրի լուծմանը, կարողանալ տրամաբանական դատողություններ կատարել, ինքնուրույն մտածել, առանձնացնել խնդիրների էական հատկանիշները, վերլուծել, ընդհանրացնել, սովորել հարցեր տալ:

Դասընթացի խնդիրներն են.
 սովորողների մոտ զարգացնել կայուն հետաքրքրություն դեպի մաթեմատիկան
 զարգացնել սովորողների մաթեմատիկական ընդունակությունները և հետազոտական կարողությունները
 դաստիարակել սովորողների մոտ խմբային աշխատանքի զգացողություն և համատեղել
անհատական աշխատանքը խմբի հետ
 զարգացնել սովորողների ուշադրությունը, դիտողականությունը, հիշողությունը,
աշխատասիրությունը, հանդուրժողականությունը, նպատակասլացությունը,
համբերությունը

 սովորողների մոտ զարգացնել կոնկրետ իրավիճակներում արագ կողմնորոշվելու
կարողություն
 ուսումնասիրությունների ընթացքում համակարգչային ծրագրեր օգտագործելու
կարողություն

Դասընթացի կազմակերպումը՝

Շարունակել կարդալ “Բանավոր մաթեմատիկայի ծրագիր, առաջադրանքներ”
Posted in 2025-2026ուստարի, Աշխատաժամանակ

Աշխատանքային նախագիծ․01․09-05․2025

Ուսումնական նախագծեր՝

Գիտելիքի օրը՝ գրքերի աշխարհում՝ այց «Էդիթ պրինտ» հրատարակչություն

«Ես» ուսումնական նախագիծ

Կոմիտասյան օրեր

Լողափնյա աշուն

«Ուրախ սեբաստացիներ» դասարանական ռադիո

Հեռավար ուսուցում

Բանավոր մաթեմատիկա

Մայրենի՝ շաբաթվա ընթերցանության նյութեր՝ Ընթերցարան/ Լեզվագործունեություն

Մաթեմատիկա՝բանավոր համրանք, 20-ից մեծ երկնիշ թվեր, դրանց գրառումը. տասնավորներ և միավորներ

Մեդիագրագիտություն՝ Շարունակել կարդալ “Աշխատանքային նախագիծ․01․09-05․2025”

Posted in Ուսումնական նախագծեր 2025-2026, Կոմիտասյան օրեր

«Կոմիտասյան օրեր» ուսումնական նախագիծ

Մասնակիցներ՝ 1․2 դասարանի սովորողներ

Նախագծի նպատակը  `Սովորողներին ծանոթացնել Կոմիտասի երգերին, մշակումներին, բանաստեղծություններին:

Խնդիրները

  • Ծանոթացում Կոմիտասի երգերին
  • Բանաստեղծությունների, երգերի ընթերցում, բացատրում, քննարկում
  • Երգերի բերանացի ուսուցում, տարածում
  • Զարգացնել սովորողների գրական, երաժշտական ճաշակը, ստեղծագործական հմտությունները, բանավոր խոսքը, մեդիահմտությունները:

Ունկնդրման փաթեթ Շարունակել կարդալ “«Կոմիտասյան օրեր» ուսումնական նախագիծ”

Posted in Ուսումնական նախագծեր 2025-2026, Լողափնյա աշուն

Լողափնյա աշուն

Մասակիցներ՝  2.2 դասարանի սովորողներ

Վայրը՝ Հարավային դպրոց, բաց լողավազան

Նպատակը՝  «Լողափնյա աշուն» նախագծի շրջանակում, սովորել  լողին պատրատվելու, լողալու հմտությունները:

Ընթացքը՝

✔️ճիշտ օգտվել լողավազանից,

✔️հետևել հիգիենայի կանոններին, Շարունակել կարդալ “Լողափնյա աշուն”