«Ձնեմարդուկներ ձոկատի ճամբարային առօրյան։ Ուսումնասիրում են ազգային երգն ու պարը, սովորում ենք նոր պարերգ, խաղում ենք բակային խաղեր, խաղում սեղանի կառուցողական խաղեր։
«Հե՜յ, խմբեր, հե՜յ»․ազգային խաղ
«Ձնեմարդուկներ» ջոկատի ճամբարականները Ազգագարության փառատոնին ընդառաջ ուսումնասիրում են ազգային խաղերը, ընտրւոմ ենք միասին խաղերից մեկը, միասին խաղում։ Խաղում ենք «Հե՜յ, խմբեր, հե՜յ»ազգային խաղը, որը սովորողները նմանեցրին մեկ այլ ուրիշ ազգային խաղի՝ «Աղջիկփախցնոցի»
Լոգոյի ստեղծում
Ձմեռային մարզական խաղեր Ջրվեժի անտառապարկում
Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի «Ձնեմարդուկներ» ջոկատի ճամբարականներ
Վայրը՝ Ջրվեժ անտառապարկ
Ժամկետները՝ հունվարի 13- ին ժամը՝ 11:00-13:00
Նպատակը՝ Մասնակցելու մարզական ստուգատեսին, խաղալու ձմեռային մարզական խաղեր ՝դահուկ, սահնակ, վայելելու ձմեռային բնությունը Ջրվեժում, իրականացնելու ձմեռային ֆոտոպլեներ, ձնաքայլք անտառապուրակում:
Պատասխանատու՝ Մարգարիտա Հովնանյան
Օգնական՝ Նելլի Կարապետյան
Ուղեկցող մարզիչ՝
Երթուղին՝

Երթուղայինը՝Ռուբեն Ալոյան Ford transit УТ317N790б հեռ․՝093232265
Շարունակել կարդալ “Ձմեռային մարզական խաղեր Ջրվեժի անտառապարկում”Ամանորը իմ ընտանիքում
Պետրոս Հակոբյան՝
Իմ Ամանորը
Ռոբերտ Շահնազարյան՝

Իմ Ամանորը
Էմիլի Ալուխանյան՝

Ամանորյա մեդիբացիկ
Ավետ Նազարյան

Բնագիտական փորձեր
Փորձ1
Անհրաժեշտ պարագաներ — ականջի չոփ, ջրով լի խորը ամանի, դեզոդորանտ։
Ընթացքը — Ականջի չոփիկի վրա դեզոդորանտ ենք փչում և իջեցնում ջրով լի թասիկի մեջ։ Ձեր դիտարկումները’ ինչ եղավ։
Անհրաժեշտ պարագաներ Մեկ շիշ գազավորված ըմպելիք(կարող է լինել ցանկացած չափի ), մեկ հատ խմելու ձողիկ, փուչիկ, բաժակ, մկրատ կամ դանակ։ Փորձի ընթացքը
Շշի վրա փոքրիկ անցք եք անում այն հատվածից վերև որտեղ վերջանում է հեղուկը։ Անցքի մեջ մտցնում եք ձողիկի մի ծայրը, իսկ մյուս ծայրի տակ դնում եք բաժակ։ Փուչիկը ոչ ամբողջությամբ փչում եք և հագցնում շշի բերանին, նախապես հանում եք կափարիչը։ Նկարագրեք ինչ տեղի ունեցավ։
Փորձ2
Անհրաժեշտ պարագաներ՝ ջուր թափանցիկ բաժակ
ընթացքը՝ ծորակից լցնել թափանցիկ բաժակի մեջ ջուր և անմիջապես նայել ջրի վիճակը բաժակի մեջ: Ջուրը մեկ օր անշարժ թողնել սենյակային ջերմաստիճանում, ապա նորից դիտարկել թե ինչ տեսք ունի ջուրը բաժակի մեջ մեկ օր անց։
Փորձ 3
Անհրաժեշտ նյութեր — փուչիկ, քացախ, սոդա, մեկանգամյա օգտագործման ձեռնոց։
Ընթացքը — Մեկանգամյա օգտագործման ձեռնոցի մեկ մատը կտրում ենք, մեջը լցնում սոդա, բերանը թելով կապում, տեղադրում փուչիկի մեջ։ Փուչիկի մեջ տեղադրելուց հետո փուչիկի մեջ լցնում ենք քացախ ու կրկին կապում։ Հարվածում ենք փուչիկին (փորձում պայթեցնել մեջի սոդայի պարունակություն): Ինչ կատարվեց…
Փորձ 4
Անհրաժեշտ նյութեր— փոքր պլաստիկե շիշ, փուչիկ, խոր աման, տաք ջուր
Փորձի ընթացքը — Ջուրը լավ տաքացնել և լցնել խոր ամանի մեջ, փուչիկը ամրացնում ենք շշի վրա և շիշը դնում տաք ջրի մեջ։ Ներկայացրեք ի՞նչ տեղի ունեցավ։
Փորձ 5
Անհրաժեշտ նյութեր— մոմ, լուցկի և կպչուն ժապավեն։
Ընթացքը — Լուցկու հատիկները հանել տուփերից և տուփերը ուղղահայաց դիրքով դնել իրար դիմաց այնպես, որ 1 տուփի միջուկը, որի 4 անկյուններն արդեն կպչուն ժապավենով ամրացված են, հորիզոնական դիրքով դնել մյուս տուփերի վրա: Մեջը ջուր լցնել և տակից վառել մոմը: Տուփը չի այրվում, չնայած որ այն թղթից է: Մի քնաի րոպե անց ջրի վրա հայտնվում են պղպջակներ, երբ մատով ձեռք տաք, կտեսնեք, որ ջուրը տաքացել է։
Փորձ 6
Անհրաժեշտ նյութեր— Պլաստիկե 2 բաժակ, փուչիկ
Ընթացքը— 2 պլաստիկե բաժակները պարկած վիճակում դնում ենք սեղանի վրա։ Փուչիկը պահում ենք 2 պլաստիկե բաժակների մեջտեղում, սկսում ենք փուչիկը փչել։ Ի՞ նչ ենք նկատում․․․․
Փորձ7
Շարունակել կարդալ “Բնագիտական փորձեր”Մեր ամանորյա տունը, բակը
Դանիել Թաթիկյան՝
