Posted in 2024-2025ուստարի

Մեղուների մասին

Մայիսի 20-ին մեղուների միջազգային օրը առաջին դասարանի սովորողները պատրաստել են հետաքրքիր տեսաֆիլմ մեղուների մասին։ Պատմում են մեղուների մասին, նրանց օգտակարության մասին, նկարագրում։ Սովորողները նաև Paint նկարչական ծրագրով ստեղծել են մեդիամեղուներ։

Posted in 2024-2025ուստարի

Շիլաշփոթ մեդիանկարներ

Սովորողները կիրառել են ռոդարիական հնարքներ և նկարել Paint  նկարչական ծրագրով։ Կիրառում ենք հեքիաթների շիլաշփոթ կամ խառնաշփոթ հնարքը և արդյունքում ստանում ռոդարիական երևակայական մեդիանկարներ՝ «Կոնֆետի անձրևը» հեքիաթը և «Շոկոլադե ճանապարհը» հեքիաթների շիլաշփոթ՝

Posted in 2024-2025ուստարի, Աշխատաժամանակ

Աշխատամքաիին նախագիծ.07.04.-11.04.2025

Ուսումնական նախագծեր՝

Աղայան+Ռոդարի

Սուրբ Հարության տոն

Բանավոր մաթեմատիկա

«Ձոն »տեխնոլոգիական նախագիծ

Հեռավար ուսուցում

«Ուրախ սեբաստացիներ» դասարանական ռադիո․շուրջտարյա

Շաբաթվա ընթերցանության նյութեր՝ Ջ․ Ռոդարի «Շոկոլադե ճանապարհը»

Մաթեմատիկա՝ բանավոր համրանք` հաշվում ենք 1ից մինչև 100-ը՝ առաջ և ետ
(2-ական, 3-ական, 4-ական, 5-ական, 10-ական):
Գումարի և տարբերության անհայտ բաղադրիչի գտնելը: Տասնյակ՝ հաշիվ տասնյակներով: Հաշիվ տասնյակներով և միավորներով: Կլոր թվեր: Կլոր թվերի անվանումները և գրառումը: Երկրորդ տասնյակի թվերի գրառումը: Թվերի համեմատումը: 20-ի սահմանում թվերի գումարումն ու հանումը՝ կարգային անցումով: Պարզ խնդիրների լուծում:անավոր):

Ընտրությամբ գործունեություն՝ Բնավոր մաթեմատիկա

Շարունակել կարդալ “Աշխատամքաիին նախագիծ.07.04.-11.04.2025”
Posted in 2024-2025ուստարի

Պաղպաղակե անձրևը . ռոդարիական հորինուկ

Առաջին դասարանի սովորողները ընթերցել են Ջ. Ռոդարիի «Կոնֆետի անձրևը» հեքիաթը , հորինել նմանատիպ ռոդարիական հորինուկ՝ «Պաղպաղակե անձրևը»հեքիաթը և նկարել Paint նկարչական ծրագրով։