Նախագիծը նախատեսված է 2024-2025 ուստարվա առաջին դասարանցիների համար։
Ժամանակահատվածը՝ հուլիսի 1-ից
Նպատակը՝ սովորողների ինքնաճանաչման, ինքնաարտահայտման միջոցով նպաստել սովորողին ճանաչելու, անհրաժեշտ փոխհարաբերությունների (սովորող-սովորողներ, սովորող-ուսուցիչ) հաստատմանը: Սովորողների ծնողներին ներգրավելով ուսումնական աշխատանքներում՝ դարձնել կրթական ծրագրի պատասխանատու:
Խնդիրները`
Ինքնուրույնության դրսևորման զարգացում.
Բանավոր խոսքի զարգացում․
Հաղորդակցական հմտությունների ձևավորում ու զարգացում․
Գրական ստեղծագործությունների ցանկ՝
- «Բութ մատն ասաց… » (ժողովրդական խաղիկ)
- Աթաբեկ Խնկոյան «Աքաղաղն ու կտուրը»
- Հովհաննես Թումանյան «Լուսաբացին»
- Հովհաննես Թումանյան «Անհաղթ աքլորը»
- Հովհաննես Թումանյան «Ծիտը»
- Աթաբեկ Խնկոյան «Մեղուն»
Հիմնական թեմաները՝
- Ես
- Իմ խաղալիքը (տիկնիկը…)
- Իմ ընտանիքը
- Իմ անունը
- Իմ բակը, քաղաքը (գյուղը), երկիրը
Նախագծի ընթացքը՝
Նոր ընդունված սովորողներին առաջարկվում է պատրաստել տեսանյութ , որտեղ կպատմեն իրենց մասին՝ ո՞վ է ինքը․ իր անվան, ընտանիքի, նախասիրությունների, առօրյայի մասին։ Ի՞նչ գիտի դպրոցի մասին, ի՞նչպիսին պետք է լինի իր դպրոցը, ի՞նչպիսին պետք է լինի իր ուսուցիչը։
Վերը նշված բանաստեղծություններից, հեքիաթներից ընտրեք որևէ մեկը, փորձեք ներկայացնել հետաքրքիր տարբերակով/ դերային խաղ, մատների թատրոն/։
Տեսանյութերի յութուբյան հղումը ուղարկել lusine-gasparyan@mskh.am էլ․ հասցեով։
Անհրաժեշտ գործիքները՝ տեսախցիկ, հեռախոս
Տեխնիկական պահանջներ՝
- Եթե տեսագրում եք հաղորդումը հեռախոսով, խնդրում ենք այն պահել հորիզոնական
- Հաղորդման վայրը ընտրել բնակարանի գրադարանային, ընթերցողական հատվածը
- Հետևել նկարահանման երկրորդ պլանին, որ շատ ակտիվ չլինի/անց ու դարձ/
- Բացառել խոսքի տեսագրման ընթացքում աղմուկը
Ուսումնական գրականության ցանկ՝
ԲՈՒԹ ՄԱՏՆ ԱՍԱՑ
Բութ մատն ասաց.
– Գայլը ելավ,
Ցուցամատը`
– Ո՞րտեղից եկավ,
Միջնամատը`
– Սարից եկավ,
Մատնեմատը`
– Եկեք փախչենք,
Ճկույթիկը`
– Պստլիկ եմ, ճստլիկ եմ, ոտիկ չունեմ, թևիկ չունեմ, ինչպե՞ս փախչեմ:
Աքաղաղն ու կտուրը
Մի աքաղաղ
Կարմրապեծիկ,
Իր ոտները
Երկար ու ձիգ,
Կտրին տալով՝
Վեր-վեր ձգվեց,
Ու զարմանքով
Ի՜նչ հարց տվեց.
— Էս ո՞նց է որ
Ես զոռ տալիս,
Էս կտուրը
Փուլ չի գալիս:
ԼՈՒՍԱԲԱՑԻՆ
Հ.Թումանյան
Ծուղրուղո՜ւ.
Աքլորը զիլ կանչեց թառին.
-Ճիկ-Ճիկ, Ճիկ-Ճիկ,
Զարթնեց մթում ծիտը ծառին.
Ծուղրուղո՜ւ.
Խոսեց ծեգին երկրորդ բերան.
— Հո-հո՜, հո-հո՜,
Նախիրն արդեն հանդը տարան։
— Ծուղրուղո՜ւ.
Լույսը բացվեց երրորդ կանչին.
— Վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ,
Նստեց նանը տեղի միջին։
ՄԵՂՈԻ
Ա.Խնկոյան
Պըզզան, պըզզան,
Պըզպըզան,
Պստիկ մեղու տըզտըզան,
Դաշտ ու հովիտ կշրջես,
Բարձր սարեր կթռչես,
Սուսան սմբուլ կծծես
Ու ոտքերով թավամազ
Փոշի առած՝ տուն կգաս:
Հեքիաթներ՝
Հովհաննես Թումանյան «Անհաղթ աքլորը» , «Ծիտը»
Ծափեր, դոփյուններ, չլմփոցներ․ նվեր օրեր կրթական շքերթով
Բզզան օր
Դեմ դիմաց՝ դիմանկար
Ռոդարիամարզական խաղեր
Ծուղրուղու
Իմ անունը՝
Ադել Մակյան
Էմիլի Աալուխանյան
Ռոբ Մկրտչյան
Ռուբեն Շահբազյան
Դանիել Թաթիկյան
Գոհար Հակոբյան
Ռազմիկ Հարությունյան
Մոնթե Ավագյան
Պետրոս Հակոբյան
Գայանե Կարապետյան
Ես և իմ մոլորակը՝
Դանիել Թաթիկյան
Էմիլի Ադամյան