Posted in Ստուգատես

Լողի ստուգատես

Մարզական ստուգատես

Օրը՝ Հունվարի 30-ին, ժամը՝ 11։20-ից,

Մասնակիցներ՝ Հարավային դպրոց 1․2«Ձնեմարդուկներ»ջոկատի ճամբարականներ

Ֆիզկուլտուրան կազմակերպվում է ամենօրյա պարապմունքներով, որոնք ներառում են մարմնամարզական վարժություններ, շարժուն խաղեր, հեծանիվ: Առաջին դասարանցիները շաբաթական մեկ անգամ լողում են կրթահամալիրի փակ լողավազանում: Ծրագրի մաս են նաև քայլարշավները, բարձունք արշավելը, որոնց ընթացքում սովորողները ծանոթանում են անվտանգ գործունեության տարրերին: Ուսումնական պլան, կետ 29

Լողը լողալու հիմնական հմտություններ զարգացնելուց, մարմինը կոփելուց, հոգնածությունն ու լարվածությունը թոթափելուց զատ, սովորողներին օգնում է ձեռք բերել մի շարք կարևոր հմտություններ: Լողին նախապատրաստվելը դիտարկվում է որպես ինքնուրույնության ու ինքնասպասարկման կարևոր հմտությունների ձեռք բերման հարթակ, որտեղ սովորողները սովորում են զգեստափոխվել, դասավորել իրենց հագուստն ու իրերը համապատասխան արկղիկներում, պահպանել անձնական հիգիենայի կանոնները:

Շարունակել կարդալ “Լողի ստուգատես”
Posted in Ստուգատես

Բանավոր մաթեմատիկայի ստուգատես

Բանավոր մաթեմատիկայի ստուգատեսի նախագիծ՝

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի առաջին դասարանի սովորողներ՝

Մաթեմատիկական ընկուզախաղեր՝

Խաղ#1Թվային ընկուզախաղեր

Նպատակը՝ վերհիշել զույգ և կենտ թվերը, աջն ու ձախը։

Խաղ#2Թվային ընկուզագլորներ

Ընկույզների վրա գրված են 1-20 թվերը: Դրանք շարված են խառը հերթականությամբ: Սովորողը ընկույզը գլորում է: 

Խաղ#3«Դրոշ» մաթեմատիկական խաղ,4«Պատմի՛ր թվի մասին»,5պարանի օգնությամբ հաշում ենք

Posted in Ստուգատես

Ազգային մշակույթը և խոհանոցի համը փոխանցում են ընտանեկան դպրոցի անդամները

Ազգային խոհանոցի համը բացահայտում ենք միասին՝

Ազգագրական փառատոնին ազգային մշակույթը բացահայտում ենք ընտանեկան դպրոցի անդամների հետ, ծնողները, տատիկները մեզ են փոխանցում մեր ազգային ուտեստեստների պատրաստման պատմությունը, որոնք, գրեթե, մոռացվել են։ Ճամբարականները մասնակցում են ընթացքին, սովորում են անվանումները, ծանոթանում ենք այն տարածաշրջաններին, որտեղ պատրաստել են ուտեստները։ Այսպես՝ մեր ճամբարային գործունեությանը ներգրավվում ենք նաև ծնողներին, ընտանիքի անդամներին։ 

Ազգային ուտեստ՝ թանապուր(մածուն, թթվասեր, ձավար կամ ցորեն, ձու, ալյուր, դաղձ)պատրաստում է Ռուբեն Շահբազյանի տատիկը՝ Սուսաննա Ավետիսյանը՝

Ազգային ուտեստ՝ վանախաշ կամ քյալագյոշ(լավաշ, ոսպ, սոխ, ձիթայուղ, դաղձ, մածուն, ջուր)պատրաստում է Ռոբ Մկրտչյանի մայրիկը՝ Էմմա Բաբախանյանը՝

Շարունակել կարդալ “Ազգային մշակույթը և խոհանոցի համը փոխանցում են ընտանեկան դպրոցի անդամները”
Posted in Ստուգատես, Բանավոր մաթեմատիկա

Բանավոր մաթեմատիկայի ստուգատես

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի առաջաին դասարանի սովորողներ

Ժամկետը՝ Հունվարի 17-ին, ժամը՝11։00

Վայրը՝ Հարավային դպրոց 1․1դասարան

Նպատակը՝ Ձմեռային ուսումնական ճամբարի ընթացքում մաթեմատիական խաղերի ու խնդիրների իրականացումը, ներկայացումը, տարածումը ստուգատեսային ձևաչափով:

Խնդիրները՝

  • Համագործակցելու, խմբում աշխատելու կարողությունների դրսևորում  (իրար լսելու, իրարից սովորելու, իրար շարունակելու, իրար օգնելու).
  • Վերլուծական, քննադատական, արագ մտածելու, կողմնորոշվելու կարողությունների  դրսևորում:

Կազմակերպում Շարունակել կարդալ “Բանավոր մաթեմատիկայի ստուգատես”

Posted in Սովորողների ճամբար, Ստուգատես

Ազգային խոհանոցը ծիսական թոնրատանը

«Ձնեմարդուկներ»  ջոկատի ճամբարականները ծիսական թոնրատանը տաքուկ վառարանի վրա Ռոբ Մկրտչյանի մայրիկի՝ Էմմա Բաբախանյանի հետ պատրաստեցին ազգային ուտեստ՝ քյալագյոշ կամ վանախաշ։Պատրաստեցինք ու վայելեցինք համեղ վանախաշը, թոնրատան տաքուկ վառարանի շուրջ, տաքացանք ու զրուցեցինք։

Բացահայտում ենք պարսկական խոհանոցը՝

Ռոբ Մկրտչյանի մայրիկը մեզ համար պատրաստեց նաև պարսկական աղցան ՝ շիրազ, պատմեց աղցանի մասին, անվան ծագման մասին։

Posted in 2024-2025ուստարի, Սովորողների ճամբար, Ստուգատես

Ազգային մշակույթը և խոհանոցի համը փոխանցում են ընտանեկան դպրոցի անդամները

Մասնակիցներ՝ «Ձնեմարդուկներ» ջոկատի ճամբարականներ, ընատանիքի անդամներ

Ժամկետը՝ հունվարի 8-ին, ժամը՝11:00 ազգային խոհանոցում պատրաստում ենք տատիկի հետ թանապուր։

Հունվարի ՝10-ին, ժամը՝ 11։00, ծնող Էմմա Բաբախանյանի հետ պատրաստում ենք քյալագյոշ։

Հունվարի ՝ 15-ին , ծնող Ռուզաննա Գիշյանի հետ պատրաստում ենք գաթա՝ չրերով։

Հունվարի 20-ին ծնող Թամարա Մելքումյանի հետ ազգային խոհանոցում պատրաստում ենք մշմոշ-ծրան ազգային ուտեստ և խաղում ենք հավալա

Ժողովրդական բժշկություն, ավանդական և ժամանակակից բժշկության տարբերությունները

Վայրը՝ Հարավային դպրոցի ազգայինԾիսական թոնրատուն, խոհանոց, բակ

Հարթակում Ռոբ Մկրտչյանի մայրիկն է՝ Էմմա Բաբախանյանը, Ռուբեն Շահբազյանի տատիկը՝ Սուսան Ավետիսյանը, Գագիկ Մկրտչյանի մայրիկը՝ Թամարա Մելքումյան, Պետրոս Հակոբյանի մայրիկը՝ Ռուզաննա Գիշյանը, Գոհար Հակոբյանի մայրիկը՝ Էմմա Դարբինյանը։

Նպատակը՝ Ազգագարական փառատոնի շրջանակում պատրաստել ազգային ուտեստներ, ճամբարականներին ծանոթացնել, սովորեցնել պատրաստման ընթացքը։ Իրականացնել արտադրական ուսուցում՝ ներգրավվելով ընտանեկան դպրոցին։

Շարունակել կարդալ “Ազգային մշակույթը և խոհանոցի համը փոխանցում են ընտանեկան դպրոցի անդամները”
Posted in 2022-2023ուստարի, Ստուգատես

Հարթակում ծնողն է . արտադրական ուսուցման ստուգատես

Արտադրական ուսուցման ստուգատեսի շրջանակում Ուրախ արևենր ջոկատի ճամբարական Էդգար Փիլթակյանի մայրիկը՝ Էլլա Գաբրիելյանը, ճամբարականների հետ կազմակերպեց խոհանոցային գործունեություն: Միասին պատրաստեցին համեղ թխվածքաբլիթ, առանձնացրին մթերքները, քննարկեցին մթերքների օգտակարության մասին: Եվ, իհարկե, վերջում վայելեցին իրենց պատրաստած թխվածքաբլիթը:

Posted in Հաշվետվություն, Ստուգատես

«Ելք» ստուգատես. սովորողների ուսումնական երրորդ շրջանի ամփոփումը

Ուսումնական  երրորդ շրջանը ամփոփում են սովորողները, հրապարակում իրենց բլոգներում՝

Լիլի Թորոսյան

Էլանա Շահվերդյան

Էմիլի Շահվերդյան

Ալֆրեդ Հարությունյան

Մարիամ Դանղյան

Կատրինա Լալայան Շարունակել կարդալ “«Ելք» ստուգատես. սովորողների ուսումնական երրորդ շրջանի ամփոփումը”