Posted in Հեռավար ուսուցում 2024-2025ուստարի, Մոնթե Ավագյան, Ռաֆայել Նազարյան, Արիանա Հակոբյան

Հեռավար ուոուոում. 14.04-18.04.2025

Ուսումնական նախագծեր՝

Աղայան+Ռոդարի

Սուրբ Հարության տոն

«Ձոն »տեխնոլոգիական նախագիծ

«Ուրախ սեբաստացիներ» դասարանական ռադիո․շուրջտարյա

Շաբաթվա ընթերցանության նյութեր՝ Ջ Ռոդարի «Կապույտ լուացուցը»,  Ղ. Աղայան «Մանուշակ» : Հորինում ենք ռոդարիական հորինուկներ, կիրառում հնարքներ:

Շարունակել կարդալ “Հեռավար ուոուոում. 14.04-18.04.2025”
Posted in Հեռավար ուսուցում, Մոնթե Ավագյան, Ռաֆայել Նազարյան, Արիանա Հակոբյան

Հեռավար ուսուցում․02․09-06․09․2024

Կրթական շքերթ

«Բարև, ես եմ»

Ընթերցանության նյութ՝ Ա․ Խնկոյան «Աքաղաղն ու կտուրը» բանաստեղծությունը, երգեր՝ «Ձիուկ», «Նուրի , Նուրի»։

Մայրենի՝ սովորել բերանացի Ա․ Խնկոյանի Աքաղան ու կտուրը բանաստեղծությունը, հեգել, վանկատել։ Բանաստեղծությունը ասա՛ բերանացի, խնդրի՛ր մեծերին տեսագրել, տեսանյութի հղումն ուղարկի՛ր ինձ։

Աքաղան ու կտուրը՝

Մի աքաղաղ
Կարմրապեծիկ,
Իր ոտները
Երկար ու ձիգ,
Կտրին տալով`
Վեր — վեր ձգվեց,
Ու զարմանքով
Ի՛նչ հարց տվեց.
— Էս ո՞նց է, որ
Ես զոռ տալիս,
Էս կտուրը
Փուլ չի գալիս

Մաթեմատիկա՝ Բանավոր համրանք, hաշվել 1-ից մինչև….Նախնական մաթեմատիկական պատկերացումներ, առարկաներ, առարկաների հավաքածուներ:Առարկաների հատկությունները (գույն, ձև, չափս, նյութ): Առարկաների համեմատում ըստ գույնի, ձևի, նյութի, չափսի: Առարկաների կամ պատկերների հավաքածուներ /խմբեր/, որոնք ունեն ընդհանուր հատկություններ: Հավաքածուների կազմում ըստ ընդհանուր հատկության: Հավաքածուից մասի անջատում: Շարունակել կարդալ “Հեռավար ուսուցում․02․09-06․09․2024”