Մայրենիի խոսքի մշակույթի մասնագիտակական զարգացման սեմինար -պարապմունքին տիկին Մարիետի հետ զրույց-քննարկումից հետո աշխատանքի բաժանում կատարեցինք։ Որոշեցինք սեմինար պարապմունքներին անդրադառնալ «Իմացումի հրճվանք»կրթական ծրագրին, կետ առ կետ նշել փուլերը՝ փորձի օրինակով՝ ինչպես ենք ծրագիրը իրականացնում տարբեր շրջաններում։ Սկսեցինք նախագրային փուլից։ Սեմինարին մասնակցող յուրաքանչյուր դատավանդող տեսֆիլմի տեսքով ներկայացրեց նախագրային փուլը, պատմեց ՝ինչ նախագծեր է իրականացնում, այդ փուլում, իրականացվող նախագծերի նպատակը որն է , իր փորձը, իր այլընտրանքային տարբերակը։ Տեսաֆիլմին կկցվեն նաև սովորողների հետ իրականացրած նախագծերի տեսագրությունները։
Շարունակել կարդալ “Մայրենիի խոսքի մշակույթի մասնագիտական զարգացման սեմինար”Category: Ուսուցչի լաբորատորիա
Մասնագիտական սեմինար-պարապմունք
Մասնագիտական զարգացման սեմինար -պարապմունքի ընթացքում մենթոր-ուսուցիչ Տիկին Մարիետի հետ քննարկել ենք և ընթերցեր մանակավարժական հոդվածներ։ Մնակավարժական հոդվածների, մանակավարժական մոտեցումների և մեթոդների քննարկումը օգնեց ճիշտ կողմնորոշվել գործնականում, քննարկման արդյունքը կիրառել դասարանում, սովորողների հետ և տեսնել փոփոխությունը։ Շատ ու ամնեատարբեր մանկավարժական հարցեր ենք քննարկել, երբեմն մեզ թվում է, որ այն ինչ տեղի է ունենում դասապրոցեսի ընթացում, դպրոցում, դասարանում կամ սովորողի հետ շփման մեջ, բնականոն ընթացք է և չենք էլ փորձում մանկվարժույթւոն փնտրել, կարևորել։ Սեմինար պարապմունքներից հետո մենք հասկացանաք , որ անգամ այդ մանրուք թվացող կետերին պետք է ամենաշատը ուշադրույթւոն դարձնենք։ Ես սովորեցի սովորողների հետ ոչ միայն աշխատել, համագործակցել , այլև «ապրել», «ապրումակցել» իրենց հետ, լինել Շարունակել կարդալ “Մասնագիտական սեմինար-պարապմունք”
Ի՞նչ և ինչո՞ւ ենք սովորեցնում դպրոցում: Բորիս Բիմ-Բադ
Շարունակել կարդալ “Ի՞նչ և ինչո՞ւ ենք սովորեցնում դպրոցում: Բորիս Բիմ-Բադ”
Մանկական անհաջողությունների պատճառները: Ջոն Հոլթ
Մանկավարժական կարևոր մոտեցումներից մեկը, այն հիմնականը, ըստ իս, որը հեղինակը ցանկանում է հասցնել ընթերցողին հետևյալն է՝ թույլ տալ, որ սովորողը, ինքնադրսևորվի, հնարավորություն ունենա բացահայտելու իր ներաշխարհը, իրերը երևույթները ընկալելու այնպես ինչպես ինքն է հասկանում, տեսնում, ընկալում, անկախ քո տեսակետից, ընկալումից, եթե անգամ դա այն չէ, ինչ դու ակնկալում էիր: Չպետք է սովորողին կաղապարել, պահանջել ավելին, այլ ընդհակառակը պետք է աստիճանաբար հասցնել սովորողին իր մտավոր կարողությունների առավելագույն դրսևորմանը: Սովորեցնենք հաղթահարել դժվարություններ, սովորեցնենք ընդունել դժվարությունները, ինչ-որ տեղ ձախողումները։ Բայց դրա հետ մեկտեղ սովորեցնենք սովորել ձախողումների միջոցով։ Եթե ինչ-որ բան չի ստացվել, շատ լավ, հասկանանք՝ ինչո՞ւ չի ստացվել, գտնենք լուծումը, միաիսն հասնենք լուծման և ոգևորենք սովորողին, որ իրեն վատ չզգա։ Սովորողն էլ գիտակցի, որ կարևոչը խնդրի լուծմանը հասնելն է, ոչ թե չստացվելը կամ դժվարանալը։ Սովոորղին դարձնել ինքնավստահ, եթե անգամ նա չի վստահոըմ իր ուժերին, դասավանդողը պետք է վստահի և իրեն էլ ապացուցի , որ կարող է։ Շարունակել կարդալ “Մանկական անհաջողությունների պատճառները: Ջոն Հոլթ”
Ուսումնառություն առանց ուսուցման։ Ջոն Դյուի
Հոդվածը ընթերցելիս վերհիշեցի Ջոն Հոլթի «Ուսումնառություն աշխարհում» հոդվածը։ Սկսկեցի զուգահեռներ տանել։ Ինձ համար առանձնացրի շատ կարևոր մտքեր, որոնք օգնում են նաև ճիշտ կողմնորոշվել սովորողների հետ աշխատաելիս։ Նախ սովորողների հետ պետք է աշխատել, համագործակցել։ Չպետք է լինել դաս տվողի, սովորեցնողի դերում, պետք է լինել այն ընկերը, ում օգնության կարիքը ունեն սովորելիս։ Ինչպես հոդվածում է նշվում․ «Ընկալենք այն պահը, երբ նա օգնության կարիք ունի, կենտրոնանանք դրա վրա արագ, հետո նրան մենակ թողնենք, որ փորձի»:
Առաջին հերթին թույլ տալ սովոորղին արտահայտելու իր կարողությունները, հմտությունները, վստահեցնել, որ իր մոտ կստացվի։ Եթե սովորողը օգնության կարիք ունի, կդիմի դասավանդողին։ Ուսուցիչն էլ պետք է ոգևորի, խրախուսի, սովորողին, պետք է սովորողին ասել, որ դժվարությունը գրեթե հաղթահարել էր, այն ինչ արեցիր իմ օգնությամբ աշխատանաքի չնչին մասն էր։ Սովորողները ավելի են ոգևորվում , երբ ազատ են լինում իրենց կարողություններն ու հմտություններն դրսևորելու հարցում։ Սիրում են ուսումնասիրել, փորձել, ինքնուրույն հասնել լուծմանը։ Մեծահասկաների օգնությամբ, նրանց հետ փորձել գտնել ցանկացած խնդրի լուծում։
Այս միտքը ինձ հիշեցրեց Ջոն Հոլթի «Ուսումնառություն աշխարհում» հոդվածի հետևյալ արտահայտությունը․ «Զգալ քո արժեքը մեծահասակների աշխարհում, աշխատավոր մարդկանց հետ կողք կողքի, կա՞ ավելի մեծ պարգև»: Շարունակել կարդալ “Ուսումնառություն առանց ուսուցման։ Ջոն Դյուի”
Ապրումակցային մանկավարժություն
Սովորողների հետ աշխատելիս ես միշտ փորձում եմ կարևորել այն ամենը, ինչը ինձ համար կարևոր էր , երբ ես էի սովորող։ Ինձ համար առաջնային է դասավանդող-սովորող համագործակցությունը։ Համագործակցել սովորողի հետ նշանակում է սովորեցնել և սովորել։ Այո՛, սովորել։ Սովորողները ոգևորվում են այն մտքից, որ կարող են իրենց ուսուցչին սովորեցնել, կիսվել մի նոր հմտությամբ։ Շարունակել կարդալ “Ապրումակցային մանկավարժություն”
«Ապրումակցային մանկավարժություն» շարքից
Երբևէ չեմ մտածել , հատուկ պատրաստվել , որ ուսումնական պարապմունքը լինի ծիծաղով, կյանքով լի։ Ծիծաղն ու ուրախությունը անկախ մեզանից մեր ուսւոմնական առօրյայի մի մասն են եղել, մեր պարապմունքները անհնար է պատկերացնել առանց այդ թեթևության , հատկապես, երբ աշխատում ես կրտսեր սովորողների հետ։ Իրենք պետք է ուրախությամբ վայելեն ամեն մի ժամը դպրոցում, լարված չլինեն։ Շատ կարևոր է հենց այդ տարիքից սովորեցնել երեխաներին ունենալ «առողջ» հումորի զգացում, կարողնաալ ծիծաղել և ծիծաղեցնել։ Շատ կարևոր է, երբ դասավանդողը ոչ միայն կատակներ է անում, այլև փորձում է այնպիսի իրավիճակներ ստեղծել , երբ սովորողները կարողնան ծիծաղել, կատակել ուսուցչի հետ։ Շարունակել կարդալ “«Ապրումակցային մանկավարժություն» շարքից”
Դիտարկում
Կարծում եմ , որ ատեստավորումը չի կարող հիմք դառնալ ուսուցչի կարողությունները և հմտությունները բացահայտելու գործում: Այն կրում է ձևական բնույթ:
Ատեստավորման միջոցով գուցե բացահայտվում է ուսուցչի ակադեմիական գիտելիքնեը, բայց չի երևում նրա աշխատասիրությունը, մանկավարժական մոտեցումները, մեթոդը։ Պետք է նշել, որ վերոնշյալ հատկանիշները պակաս կարևոր չեն: Ատեստավորման փոխարեն կարելի է այնպիսի հարթակներ ստեղծել, որտեղ ուսուցիչը էլ ավելի կբարելավի իր մասնագիտական որակները:
Ակուտագավա Րյունոսկե | Ռաշյոմոն

Երեկո էր: Մի ծառա Ռաշյոմոնի դարպասի ներքևում սպասում էր անձրևի դադարելուն:
Լայն դարպասի ներքևում բացի այս տղամարդուց ոչ ոք չկար: Միայն կարմիր ներկը տեղ-տեղ պոկված մեծ սյունի վրա մի ծղրիդ էր նստած: Քանի որ Ռաշյոմոնը Սուջյակու մեծ փողոցում էր, հավանաբար, նրանից բացի այստեղ անձրևից կպաշտպանվեին իչիմեգասա և մոմիեբոշի [1] կրող ևս մի քանի հոգի: Սակայն նրանից բացի ոչ ոք չկար:
Բանն այն է, որ այս երկու-երեք տարիների ընթացքում Կիոտոյում շարունակվում էին աղետները՝ երկրաշարժ, պտտահողմ, հրդեհ, սով: Եվ զարմանալի չէ, որ մայրաքաղաքը ամայացել էր: Ըստ հին տարեգրությունների՝ բանը հասել էր նրան, որ ջարդում էին բուդդաների արձանները և այլ սրբազան իրեր, և ոսկեջրված, արծաթաջրված այդ փայտերը շարելով փողոցում՝ վաճառում էին որպես վառելանյութ: Եվ քանզի մայրաքաղաքն այս վիճակում էր, Ռաշյոմոնի վերանորոգման մասին ոչ ոք չէր էլ մտածում: Ավիրվածությունից օգտվելով՝ այստեղ էին ապրում աղվեսներն ու ջրարջերը: Ապրում էին գողերը: Ի վերջո, որ այստեղ սկսեցին բերել և գցել անտեր մեռելներին: Երբ մթնում էր, այստեղ այնքան սարսափազդու էր լինում, որ ոչ ոք դարպասի մոտ ոտքը չէր դնում: Շարունակել կարդալ “Ակուտագավա Րյունոսկե | Ռաշյոմոն”