Նպատակը՝ Բարձունքի հաղթահարում։ Ուսումնական ճամփորդության ընթացքում միասին նոր միջավայրում քայլելու, միասին լինելու, գործելու, տեղանքը խնամելու, խոչընդոտները հաղթահարելու, միմյանց օգնելու կարողությունների, հմտությունների ձեռք բերում:
Խնդիրներ՝
Ճամփորդելու միջոցով ճանաչել շրջակա միջավայրը
Բարձունք հաղթահարել
Ձևավորել ճամփորդությունը պլանավորելու և նախապատրաստվելու կարողություններ
Ձևավորել տեսածը պատմելու, ներկայացնելու, ճամփորդության մասին սեփական վերաբերմունքն արտահայտելու կարողություններ
Ձևավորել միասին նոր միջավայրում քայլելու, միասին լինելու, գործելու, տեղանքը խնամելու, խոչընդոտները հաղթահարելու, միմյանց օգնելու կարողություններ
Հարավային դպրոցի 1․2, 5․2 դասարանի սովորողները Արմավիրի մարզի գործընկեր դպրոցի՝ Այգեվան գյուղի միջնակարգ դպրոցի սովորողների հետ իրականացրին Համբարձման ծեսը Սարդարապատում։ Սեբաստացիների ճամփորդական առաջին կանգառը Զվարթնոց տաճարում էր։ Շրջեցինք, կատարեցինք միասնական կոմիտասյան երգեր, շրջակայքից հավաքեցինք ծաղիկներ։
Զվարթնոց տաճարում՝
Արմավիրի մարզի Այգեվան գյուղի միջնակարգ դպրոցում շրջելուց հետո, Այգեվանի սովորողների հետ այցելեցինք Սարդարապատ, շրջեցինք Սարդարապատի հուշահամալիրի ազգագրության թանգարանում։
Սարդարապատի հուշահամալիրում՝
Շրջայցից հետո Այգեվանի սովորողների հետ իրականացրինք Համբարձման ծեսը։ Զրուցեցինք ծեսի մասին, սովորողների պատմեցին՝ ինչպես ենք իրենք տոնում Համբարձումը կամ Ջան գյուլումը։ Միասին խաղացին մաթեմատիակկան խաղեր, բակային խաղեր։
Ավարտը՝ 11:00 Մեկնումը՝ Հարավային դպրոցից 09։20 Վերադարձը՝ 11:30 Հասցեն՝ Մովսես Խորենացու փող,18 շենք Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 1.2դատարանի սովորողներ Պատասխանատու՝ Մարգարիտա Հովնանյան Օգնական՝ Սիրանուշ Իսկանդարյան
Քարտեզ՝
Նպատակը՝ «Աղայան+ Ռոդարի» ուսումնական նախագծի շրջանակաում դիտել ռոդարիական ներկայացում:
Առաջին դասարանի սովորողները այցելեցին Հայաստանի ազգային պատկերասրահ՝ մասնակցելու «Խճանկար» կրթական ծրագրին։ Սովորեցին խճանկարի մասին, ծանոթացան խճանկարի տեսակներին, ուսումնասիրեցին նմուշները։ Սովորողները պատրաստեցին խճանկար քարերից և ծեփամածիկից՝ Գառնու հեթանոսական տաճարի բաղնիքի հատակին արված խճանկարիղ մի պատկեր՝
Նպատակը՝« Ձոն» տեխնոլոգիական ստուգատեսի շրջանակում տեխնոլոգիական նոր հմտությունների ձեռքբերում, մասնակցություն «Խճանկար» կրթական ծրագրին, աշխատանքների ներիկայացում ցուցահանդեսին։
Նպատակը՝ «Կարդում ենք Թումանյան» նախագծի շրջանակում սովորողները դիտելու են Թումանյանի «Անխելք մարդը» հեքիաթ-ներկայացումը (դպրոցական աբոնեմենտով):
Խնդիրները՝
ճամփորդական կանոնների պահպանում ու կիրառում.
ճամփորդական քարտեզի ուսումնասիրություն:
Նկարագրությունը
Ճամփորդության նախապատրաստական փուլ
ճամփորդական կանոնների քննարկում
քարտեզի ուսումնասիրություն
հեքիաթի ընթերցում, քննարկում
Ճամփորդության ընթացքում սովորողները այցելում են թատրոն, թատրոնի մուտքի մոտ ընթերցում են թումանյանական ոտանավորները, թատրոնի ներսում դիտում են ներկայացումը:
Ճամփորդության ամփոփման փուլում սովորողները պատումի, ռադիոհաղորդման տեսքով ներկայացնում են իրենց տպավորությունները: Ամփոփում