Posted in Նախագիծ

Կրթահամալիրը՝ կրթական փոխանակումներ իրականացնելու բաց լաբորատորիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը՝ որպես հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագիր առանձնանում է մյուս կրթական ծրագրերից նախագծային ուսուցմամբ: Ծրագիրն իրականացվում է ուսումնական և հասարակական նախագծերի, ստուգատեսների ծեսերի, ուսումնական ճամփորդությունների, ուսումնահետազոտական ճամբարների միջոցով՝ կրթահամալիրի ուսումնական օրացույցի հիման վրա: Ուսումնական գործընթացը կազմակերպվում է դասարանի ուսումնական օրացույցով, որը դպրոցի օրացույցի հավելվածն է՝ կրթահամալիրային, դպրոցական, խմբային, ընտանեկան, անհատական ուսումնական նախագծերով։ Կրթահամալիրում ուսումնական օրացույցով հաստաված հաճախ են կազմակերպվում կրթական փոխանակումներ տարբեր ուսումնական հաստատությունների հետ։ Կրթական փոխանակումներ իրականացմելիս կիսվում ենք մեր փորձով, ծանոթացքում հեղինակային մանակավարժությանը՝ «Իմացումի հրճվանք»կրթական ծրագրին, ընտրում որև նախագիծ, ծես , իրականացնում ենք գործընկեր դպրոցի հետ՝ այցելելով կամ հյուրընկալելով տվյալ դպրոցի սովորողներին, մանկավարժական աշխատողներին։ Սեբաստացի սովորողները, ուսուցիչները,տարբեր ուսումանկան նախագծեր , ծեսեր իրականացնում են ՀՀ տարբեր մարզերի դպրոցներում՝ ձեռք բերոլով գործընկեր դպրոցներ, ինչպես նաև մենք գործընկեր դպրոցի սովորողներին հյուրընկալում ենք «Մխիթար Սեբաստացի կրթահամալիր՝ միասին անցկացնելու մեկ ուսումնական օր՝ հագեցած սեբաստացիական առօրյայաով։ Կրթական փոխանակումներ իրականացնում ենք օրացույցով հաստատված որևէ տոնի, ծեսի, ուսումնական նախագծի շրջանակում։ Այսպես հեղինակային մանկավարժությունը օրինակ է մյուս կրթական ծրագրերի , մանակվարժական աշխատողների համար, կրթահամալիրը բաց հարթակ է՝ սովորեցնելու, ծանոթացնելու, կիսվելու, տարածելու։ Կրթահամալիրը սիրով իր դռներն է բացում յուրաքանչյուրի առաջ, ով հետաքրքրված է հեղինակային կրթական ծրագրով, սեբաստացիները միշտ մեծ հպարտությամբ, սիրով կիսվում են իրենց փորձով, փորձում են ներկայացնել հեղինակային մանկավարժությունը, տարածել այն, օգտակար լինել մյուսների համար, առաջնայինը առաջարկել այլընտրանքային իւսուցման մեթոդներ. ի նպաստ սովորողի։ ։ Մանկավարժական գործունեության տարիներին համագործակցել ենք Արմավիրի տարբեր հանրակրթական դպրոցների հետ։ Գործընկեր դպրոցների հետ իրականացրել ենք տարբեր ուսումանական նախագծեր, ծեսեր։ Իրենց հետ աշխատելիս, զրույցներից, քննարկումներից պարզ դարձավ, որ գրեթե չեն անդրադառնում ազգային ծեսերին, ծեսերը օտարված են ուսումնական պարապմունքներից։ Մինչդեռ կրթահամալիրում հեղինակային կրթական ծրագիրը հնարավորություն է տալիս ազգային ծեսերը պահպանել, մի մասը դարձնել ուսիւմնական պարապմունքների մի մասը, սովորեցնել, պահպանել ազգայինը։ Սեբաստացի սովորողները հնարավարություն ունեն ոչ միայն ազգային ծեսերին ծանոթանալու, սովորելու, այլև սովորում են, կրթվում են կոմիտասյան երգերով։ Այս փաստը ևս շատ ոգևորող էր գործընկեր դպրոցի ուսուցիչների համար, իրենք մեծ ուրախությամբ համագործակցում էին մեզ հետ, քանի որ վստահ էին, որ իրենց դպրոցի սովորողները հաղորդ կլինեն այն ուսումանական գործընթացին, որը իրականացվում է կրթահամալիրում։ Համագործակցությունը դպրոցների միջև սկսում ենք սեբաստացիների այցով, այս անգամ կրթական փոխանակումների սկիզբը ազդարարեցինք, հյուրընակալելով գործընկեր դպրոցին կրթահամալիր՝ Հարավային դպրոց-պարտեզ։ Գործընկեր դպրոցի ուսուցիչները հետևում էին կրթահամալիրի գործունեությանը սոցհարթակներում, միշտ իրենց հետաքրքրել է։ Այսպես զրույցի, քննարկման արդյունքում գործընկեր դպրոցը մեծ ոգևորոություն հայտնեց այցելու կրթահամալիր, համագործակցելու։ Հատկանշական է, որ յուրաքանչյուր մանակվարժական աշխատող շատ է կարևորում այն, որ իր դպրոցի, դասարանի սովորողեները այցելեն կրթահամալիր, ծանոթանանա ուսումանական գործունեություններին։ Գործընկեր դպրոցներից մեկի՝ Արմավիրի մարզի՝ Ծիածան գյուղի «Ծիածանի միջնակարգ դպրոցի » սովորողների հետ մեր առաջին համագործակցույունը՝ կրթական փոխանակումները, իրականցրինք կրթահամալիրում՝ իրենց հյուրընկալելով Հարավային դպրոց։ Նոյեմբեր ամսին կրթահամալիրի օրացույցով հաստատված տոնում ենք մեր տոնը՝ «Սեբաստացու օրեր»ուսումնական նախագիծն ենք իրականացնում։ «Սեբասատցու օրեր » ուսումնական նախագծի շրջանակում կրթահամալիրում իրականացնում ենք ծեսեր՝Թթուդրիկի ծես, Ջա՜ն, թթու, ջա՜ն, ջա՜ն, Մեդիաթթուներ, Շարոցթաթխիկ, Շարոցթաթխիկ՝ Շարոցների պատրաստում , Շարոցթաթխիկի ծեսը սեբաստացի տատիկի հետ, Լավաշթխիկի ծես և այլ ուսումնական նախագծեր, որոնք նշված են նախագծում։ Կրթահամալիրի տոնը մեծ հնարավորություն էր մեզ համար գործընկեր դպրոցի սովորողների հետ իրականացնելու մեր ծեսերը, սովորեցնելու երգեր, որոնք երգում ենք ծեսերը իրականացնելիս, պատմելու սեբաստացիների մասին, ցույց տալու մեր ձեռքբերումները, մեր ուսումնական հագեցած առօրյան։ Մեր օրը սկսեցինք Հարավային դպրոցում շրջայցով։ Քայլեցինք դպրոցի բակում, սեբաստացիները ներկայացրին ծիսական թոնրատունը, Թատրոն-ավտոբուսը, սրահներ այցելեցինք՝ տեխնոլոգիայի, երաժշտության, դասարան-լաբորատորիաներ։ Մենք ներկայացրինք մեր ամնեակարևոր ձեռքբերումներից մեկը՝ բացօթյա ուսումանակն տարածքները։ Հենց բացօթյա ուսումանկան միջավայրում էլ միասին սովորեցինք կոմիտասյան երգեր, պարերգեր։ Ծիածան գյուղի Ծիածանի դպրոցի սովորողների հետ սեբաստացիները ռադիոնյութ պատրաստեցին։ Պատմեցին մեր դասարանական ռադիոյի մասին, ձայնագրեցին նյութ, ունեցան հետաքրքիր տպավորություններով լի հարցազրույց գործընկեր դպրոցի սվորողների հետ։Գործընկեր դպրոցի՝ Ծիածան գյուղի միջնակարգ դպրոցի այցը կրթահամալիր։ Սովորեցինք միաաին «Թամզարա»պարերգը, «Կաքավիկ» երգը։

Շարունակել կարդալ “Կրթահամալիրը՝ կրթական փոխանակումներ իրականացնելու բաց լաբորատորիա”
Posted in Նախագիծ

Գնդակախաղերի ստուգատես

Մասնակիցները՝ Հարավային երկրորդ դասարանցիներ, դասվարներ, մարզիչներ, ուսուցչի օգնականներ

Խնդիրները՝

  • Համագործակցային հմտությունների զարգացում:
  • Կարգապահության զարգացում՝ խաղի կանոնները պահպանելով:
  • Նպաստում է ուշադրության կենտրոնացմանը՝ հետևելով ուրիշների շարժումներին ու գործողություններին:
  • Արագ արձագանքելու, կողմնորոշվելու հմտության զարգացում:
  • Գնդակը բռնելու, նետելու կամ հարվածելու ընթացքում զարգանում է տեսողության և շարժման կապը:
  • Սովորում է պահպանել մարմնի հավասարակշռությունը տարբեր դիրքերում:
  • Ակտիվ շարժումները նպաստում են մկանների ամրապնդմանը և շարժումների արագացմանը։
Շարունակել կարդալ “Գնդակախաղերի ստուգատես”
Posted in Նախագիծ

Աշխատանքային նախագիծ. 24.11-28.11.2025

Ուսումանկան նախագծեր՝

Սեբաստացու օրեր

Ուսումնական ճամփորդություն Կոմիտասի թագարան-ինստիտուտ
«Ուրախ սեբաստացիներ» դասարանական ռադիո

Հեռավար ուսուցում

Մայրենի՝ շաբաթվա ընթերցանության նյութեր՝  ընթերցում ենք լավաշի մասին, սովորում ենք օգտվել օնլայն բառարանից

 Լեզվագործունեություն ՝Հայոց լեզվի գիրք տետր 

Մաթեմատիկա՝բանավոր համրանք, 20-ից մեծ երկնիշ թվեր, դրանց գրառումը. տասնավորներ և միավորներ։ Խնդիրների հորինում, լուծում

Ես և շրջակա աշխարհ՝ Տեղեկատվական նյութեր լավաշի մասին

Տեխնոլոգիա՝ աշխատանք կավով

Շարունակել կարդալ “Աշխատանքային նախագիծ. 24.11-28.11.2025”
Posted in Նախագիծ

Աշխատանքային նախագիծ.13.10-17.10.2025

Աշնանային ամենամյա ստեղծագործական 20-րդ հավաք

Կանաչ դպրոց.հարթակում ծնողն է

Խնկոյանական օրեր

Տիեզերք

«Ուրախ սեբաստացիներ» դասարանական ռադիո

Հեռավար ուսուցում

Մայրենի՝ շաբաթվա ընթերցանության նյութեր՝  Ամպի երեխաները/ խնկոյանական հորինուկների հորինում, մուտքագրում

 Լեզվագործունեություն ՝Հայոց լեզվի գիրք տետր 

Մաթեմատիկա՝բանավոր համրանք, 20-ից մեծ երկնիշ թվեր, դրանց գրառումը. տասնավորներ և միավորներ

Ես և շրջակա աշխարհ՝ սովորում ենք քարտեզագրել՝ Googlemaps ծրագրով/Տիեզերք

Տեխնոլոգիա՝ աշնանային բացօթյա պլեներ

Մարմնակրթություն՝ մարզվում ենք, խաղում ենք էստաֆետային խաղեր

Շախմատ՝ Շախմատ ենք խաղում 

Երգ՝ Կոմիտասյան երգերի ուսուցում՝  «Այ արևը, արևը» պարերգի ուսուցում, ուկնդրում ենք Ազգային պարերգ «Այ արևը , արևը»

Բանավոր մաթեմատիկա՝

Երկարացված օրվա կազմակերպիչ՝  Աննա Կիրակոսյան

Ռուսերեն՝- Վիկտորյա Հովսեփյան

Անգլերեն՝ Աննա Գանջալյան

Երգուսուցում՝ Մարիամ Մնացականյան

Դասացուցակ

Posted in Նախագիծ

Տիեզերք ուսումնական նախագիծ

Մասնակիցներ՝ 2.2 դասարանի սովորողներ

Ժամկետը՝ Հոկտեմբերի 15-ից

Նպատակը՝ Տեղեկություն տալ Երկիր մոլորակի, Արեգակնային համակարգի մասին:

Խնդիրենրը՝

  • Զարգացնել տեղեկույթը կարդալիս գլխավոր միտքը երկրորդականից տարբերակելու կարողությունները
  • Ձևավորել և զարգացնել ունեցած տեղեկույթը ներկայացնելու կարողությունները P. Point ծրագրով
  • Զարգացնել P. Point ծրագրով աշխատելու կարողությունները
  • Զարգացնել խմբում աշխատելու կարողությունները
  • Ձևավորել և զարգացնել դիտարկումներ, դիտումներ, ուսումնասիրություններ կատարելու կարողություններ
  • Ծանոթացնել ավանդապատում ժանրին
  • Զարգացնել ստեղծագործական երևակայությունը

Ընթացքը՝ Ամրապնդել, վերհիշել և Power point  ծրագրով ներկայացնել Արեգակնային համակարգը: Տեղեկություններ գտնել համացանցից: Ոսումնասիրել Երկիր մոլորակը: Տեղեկություններ հավաքել օվկիանոսների, ծովերի մասին: Ներկայացնել 10  ամենահետաքրքիր փաստերը, որոնց հանդիպել ենք աշխատելիս, նյութեր կարդալիս համացանցում:

Արեգակնաիին համակարգ

Արև

Լուսին

Մոլորակներ

Փաստեր մոլորակների մասին

Posted in Նախագիծ

Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

Գիտելիքի օրը գրքերի աշխարհում

Ուսումնական նախագծեր՝

«Ես» ուսումնական նախագիծ

Կոմիտասյան օրեր

Լողափնյա աշուն

«Ուրախ սեբաստացիներ» դասարանական ռադիո՝

«Ուրախ սեբաստացիներ» տեղեկատվական ռադիո#32

«Ուրախ սեբաստացիներ» տեղեկատվական ռադիո#33

Ուսումնական ճամփորդություն՝ Անկախության տոնը Սբ․ Նեղուցի վանքի բարձունքին

Սուրբ Նեղուցի վանքի բարձունքը հաղթահարած սեբաստացիները

Հեռավար ուսուցում

Շարունակել կարդալ “Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն”
Posted in Նախագիծ

Իմ իրավունքները դպրոցում.հարթակում ծնողն է

Մասնակիցներ՝ Սեբաստացի տարատարիք սովորողներ, հյուրեր, ծնողներ

Ժամկետը՝ հոկտեմբերի 13-ին, ժամը՝10։00

Վայրը՝ Հարավային դպրոց պարտեզի 2․2 դասարան-լաբորատորիա

Ուսումնական պարպմունքի կազմակերպիչ՝2․2 դասարանի սովորող Ռոբ  Մկրտչյանի  մայրիկը՝ իրավաբան Էմմա Բաբախանյան

Նպատակը՝  ինտերակտիվ խաղերի, զրույց քննարկման միջոցով սովորողներին ներկայացնել իրենց իրավունքները, տեղեկաղնել  իրենց իրավունքների մասին, ծանոթացնել դպրոցի կարգապահական նորմերին   սովորեցնել լինել հանդուրժող, ճանաչել և հարգել դիմացինի և իրենց իրավունքները։

Շարունակել կարդալ “Իմ իրավունքները դպրոցում.հարթակում ծնողն է”