Posted in Սեբաստացու օրեր

Թումանյան-Կոմիտաս․ Չարի վերջը մյուզիքլ

Մասնակիցներ՝ երկրորդ դասարանի սովորողներ

Նախագիծը իրականացվելու է երկրորդ դասարանի սովորողների հետ։ Նախագիծը իրենից ներկայացնում է հեքիաթը երաժշտական լրացումներով։ Այս դեպքում Հ․ Թումանյանի «Չարի վերջը» հեքիթը ներկայացնելու ենք մի մասը Կոմիտասյան երգերով, մի մասն էլ սովորողների և երաժշտության դասավանդողի ստեղծած երաժշտական հատվածներով։

Նախագծի նպատակն է՝ 

  • Հեքիաթը մատուցել նորովի
  • Սովորողների երաժշտական ընդունակությունների բացահայտում
  • Նոր հմտությունների ձեռքբերում

Հեքիաթ

Լինում է մի սար,
Էն սարում մի ծառ,
Էն ծառում փըչակ,
Փըչակում մի բուն,
Բընում երեք ձագ,
Ու վըրեն Կըկուն։

երգ— Կո՛ւկու, կո՛ւկու, իմ կուկուներ,
Ե՞րբ պիտի դուք առնեք թևեր,
      Թըռչե՜ք, գընաք,
      Ուրախանաք…

երգ— Էս սարը իմն է,
      Էս ծառը իմն է,
     Ծառում փըչակ կա,
     Փըչակում՝ մի բուն,
     Էս ո՞վ է եկել
     Տիրացել թաքուն։
Ախ դու Կըկու, հիմա՛ր Կըկու,
Քանի՞ փոքրիկ ձագ ունես դու։

— Երեք հատ ձագ, աղա Աղվես։
— Երեք հատ ձագ ցույց կըտամ քեզ։
Ու չե՞ս ասել, դու, անամոթ,
Մինը ծառա ղըրկես ինձ մոտ։
երգ–Ձըգի շուտով մի հատը ցած,
Թե չէ՝ կացինս հըրեն սըրած,
       Գընամ բերեմ,
       Ծառը կըտրեմ…

Շարունակել կարդալ “Թումանյան-Կոմիտաս․ Չարի վերջը մյուզիքլ”