Զատկին առնչվող առաջին բանը ձուն է: Ինչո՞ւ են ձվերն այդքան առատ Զատկին: Պատճառն այն է, որ ձուն նոր կյանքի սաղմն է: Հռոմեացիները հավատում էին, որ «Կյանքը սկսվում է ձվից»: Քրիստոնյաները համարում էին, որ ձուն «կյանքի սերմն է»: Զատիկը խրհրդանշում է նոր կյանք` Հիսուսի Հարությամբ: Բնականաբար, ձուն դարձել է նոր կյանքի և քրիստոնյա աշխարհի հարության կատարյալ խորհրդանիշը: Ներկած ձվերի պայծառ գույները խորհրդանշում են մարդկանց ուրախությունը Հիսուսի Հարության առթիվ: Զատկական ձվերի խորհրդանշական լինելը պայմանավորված է դրանց` փոքրիկ քարերի նմանությամբ: Ձվերը խորհրդանշում են Հիսուսի գերեզմանի վրայից գլորված քարը և հիշեցնում այն մասին, որ Զատկի առավոտյան Հիսուս ելավ գերեզմանից:
Անցյալում Զատիկը հայտնի էր որպես «Ուրախության կիրակի»: Մարդիկ այնքան էին ուրախանում Հիսուսի Հարությամբ, որ տոնը նշում էին պարերով, սպորտային և ժողովրդական խաղերով և կատակներով: Այդ օրն աշխատանքը և առևտուրը դադարում էր, խանութները փակվում էին, դատարանները չէին գործում: Աղքատներին դրամ էին տալիս, ստրուկներն ազատ էին արձակվում: Զատիկն ուրախ և անմոռանալի տոն էր, որը փոխում էր մարդկանց կյանքը:
Զատկական խաղեր՝
Զատկական ձվերի գլորում՝ Զատկական ձվերի փոխանակման ավանդույթը գալիս է դեռևս վաղ քրիստոնյաներից: Երեխաների շրջանում ամենատարածված զատկական ավանդույթներից մեկը տոնական ձվերի գլորումն ու որոնումն է: Երեխաները զատկակն ձվերը թաքցնում են պարտեզում՝ ասելով, որ դրանք զատկական ճագարն է դրել: Ամենաշատ ձվեր գտնող երեխան շահում է մրցանակ:
Հավկիթախաղ՝ երեխաներ կռվացնում՝ իրար են հարավածում զատկական ներկված ձվերը, ում ուն ամուր է լինում և չի կոտրվում, նա էլ հաղթում է:
Մեդիահմտություններ՝ paint նկարչական ծրագրով պատրաստում ենք զատկական մեդիաբցիկներ՝ նկարում ենք զատկական ձվեր, Զատիկի ծեսը:
Տեխնոլոգիական հմտություններ՝ Պատրաստում ենք զատկական բացիկներ, աճեցնում ենք ցորենի ածիկ տարբեր տարաների մեջ, գունավորում ենք, նկարում, պատրաստում ենք զատկական կերպարներ՝ Ակլատիզ կամ Պաս պապԱկլատիզ, չվանը վիզ,
Եկավ մեզ հյուր՝ կախվավ երդիս։(մի սոխ, վրան յոթ փետուր խրած և թելերով առաստաղից կախ տված։ Կարնոհայերի մեջ այն ծերունու տեսքով տիկնիկ էր, որը պատրաստվում էր տղամարդու հագուստով, փարթամ ու սպիտակ բեղ ու մորուքով, միոտանի, որի ծայրին խրվում էր սոխը յոթ փետուրներով, պարզած թևերով, որոնցից քարեր էին կախում։ Ուրիշները ոլորած ճիպոտի ծայրին գլուխ սոխ էին ամրացնում, սոխի վրա այծի մազից բեղ ու մորուք սարքում, սոխի մեջ յոթ գույնզգույն փետուր խրում։ Այն կախելու ժամանակ երեխաները երգում էին -Ակլատիզ, չվանը վիզ, Եկավ մեզ հյուր՝ կախվավ երդիս։)
Մաթեմատիկա՝ Հորինում ենք զատկական խնդիրներ, նակրում paint ծրագրով և մուտքագրում: Կատա
Զատկական երգերի, պարերի ուսուցում՝
Զատկական ծեսը իմ ընտանիքում՝, զատկական խոհանոց՝ Սովորողները ընտանիքի անդամների հետ միասին նախապատրաստվում են Զատկական տոնին՝ Տոնում են Զատիկ տոնը, ներկայացնում Զատկական-ծիսական սեղանը՝ պատմելով դրանց խորհուրդի մասին:(ներկայացնել տեսանյութի միջոցով) Մեծահասակներից տեղեկություններ են հավաքում տոնի մասին: (ուղարկել ձայնագրություն):
Արդյուքների ամփոփում՝