Posted in Ուսումնական նախագծեր 2024-2025

Աղայան+Ռոդարի նախագիծ

Մասնակիցներ`1․2 դասարանի սովորողներ

Ժամանակացույց՝ ապրիլ ամիս

Նպատակն ու խնդիրները

  •  Խրախուսել ընթերցանությունը, զարգացնել ստեղծագործական երևակայությունը, տրամաբանությունը, հիշողությունը:
  • Ճանաչել ստեղծագործության հերոսներին, տալ նրանց կերպարների բնութագիրը:
  • Ձևավորել սեփական մտքերը, զարգացնել կարծիք արտահայտելու կարողություն, հաղորդակցական կարողություններ:
  • Զարգացնել սովորողի  բանավոր խոսքը, ինքնուրույն, խմբային աշխատելու կարողությունը:

Գործողությունների  ընթացքը՝

  • Ռոդարի և տեխնոլոգիա՝  հեքիաթների հերոսների պատրաստում թափոններից, սննդամթերքից, կավից:
  • Ռոդարի և մեդիա՝ սովորողները Paint ծրագրով հեքիաթը նկարազարդում են, պատումը ձայնագրիչով ձայնագրում:

Ռոդարիական  հնարքների կիրառում՝

  • Ի՞նչ կլիներ, եթե …
  • Հեքիաթների խառնաշփոթ
  • Շուռ տված հեքիաթներ
  • Իսկ հետո ի՞նչ եղավ
  • Հեքիաթների շիլափլավ /Ռոդարի+Աղայան/
  • Ռոդարիական հնարներով անսովոր պատմություններ
  • Թարս հարցեր

Հնարների կիրառման արդյունքը՝ ռադիոթողարկումների տեսքով:

Հեքիաթներ՝ Պաղպաղակե դղյակը  ,  Թարս հարցեր  ,  Կապույտ լուսացույցը, Կոնֆետի անձրևը, Շոկոլադե ճանապարհը…

Մուլտֆիլմերի դիտում քննարկում՝  Ցրված Ջովանին  ,  Չիպոլինոյի արկածները:

Ուսումնական նյութեր.

Աղայանի մանկական ստեղծագործություններ

Ջանի Ռոդարի

Նախագծի ամփոփումը՝ բլոգում, կայքում:

Ռոդարիական ծիծաղելուկներ

Պաղպաղակե անձրևը․ռոդարիական հորինուկ

Շոկոլադե ճանպարհը․ռոդարիական շիլաշփոթ

Շիլաշփոթ մեդիանկարներ

Հեռախոսով հեքիաթներ․ ռոդարիական ներկայացում

Անհայտ's avatar

Հեղինակ՝

Ողջո՜ւյն, ես Մարգարիտա Հովնանյանն եմ՝ մասնագիտությամբ բանսեր-մանկավարժ, աշխատում եմ ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում՝ որպես դասվար:Սիրում եմ ընթերցել, զբաղվել սպորտով, երբեմն ստեղծագործել:

Թողնել մեկնաբանություն