Մասնակիցներ՝ 3.3 դասարանի սովորողներ
Ժամկետը՝ փետրվար
Նպատակը՝ Թումանյանական ստեղծագործությունների միջոցով զարգացնել սովորողների բանավոր և գրավոր խոսքը, վերլուծական, քննադատական մտածողությունը, ստեղծագործական երևակայությանը, անկաշկանդ արտահայտելու կարողությունը ։
Ընթերցանության նյութեր — «Ձախորդ Փանոսը», «Անխելք մարդը», «Խելոքն ու հիմարը», «Տերն ու ծառան»,«Բարեկենդանը», «Մի կաթիլ մեղրը», «Անբան Հուռին», «Քեֆ անողի քեֆը չի պակսիլ»
Բանաստեղծություններ
«Ամենից լավ տունը », «Երեք խելոք մի հին տաշտով» և քառյակներ:
Գործողությունների ընթացքը՝
«Սովորող սովորեցնող» նախագծի շրջանակում, 3-րդ դասարանի սովորողները բերանացի կարդում են և բեմադրում Թումանյան։
Մայրենի +մեդիա+Տեխնոլոգիա ՝ Նյութերը ձեռք են բերում համացանցից, հանրագիտարաններից, էլեկտրոնային գրականությունից:
Խմբային աշխատանք՝ Սովորողները բաժանվում են խմբերի։ Ընթերցում են Թումանյանի ստեղծագործություններից մեկը։ Այդ ստեղծագործությունը բաժանում ենք հատվածների։ Ամեն խումբ paint ծրագրով նկարում է այդ հատվածը։ Հետո դերերով կարդում են։
Թումանյանկն հեքիաթների շիլաշփոթ ենք անում, կարում Paint նկարչական ծրագրով:
Ընտանեկան նախագծեր՝ Թումանյան կարդում ենք ընտանիքում ՝ ներառելով ընտանիքի բոլոր անդամներին։ Ստեղծվում է թումնայանական ռադիոնյութերի փաթեթ։
Ռոդարիական հնարքների կիրառում ՝ Թումանյանի ստեղծագործություններից վերցնում ենք հատվածներ և այնպես դասավորում, որ ստացվի անսովոր, զարմանալի մի պատմություն կամ հեքիաթ:
- Ի՞նչ կլիներ, եթե …
- Ստեղծագործական երևակայություն.
- Հեքիաթների շիլափլավ․
- Շուռ տված հեքիաթներ․
- Իսկ հետո ի՞նչ եղավ․
Տրվում են բառեր, որոնցով պետք է պատմություն կամ հեքիաթ հորինեն: Բառերը վերցնում ենք հեքիաթներից. օրինակ «Անբան Հուռին» հեքիաթից վերցնում ենք 5 բառ և ևս 5 բառ «Անխելք մարդը» հեքիաթից, սկսում ենք մի նոր հեքիաթ հորինել:
Ամփոփում՝