Մեր ամենահագեցած, հետազոտական ճամբարային օրերից մեկը ճամբարականները սկսեցին ճամփորդությամբ: Միասին այցելեցինք Գառնիի հեթանոսական տաճար, ուսումնասիրեցինք տեղանքը, կատարեցինք կոմիտասյան երգեր, քայլեցինք, շրջեցինք: Հաջորդ կանգառը Քարերի սիմֆնոիան էր: Ճամբարակնները շատ տպավորված էին տեսարանով: Մեր հագեցած օրը ամփոփեցիքն Գառնի Կրիստալլայն աղբյուրի խմելու ջրի արտադրության ձեռնարկությունում՝ ուսումնասիրելով, տեսնելով արտադրական գործընթացը՝ շշլացում, պիտակավորում, պահեստավորում: Ճամբարականները ողջ ճամփորդության ընթացքում հասցրին նաև ռադիոթողարկում պատրաստել:
Day: 09.06.2022
«Ուրախ արևներ» տեղեկատվական ռադիո#28
«Ուրախ արևներ» տեղեկատվական ռադիոյի եթերում ճամփորդ արևներն են: Այս թողարկմանը պատրաստել են ճամբարային տեղեկատվական ճամփորդապատում: Ռադիոհաղորդավարները ուկնդիրներին պատմում են ճամփորդության վայրի մասին, ծանոթացնում ընթացին, հետաքրքիր տեղեկություններով կիսվում այցելած վայրերի մասին: