Posted in 2021-2022 ուստարի, Սովորողների ճամբար

Մեր գրքերի փոքրիկ անկյունում

«Ուրախ արևներ» ջոկատի ճամբարականների հետ օրը սկսեցինք ընթերցանությամբ՝ Ընթերցում ենք և առաջարկում ընթերցել։ Ճամբարականների հետ ուսումնասիրեցինք մեր գրքերի փոքրիկ անկյունը, դասակարգեցինք գրքերը, ճամբարականները  ծանոթացան և առանձնացրին  իրենց հետաքրքրող գրեքերը  կարդալու համար։

Posted in 2021-2022 ուստարի, Սովորողների ճամբար, Բնագիտական ստուգատես, Բնագիտական փորձեր

Կարո՞ղ է սառը ջուրը եռալ

Բնագիտատեխնիկական ստուգատեսին ընդառաջ «Ուրախ արևներ» ջոկատի ճամբարականները իրականացնում են բնագիտական փորձեր, միասին քննարկում, վերլուծում արդյունքը։

Posted in 2021-2022 ուստարի, Սովորողների ճամբար

Քարտեզագրում

Սովորողները Google maps ծրագրի միջոցով քարտեզագրում են Հայաստանի տարածքները։ Մի տեղից մյուսը գնալու համար քարտեզագրում եմ և միաժամանակ ծանոթանում, թե ինչ գյուղերի և քաղաների միջոցով են անցնելու մինչև իրենց նշած վայրը հասնելը։

Լիլի Թորոսյան

Էլանա Շահվերդյան

Մարիամ Դանղյան

Ինեսա Թորոսյան Շարունակել կարդալ “Քարտեզագրում”

Posted in 2021-2022 ուստարի, Սովորողների ճամբար

Ընկուզախաղ կամ Կտիկ

«Ուրախ արևներ» 3.2 ջոկատի ճամբարականները ազգագրական փառատոնին ընդառաջ ուսումնասիրում են ազգային խաղերը, բակային խաղերը։ Միասին խաղացինք ընկուզախաղ կամ Կտիկ խաղը։ Այս խաղը խաղում են ընկույզով կամ ծիրանի կտերով՝ կուտերով՝ կորիզներով։ Խաղի համար պետք է ընկույզներ կամ ծիրանի կորիզ, մենք խաղում ենք ընկույզներով։ Ընկույզներից մեկը դնում ենք մեզանից մի փոքր հեռու՝ սովորաբար պատին մոտ։ Ճամբարականները իրենց մոտ եղած ընկույզները գլորում են կամ նետում են այնպես, որ կպնի պատին մոտ դրված ընկույզին։ Ով կարողանում է հարվածել ընկույզներից մեկին, հավաքում է մյուս բոլոր ընկույզները։ Այսպես՝ հաղթում է նա, ով ավելի շատ ընկույզ է կարողանում հավաքել և կարողանում է այնպես գլորել իր ընկույզը, որ հարվածի մյուս ընկույզներին։ Սա նշանառության յուրացման ձևերից մեկն է խաղի միջոցով։

Posted in 2021-2022 ուստարի, Ուսումնական նախագծեր 2021-2022, Սովորողների ճամբար

Ձմեռային մարզական խաղերը ձյունաշատ Ջրվեժում

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի «Ուրախ արևներ» 3.2ջոկատի ճամբարականներ

Ժամկետը՝ Հունվարի 19-ին, ժամը՝ 11։ 00-15:00

Վայրը՝ Ջրվեժի անտառապարկ Շարունակել կարդալ “Ձմեռային մարզական խաղերը ձյունաշատ Ջրվեժում”

Posted in 2021-2022 ուստարի, Բնագիտական ստուգատես

Բնագիտատեխնիկական ստուգատես

Մասնակիցներ՝ «Ուրախ արևներ» ջոկատի ճամբարականներ

Ժամկետը՝ հունվարյան ճամաբար

Նպատակը՝ մասնակցել Բնագիտատատեխնիկական ստուգատեսին, կատարել բնագիտական փորձեր։

Խնդիրները՝

  • խմբային աշխատանքի կազմակերպում
  • բնագիտական փորձեր կատարելու հմտությունների ձևավորում
  • բնագիտական փորձի արդյունքների վերլուծում

Նախագծի նկարագրությունը՝ Ուրախ արևներ ջոկատի ճամբարականների կկատարենք բնագիտական փորձեր, կվերլուծենք արդյունքը։ Ճամբարականներն իրենք էլ կառաջարկեն և միասին կկատարենք բնագիտական փորձեր։

Արդյունքների ամփոփում՝

Կարո՞ղ է եռալ սառը ջուրը՝

Մոմը և թթվածինը

Լուցկին և մագնիսը

Posted in 2021-2022 ուստարի

Իմ Ամանորը

Սովորողները տեսանյութերի միջոցով պատմում են ՝ ինչպե՞ս են տոնել Ամանորը, ի՞նչ անակնկալներ են ստացել Ամանորի գիշերը։ Պատմում են և ցույց տալիս իրենց քաղաքի ամանորյա զարդարանքները։

Մարիամ Դանղյան-Ամանորյա Էջմիածին

Լիլի Թորոսյան՝

Ինեսա Թորոսյան- Ամանորյա երգ

Posted in 2021-2022 ուստարի

Ամանորյա ընթերցանություն

Ինչպե՞ս Ամանորը դարձնել ավելի հեքիաթային և կախարդական։ Սովորողները առաջարկում են ընթերցելով ավելի կախարդական դարձնել Ամանորը։

Լիլի Թորոսյան-Ջաննի Ռոդարիի «Ալիսա գլորիկը»,Գրիմ Եղբայրների «Տիկին բուքը» և Հանս Քրիստիան Անդերսենի «Անագե զինվորը»։

Էլանա Շահվերդյան- «Հենզելն ու գրետելը»

Ինեսա Թորոսյան- «Ամանորյա հրաշք»

Posted in 2021-2022 ուստարի, Բնագիտական ստուգատես, Բնագիտական փորձեր

Բնագիտական փորձեր

Սովորողները Բնագիտական ստուգատեսին ընդառաջ իրականացնում են տարբեր հետաքրքիր բնագիտական փորձեր, վերլուծում փորձի արդյունքները։

Բնագիտական փորձի ընթացքը և արդյունքների վերլուծումը՝ սովորողների բլոգներում՝

Էլանա Շահվերդյան-«Մոմը և թթվա

Էմիլի Շահվերդյան- «Էլեկտրամագնիսական դաշտ»

Լիլի Թորոսյան-«Լուցիներով և մագնիսով փորձ», «Ջրով լի փուչիկն ու կրակը», «Ածխաթթու գազն ու կրակը»

Գոռ Սմսարյան-«Սառցե բյուրեղիկներ»

Posted in 2021-2022 ուստարի, Հաշվետվություն

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում

Դասարանական օրացույց՝ 2021-2022ուստարի

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում(սեպտեմբեր-դեկտեմբեր)՝

Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն

Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն