Posted in Ստուգատես

Կարդում ենք Ե. Չարենց

  • Նախագծի տևողությունը՝ մարտի 4-13
  • Մասնակիցներ՝ 6.5 դասարանի սովորողներ
  • Նպատակը՝
  • Չարենցի ստեղծագործությունների քննարկման, վերլուծման միջոցով սովորողների մոտ զարգացնել վերլուծական-ստեղծագործական-քննադատական մտածողություն:

Առաջադրանքներ մեդիափաթեթ

  • Ընթերցանություն
  • Ե. Չարենցի բանաստեղծությունների ընթերցում, քննարկում, վերլուծություն:
  • Լեզվական աշխատանք Ե. Չարենցի որևէ բանաստեղծության հիմնա վրա:
  • Որոնողական, հետազոտական աշխատանք նախագծի թեմայով և արված աշխատանքի վերջնական արդյունքի ներկայացում: 
  • Տեսանյութերի, մեդիաֆիլմերի պատրաստում ըստ նախագծի թեմաների:

Ես սիրում եմ նստել ամեն իրիկուն

Ես սիրում եմ նստել ամեն իրիկուն

Ես սիրում եմ նստել ամեն իրիկուն
Պատուհանիս առաջ երկա՜ր ու երկա՜ր.
Նայել պահվող ճամփաներին անանուն
ՈՒ երազել խնդություներ արևառ:
Նայել կանաչ հովիտներին՝ արևի
Իրիկնային երանգներով շղարշված,
Խմել լուսե երանգները վերևի՝
Երջանկացած ու հարբած:
Ականջ դնել ցորենների շշուկին
Եվ սպասել, որ շշուկները բուրեն
ՈՒ երգ դառնա երկնասլաց իմ հոգին
ՈՒ երազները մեղմորեն օրորեն:
Ես սիրում եմ նստել մենակ ու անձայն,
Աչքերս հառել հուրհրատող երազին,
Լսել ձայներ, որ զնգացին ու անցան,
Երանգների պես իրիկվա երազի:
Ապրել՝ հարբած երազներով իրիկվա,
Սուզվել անտես՝ աղբյուրների կարկաչում,_
Հարբե՜լ, հարբե՜լ ու մոռանալ արօրյան
Եվ հավատալ, որ հեռվից բախտն է կանչում…

Բառարանով գտել կարմիրով ընդգծված բառերի բացատրությունը և սովորել:

Կարդացեք բանաստեղծությունը և ընտրեք նոր վերնագիր (վերնագրե՛ք)

Բանաստեղծությունից դուրս գրել ճամփաներ, հովիտներ, երանգներ, հոգի, երազ, աղբյուրներ, բառերի հատկանիշ  ցույց տվող բառերը և գրե՛լ ուղիղ իմաստով է գործածվել, թե փոխաբերական:

 Գրեք՝ ինչ եք դուք սիրում անել, օրվա ո՞ր ժամին, տարվա ո՞ր եղանակին և հիմնավորե՛ք:

Եղիշե Չարենց

  • Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
    Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն:
    Կյանքը – կրակ ճահիճներում՝ կա ու չկա, –
    Կյանքը – ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
    Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
    Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն …

 

  • Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
    Բոլորը թափվել են փողոց.
    Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց –
    Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
    Դյութում են շրթերը վարդե,
    Սրտերը կրակ են ու բոց-
    Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
    Բոլորը թափվել են փողոց։

Առաջադրանքներ

  • Ե. Չարենցը ինչի՞ հետ է համեմատում կյանքը առաջին բանաստեղծության մեջ:
  • Քո բառերով գրի՛ր՝ ինչպե՞ս է նկարագրում Ե. Չարենցը  գարունը:  Գրի՛ր՝ ինչպես դու կնգարագրես գարունը և համեմատի՛ր չարենցյան գարնան հետ:
  • Վերնագրի՛ր բանաստեղծությունները: 
  • Գրի՛ր քո կարծիքը բանաստեղծությունների վերաբերյալ. ինչ հասկացար՝ կարդալով բանաստեղծությունները:

 

 

Արդյունքները՝

  1. Տիգրան Գրիգորյան- ≪Ես սիրում եմ նստել ամեն իրիկուն≫
  2. Սաթենիկ Մանուկյան-≪Ես սիրում եմ նստել ամեն իրիկուն≫
  3. Մարկ Հովհաննիսյան-≪Ես սիրում եմ նստել ամեն իրիկուն≫
  4. Արարատ Ոսկանյան-≪Ես սիրում եմ նստել ամեն իրիկուն≫
  5. Գոռ Մնացականյան-≪Ես սիրում եմ նստել ամեն իրիկուն≫
  6. Բաբայան Ջուլիետա—≪Ես սիրում եմ նստել ամեն իրիկուն≫
  7. Սարգիս Հովհաննիսյան—≪Ես սիրում եմ նստել ամեն իրիկուն»
  8. Մելիք Ադամյան_≪Ես սիրում եմ նստել ամեն իրիկուն
  9. Կարեն Մարգարյան-≪Ես սիրում եմ նստել ամեն իրիկուն≫
  10. Արինա Ազնաուրյան-≪Ես սիրում եմ նստել ամեն իրիկուն≫
  11. Լուիզա Եղիազարյան- «Ես սիրում եմ նստել ամեն իրիկուն»
  12. Անդրե Վիրաբյան-≪Ես սիրում եմ նստել ամեն իրիկուն≫

13.03.2019

  1. Գոռ Մնացականյան
  2. Կարեն Մարգարյան,  Եղիշե Չարենց
  3. Սեդա Մարգարյան
  4. ՏիգրանԳրիգորյան,Առաջադրանքներ
  5. Արարատ Ոսկանյան, Ե. Չարենց« Լուսամփոփի պես աղջիկ»,Մի լուսե աղջիկ»
  6. Մարկ հովհաննիսյան
  7. Լուիզա Եղիազարյան
  8. Սաթենիկ Մանուկյան,      «Ե. Չարենց Գարուն»
  9. Արման Գևորգյան- «Կյանքը երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն»