Posted in 2021-2022 ուստարի, Սեբաստացու օրեր

Սեբաստացիների ուրախ Շարոցթաթխիկը

«Սեբաստացու օրերին» ընդառաջ Հարավային դպրոցի 3.2, 2.2 դասարանի սեբաստացիները իրականացրին Շարոցթաթխիկի ծեսը։ 3.2 դասարանի՝ ավագ սեբաստացիները սովորեցրին իրենց կրտսեր ընկերներին պատրաստել շարոց՝ ընկույզից, ճիշտ գործածել ասեղն ու թելը։ Շարոցները պատարստելուց հետո, պատրաստեցինք թաթխիկը՝ շփոթը։ Թաթախեցինք շփոթի մեջ մեր շարոցները` երգով, քաղցր համտեսով։

Posted in 2021-2022 ուստարի, Մարմնակրթություն, Սեբաստացու օրեր

Մարզական հանդիպում

«Սեբաստացու օրերին» ընդառաջ՝ Հարավային դպրոցում անցկացվող Մարզատոնին, 3.2 դասարանի սեբաստացիները ուսումնական քայլքով այցելեցին  Մայր դպրոց՝ մարզական հանդիպման։ Հանդիպելու էինք Հյուսիսային դպրոցի 3.2  դասարանի սեբաստացիների հետ։ Ունեցանք շատ ընկերական, ուրախ մարզական հանդիպում։

Posted in Ուսումնական նախագծեր 2021-2022, Սեբաստացու օրեր

«Սեբաստացու օրեր»ուսումնական նախագիծ

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 3.2  դասարանի սովորողներ, ընտանիքի անդամներ

Ժամկետը՝ Նոյեմբեր 

Նպատակը՝ Սովորել, ծանոթանալ կրթահամալիրի ծեսերին, իրականացնել, տարածել, սովորողներին մասնակից դարձնել ծեսերի, ազգային մշակույթի տարածմանը, պահպանմանը:

Սեբաստածու օրերին իրականացվող ծեսեր՝

Շարոցթաթխիկ +  մրգաչիր

Ընտանեկան թթուդրիկ

Համագործակցային նախագծեր

Ուսումնական այց, ձիավարություն Ագարակում

Մարզական հանդիպում

Շրջիկ թատերախաղի ներկայացում պարտեզներում, կրտսեր սեբաստացիներին

Խնդիրները՝ Շարունակել կարդալ “«Սեբաստացու օրեր»ուսումնական նախագիծ”

Posted in Ուսումնական նախագծեր 2021-2022, Սեբաստացու օրեր

Թթուդրիկի ծես

Մասնակիցներ՝3.2  դասաանի սովորողներ, ընտանիքի անդամներ

Ժամկետ՝ Նոյեմբեր ամիս

Նպատակը՝   Իրականացնել Թթուդրիկի ծեսը։ Հորինել թթվային խնդիրներ և պատմություններ։

Խնդիրներ՝

  • Հարցազրույցի միջոցով գրի առնել թթվի  նոր բաղադրատոմս:
  • Թթվի օգտակարության մասին տեղեկություններ գտնել համացանցից, բանաջարեղենների մասին:
  • Իրականացնել Թթուդրիկի ծեսը։

Շարունակել կարդալ “Թթուդրիկի ծես”

Posted in Ուսումնական նախագծեր 2021-2022, Սեբաստացու օրեր

Շարոցթաթխիկ + մրգաչիր

Մասնակիցներ՝3.2  դասաանի սովորողներ, ընտանիքի անդամներ

Ժամկետ՝ Նոյեմբեր ամիս

Նպատակը՝  անհատական և խմբային՝ լեզվական, մաթեմատիկական, բնագիտական, երաժշտական, տեխնոլոգիական գործունեությունների միջոցով նախապատրաստել և իրականացնել Շարոցթաթխիկի ծեսը,  պատրաստել մրգաչրեր։

Խնդիրներ՝

  • Հարցազրույցի միջոցով գրի առնել շարոցի բաղադրատոմսը, գրի առնել այլ ավանդական քաղցրավենիքի պատրաստման եղանակ։
  • Ընտանիքի անդամներին ներգրավվել ուսումնական պարապմունքի կազմակերպանը։
  • Տատիկներից իմանալ՝ ի՞նչ է շարոցը, ինչպե՞ս են պատրաստում, ինչպե՞ս են թաթխում, ինչի մեջ, էլ ինչ անունով է այն հայտնի: Սովորել ի՞նչ է մրգաչիրը, ինչպես են պատրաստում։

Շարոցթաթխիկի ծեսի  և մրգաչիրի  պատրաստման նկարագրությունը՝

Սովորողները տանը տատիկներից հարցազրույցի միջոցով տեղեկություններ են հավաքում շարոցի մասին, պատրատսման եղանակի մասին, ինչպես նաև մրգաչրերի՝ ո՞ր մրգերից են պատրաստում չրեր, ի՞նչ եղանակներ կան։ Միասին գնում են անհրաժեշտ բաղադրիչները՝ ընկույզը, մրգեր, շաքարավազ։ Թաթխիկը պատրաստում ենք 3.2 դասարանի  սովորող  Նարեկ Քեշիշյանի տատիկի հետ։ 

Մաթեմատիկա՝ գնումներից հետո հորինում ենք խնդիրներ մեր գնած ընկույզի, մրգերի մասին, հրապարակում բլոգում, ներկայացնում Power Point  ծրագրով։

Մայրենի՝ հորինում ենք հանելուկներ, պատմություներ։

Տեխնոլոգիա՝ ընկույզների կեղևը օգտագործում ենք շրխկաններ և  խաղալիքներ պատրաստելու համար։

Արդյունքների ամփոփում՝

Սեբաստացիների ուրախ շարոցթաթխիկը

Posted in 2020-2021ուստարի, Սեբաստացու օրեր

Ցուցահանդես-վաճառք

Հարավային դպրոցի 2.2 դասարանի սեբաստացիները Սեբաստացու օրերը ամփոփեցին՝ մասնակցելով «Հոգատարության» բաց նախագծի ցուցահանդես-վաճառքին: Ցուցահանդես-վաճառքին ներկայացրել էինք մեր պատրաստած Աշնանային համեղ թթուն, Քաղցրահամ շարոցները, Աշնանային ձայներ ստեղծող շրխկանները, գինին, ընտանեկան դպրոցում տատիկի պատրաստած գաթան՝ ամեն ինչում ներդրած մեր սերն ու հոգատարությունը: Այսքան համեղ աշուն, այսքան գույներ, սեր, ջերմություն, հոգատարություն միմյանց նկատմամաբ: