«Ուրախ արևներ» ռադիոյի եթերում լսեք «Փափուկ ձյուն» երգը, այո՛, երգը, ոչ թե բանաստեղծությունը: Գեղամ Սարյանի «Փափուկ ձյուն» բանաստեղծությունը սովորողները որոշեցին երգելով արտասանել, երգեցին, լսեց նաև ընկեր Մարիամը: Մեզ օգնեց, ուղղորդեց ՝գրելով մեղեդի բանաստեղծության համար: Արդյունքում ունեցանք ամանորյա, ձմեռանը տրամադրող, փափուկ ու տաքուկ երգ՝ «մեր երգը», կատարում են Էմիլի և Էլանա Շահվերդյանները: Մենք կունենանք նաևի երգի ձայնագրությունը:
Category: Ռադիոնյութեր
Ամանորյա եռուզեռ Հարավում
Հարավի ռադիոյի եթերում լսեք մեր ամանորյա, տոնական, ուրախ , դրական լիցքեր հաղորդող թողարկումը: 2.2 դասարանի սովորողները անդրադառնում են ամանորյա եռուզեռին, տեղեկանում յուրաքանչյուր դասարանում տիրող ամանորյա խառնաշփոթից:
«Ուրախ արևներ»ռադիո#10. Տեղեկություններ Ամանորի մասին
«Ուրախ արևներ» ռադիոյի եթերում ամանորյա թողարկում է: Երկրորդ դասարանի սովորողները համացանցից գտել են տեղեկություններ Ամանորի մասին՝ ինչպե՞ս են նշում և նշել Ամանորը Հայաստանում և այլ երկրներում: Յուրաքանչյուրը առանձնացրել է իր համար իրեն հետաքրքրող փաստեր, տեղեկություններ:
Մարիամ Դանղյան
Հայերն այդ տոնը նշում են անհիշելի ժամանակներից սկսած։ Մեր հները Ամանորն անվանել են նաև այլ անուններով. Նավասարդ, Տարեմուտ, Տարեգլուխ, Կաղանդ, Լոլե, Նոր տարի։ Հազարամյակների ընթացքում տոնը նշելու ժամանակը փոփոխվել, հետ ու առաջ է ընկել։ Խոր անցյալում հայոց նախնիները Ամանորը տոնել են գարնան զարթոնքին Արեգ ամսին մարտի 21-ի գիշերահավասարի օրը։ Դա պատահական ընտրություն չէր. հայը նոր տարվա հաջողությունն ու բերքառատ լինելը կապել է գարնան զարթոնքի հետ, հնագույն ժամանակներից արեգակնատենչիկ կոչվող հայերն Ամանորը նշել են հենց Արեգ ամսի Արեգ օրը։
Էդգար Մուրադյան -Ամանորը Իտալիայում
Իտալիայում Ամանորն ընդունված է նշել փողոցում, որտեղ անցկացվում են ժողովրդական տոնախմբություններ։ Դեկտեմբերի 31-ի գիշերը քաղաքի կենտրոնում տոնի մասնակիցները սկսում են զբոսնել: Իտալացիները սիրում են դիմավորել Նոր տարին: Շարունակել կարդալ “«Ուրախ արևներ»ռադիո#10. Տեղեկություններ Ամանորի մասին”
Սեբաստացու օրեր, Կրթահամալիրի տոն
Սեբաստացու օերերի, իր դպրոցի մասին է պատմում Հրայր Մալեք Դանղյանը:
Մենք սեբաստացիներ ենք«Ուրախ արևեր» ռադիո#8
«Ուրախ արևներ» ռադիոյի եթերում ուրախ սեբաստացիներն են: Սեբաստացիները պատմում են իրենց մասին, սիրելի դպրոցի մասին, ինչով են տարբերվում իրենք, ինչով է տարբերվում մեր դպրոցը մյուս դպրոցներից, որոնք են իրենց սիրելի տոները:
«Ես և իմ մոլորակը». «Ուրախ արևներ» ռադիո#7
«Ուրախ արևներ» ռադիոյի եթերում ուրախ արևներն են՝ Էմիլի, Էլանա Շահվերդյանները: Էմիլին և Էլանան երկու արևներ են՝ Լուսին ու Արև քույրիկներ, իրար նման ու այնքան տարբեր են: Շատ հետաքրքիր, դրական թողարկում է ստացվել իրենց մասին:
«Ուրախ արևներ» ռադիո#6
«Ուրախ արևներ» ռադիոյի եթերում հեռավար սովորող Արեգ Գասպարյանն է: Այս թողարկմանը լսեք Արեգի մասին , ինչպես է Լոս Անջելոսից մեզ հետ սովորում, ինչով է զբաղվում:
«Երգող գետակի արկածները» հորինուկ
Հորինում է Ինեսա Թորոսյանը
«Ուրախ արևներ» ռադիո#5
«Ուրախ արևներ» ռադիոյի եթերում ուրախ արևներն են, Կոմիտասյան օրերին ընդառաջ կատարում են «Լորիկ» երգը:
«Ուրախ արևներ» ռադիո #4
«Ուրախ արևներ» ռադիոյի եթերում Հրայր Մալեք Դանղյանն է և մայրիկը: Լսեք Հրայրի հետաքրքիր պատմությունը, հարցազրույցը իր մասին: