Posted in Ուսուցչի լաբորատորիա

Անկեղծ, բաց ու անդավաճան

Աշոտ Բլեյան «Անկեղծ, բաց ու անդավաճան»

Ինչ-որ մի պահից հաստատվեց գիտակցումը, որ սեբաստացի լինում-դառնում են ընտանիքով կամ չեն լինում, քանզի լավն է այն դպրոցը, որտեղ սովորում ես դու, քո երեխան, երեխայի երեխան: Ահա ինչու՝ մենք կանք որպես աշխարհ, որպես կյանք ու հասարակություն՝ բոլոր տարիքի՝ սկսած 2-ից, 5-ից, 6-ից, 14-ից…, քմահաճ անհատի կրթական պատվերի, նրա ընտրության իրական ապահովությամբ, մոբիլ ու ստեղծական: Շարունակել կարդալ “Անկեղծ, բաց ու անդավաճան”

Posted in Ուսուցչի լաբորատորիա

Մարիա Մոնտեսորի Տասնինը պատվիրանները ծնողներին

Մարիա Մոնտեսորի «Տասնինը պատվիրանները ծնողներին»

Կարծիք կա, որ 20-րդ  դարի 4 մանկավարժները՝  ամերիկացի Ջ. Դյուին, գերմանացի Գ. Կերշենշտեյները, իտալուհի Մ. Մոնտեսորին և խորհրդային  մանկավարժ Ա. Մակարենկոն դաստիարակության մեջ հեղափոխություն իրականացրին: Շարունակել կարդալ “Մարիա Մոնտեսորի Տասնինը պատվիրանները ծնողներին”

Posted in Ուսուցչի լաբորատորիա

Մենթորական քննարկում

Մենթորի հետ քննարկումները եղել են հետևյալ թեմաներով՝

  • Ուսումնական աշուն նախագծի վերաբերյալ,
  • Կրթահամալիրի տոնի նաապատրաստության
  • Ուսումնական պարապմունքների անցկացման, բառուսուցման վերաբերյալ:

Մենթորի հետ աշխատանքը շարունակվում է պարբերաբար հանդիպում-քննարկումներով, առցանց:

Posted in Ուսուցչի լաբորատորիա

Աշխատանք մենթոր ուսուցչի հետ

Մենթոր ուսուցիչ՝ Գոհար Սմբատյանի հետ մենթորկան աշխատանքները շարունակվում են: Միասին քննարկել ենք Բարձունքի հաղթահարման նախագիծը և միասին էլ իրականացրել ճամփորդությունը, միասին քննարկել ենք մատենավարության հետ կապված հարցեր, ուսումնական գործընթացի կազմակերպման վերաբերող հարցեր: Մեր աշխատանքը, քննարկումը իրականցվում է ոչ միայն ֆիզական միջավայրում, երբեմն նաև առցանց:

Posted in Ուսուցչի լաբորատորիա

Մենթորական քննարկումներ

Մենթոր ուսուցչի՝ Սմբատյան Գոհարի հետ աշխատաել սկսել ենք մինչև մենթոր նշանակվելը: Միասին քննարկել ենք Կրթական շքերթի նախապատրաստական աշխատանքները՝ ինչ Շարունակել կարդալ “Մենթորական քննարկումներ”

Posted in Ուսուցչի լաբորատորիա

Մանկական հաջողությունների երաշխիքը . ինչպես ոսումնասիրել երեխաներին

Ամերիկացի մանկական հայտնի հոգեբանի այս գիրքը շարունակում է նրա՝ «Մանկական անհաջողությունների պատճառները» գրքի թեման: Սիրում ենք կրկնել, թե երեխաներին մտածել սվորելու համար ենք դպրոց ուղարկում: Բայց շատ հաճախ ճիշտ հակառակն է լինում. երեխաներին սովորեցնում ենք ոչ արդյունավետ մտածել, ստիպում ենք հրաժարվել բնական ու արդյունավետ մտածողության միջոցից, որը նրանց համար չէ, և մենք ինքներս էլ հազվադեպ ենք դրանից օգտվում։ Շարունակել կարդալ “Մանկական հաջողությունների երաշխիքը . ինչպես ոսումնասիրել երեխաներին”

Posted in Ուսուցչի լաբորատորիա

Սեմյոն Սոլովեյչիկ . Երեսառած երեխանե՞ր

1970թ. լույս տեսած այս հոդվածում արծարծված խնդիրները շարունակում են զբաղեցնել ծնողներին, մանկավարժներին, հոգեբաններին և այլոց։ Շարունակել կարդալ “Սեմյոն Սոլովեյչիկ . Երեսառած երեխանե՞ր”

Posted in Ուսուցչի լաբորատորիա

Հեքիաթի աղավաղում՝ Ռոդարիական հնարքներ

Երեխան սպառողի իր պարտքը կատարելով` պետք է հնարավորություն ստանա նաև որպես ստեղծագործող հանդես գալու
Հեքիաթի ունկնդրման ժամանակ մայրենի լեզվի, բառերի, դրանց ձևերի ու կառույցների հետ ծանոթություն է տեղի ունենում: Երբեք չենք կարող այն ակնթարթը որսալ, երբ երեխան հեքիաթը Շարունակել կարդալ “Հեքիաթի աղավաղում՝ Ռոդարիական հնարքներ”

Posted in Ուսուցչի լաբորատորիա

Շտապե՛ք երեխաներ, թռչել ենք սովորելու: Շ. Ամոնաշվիլի

Minolta DSC

1. Կարդալ՛ հատվածները:
2. Ի՞նչը կարևորեցիր հատվածներում: Հիմնավորիր:
3. Գրի՛ր խոհեր կարդացածիդ շուրջ:

Հատվածներ (Հավատ և սեր)

— Պապի՛կ, էդ ի՞նչ ես փսփսում,- հարցրեց տղան՝ նկատելով, որ պապը քնելուց
առաջ ինքն իրեն ինչ-որ բան է շշնջում:
— Միտքը Սրտիս եմ տալիս, փոքրի՛կ,- պատասխանեց նա:
Տղան զարմացավ.
— Ի՞նչ է դա նշանակում:
Իմաստուն պապն ասաց նրան.
— Չեմ ուզում վիճել ինձ զայրացրած հարևանի հետ, չգիտեմ՝ ինչպես վարվել:
Ահա և միտքը կդնեմ Սրտի մեջ և կքնեմ, իսկ առավոտյան Սիրտը կհուշի ինչ անել:
— Բա որտեղի՞ց Սիրտը գիտի, պապի՛կ:


— Սիրտն ամեն ինչ գիտի, ես ամբողջ կյանքում սովորում եմ նրանից: Քեզ էլ եմ
խորհուրդ տալիս՝ երբ կփնտրես որևէ դժվար խնդրի պատասխան, երբ ինչ-որ բան
քեզ համար հասկանալի չի լինի, քնելուց առաջ միտքը տուր Սրտին, իսկ
առավոտյան պատասխանները պարզ կլինեն: Միայն թե դա արա հավատով:

***
Նստել էր ծերունին ճամփեզրին ու նայում էր ճանապարհին: Տեսնում է՝ գալիս է
մի մարդ, իսկ նրա ետևից՝ փոքրիկ մի տղա: Մարդը կանգ է առնում, տղային
պատվիրում ծերունուն իրենց ունեցածից հաց ու ջուր տալ:
— Ի՞նչ ես անում այստեղ, ծերո՛ւկ,- հարցնում է անցորդը:
— Սպասում եմ քեզ,- պատասխանում է ծերունին: Քեզ են, չէ՞, վստահել այս
երեխայի դաստիարակությունը:
— Ճի՛շտ է,- զարմանում է մարդը:
— Ուրեմն վերցրու այս իմաստությունը.
Եթե ուզում ես մեկի համար ծառ տնկել՝ տնկի՛ր պտղատու ծառ:
Եթե ուզում ես մեկին ձի նվիրել՝ նվիրի՛ր լավագույն նժույգը:
Իսկ, եթե քեզ վստահել են դաստիարակության գործ, ապա հավատա՛ երեխայի
թռիչքին:
— Ինչպե՞ս ես կարող եմ դա անել, ծերո՛ւկ, եթե ինքս թռչել չգիտեմ,- զարմացավ
մարդը:
— Այդ դեպքում տղային դաստիարակության մի՛ վերցրու,- ասաց ծերունին՝
սևեռուն հայացքն ուղղելով երկինք:
Անցան տարիներ:
Ծերունին նստել էր նույն տեղում և նայում էր երկնքին:
Տեսնում է՝ թռչում է տղան, իսկ ետևից՝ նրա ուսուցիչը:
Իջնելով ծերունու մոտ՝ նրանք խոնարհվեցին:
— Ծերո՛ւկ, հիշո՞ւմ ես, դու ինձ պատվիրեցիր տղային թևեր տալ: Ես գտա
ճանապարհը… Տեսնո՞ւմ ես՝ ինչպես են նրա թևերը աճել,- հպարտությամբ ասաց
ուսուցիչը՝ քնքշորեն նայելով իր աշակերտի թևերին:
Բայց ծերունին թեթևակի հպվեց ուսուցչի թևերին, շոյեց ու շշնջաց.
— Ինձ ամենաշատը ուրախացրին քո´ փետուրները…
***
Եթե մարդիկ չեն կարողանում թռչել, թող թռչել սովորեցնեն իրենց երեխաներին:
Այն էլ սովորեցնեն թռչել
Բարձր,
Արագ,
Հեռու,
Գեղեցիկ:
Կգա ժամանակը, երբ երեխաները կտարածեն իրենց թևերն ու կսավառնեն:
Թող մեծերը պարզապես հետևեն երեխաներին, որպեսզի վերջիններս չընկնեն:
Եվ այնժամ կպարզեն, որ իրենք ևս թռչում են:
Այս մեթոդը հարկավոր է կիրառել այն դեպքում, երբ մարդիկ ընդհուպ մոտեցել
են անդունդի եզրին և փրկվելու այլևս ելք չկա:
Այսինքն՝ սկսել անմիջապես:
Եվ հարկավոր է գիտակցությունից ջնջել միտքը, թե «Սովորել կարող են միայն
այն, ինչը սովորեցնում են»:
Դա սուտ է, և այն կործանարար է:
Դրա փոխարեն հարկավոր է ընդունել օրենք. «Սովորիր՝ սովորենք»:
Դա է Ճիշտը, և այն փրկություն է:
Միայն թե չմոռանաք այդ օրենքին հավելել հավատ, հույս, սեր, անկեղծություն,
գեղեցկություն և ստեղծագործական համբերություն:

***********

Թևեր կան:
Խանդավառությունն առ թռիչք կա:
Թռիչքը թռչունին բնորոշ բան է:
Բայց…ախր, թռչնակը վանդակի մեջ է:
Այսպես նա մեզ դուր է գալիս. թող երգի մեզ համար, թող մեր կողքին մնա և
զարդարի մեր կենցաղը:
Եվ թռչնակը երգում է: Իսկ ինչի ՞ մասին:
Թռչնակը ցատկում է թառից թառ և հակառակը: Սա ամենն է, ինչ մնացել է
թռիչքից:
Հետո կգա ժամանակ, և մենք թռչնակին դուրս կբերենք վանդակից: Բայց թռչել
նա արդեն չի կարող. թևերն այլևս այն չեն լինի: Ինքն էլ կարծես չի ուզում թռչել,
մոռացել է՝ ինչ է թռիչքը և ինչի համար են իրեն պետք թևերը:
Եվ թռչունը կդառնա նենգ կատվի որս:
Ցավակցություններս՝ նույնիսկ արցունքներն այլևս անկարող են օգնել թռչունին:
Թռչունը թռչելու համար է ստեղծվել, նույնիսկ երբ դեռ մայրիկ-թռչունը թուխս
չէր նստել: Բայց մենք, մեր մտքերի և «երևակայության» արդյունքում, զրկեցինք
նրան թռիչքից: Մենք թռչունին պարտադրեցինք վանդակում ապրել: Այնուհետև
մայրիկ-թռչունը ձու հանեց վանդակում, փոքրիկ թռչնակը ծնվեց վանդակում,
մեծացավ վանդակում: Եվ, ի վերջո, թռչունը մոռացավ իր Ինքնության մասին՝
տարածություն նվաճելը, միջատներ ոչնչացնելն ու Արարչի համար օրհներգեր
երգելը:
Ինչո՞ւ ենք մենք այդպես վարվում, մարդի՛կ:
Թռչունը մեր երեխան է:
Ինչո՞ւ ենք մենք ազատությունը խլում երեխայից:
Եվ դա ի սկզբանե անում ենք մեր մտքերի ու երևակայության օգնությամբ՝
քաշելով նրան թակարդը:
Ինչ որ մեկը հենց նոր ասա՞ց. «Դուք որտե՞ղ եք տեսել, որ վանդակի մեջ երեխա
են պահում: Իսկ որտե՞ղ եք տեսել մեր թակարդները»:
Հեռու գնալ պետք չէ:
Ամբողջ կյանքում ազատություն ենք որոնում ու չենք գտնում: Իսկ, եթե գտնում էլ
ենք ազատության փշրանքներ, նույն պահին սահմանափակումներ ենք դնում, ինչ է
թե ինչ-որ մեկին հանկարծ շատ բաժին չհասնի:
Սա վանդակ չէ՞, սա թակարդ չէ՞:
Հիմա մենք կբռնենք ու կգրենք հենց երկնքում, որպեսզի բոլորը գիտակցեն.
«Երեխայի մտքի և կամքի վրա բռնություն գործադրելը ծանր հանցագործություն է»:

Թրգմանությունը՝ Նունե Մովսիսյանի

Իմ խոհերը

«Միտքը Սրտիս եմ տալիս», «Սիրտն ամեն ինչ գիտի», «Երբ կփնտրես որևէ դժվար խնդրի պատասխան, երբ ինչ-որ բան քեզ համար հասկանալի չի լինի, քնելուց առաջ միտքը տուր Սրտին, իսկառավոտյան պատասխանները պարզ կլինեն: Միայն թե դա արա հավատով»:

Այս հատվածներումում ինձ համար կարևորվեցայն միտքը, որ սրտից է սկսվում ամեն բան: Իզուչ չէ, երբ որևէ մեկին անկեղծ մաղթանքներ ասելիլ շեշտում ենք ≪սրտանց≫ բառը, որովհոտև այն, ինչ սրտից է բխում անկեղծ է, մաքուր: Ցանկացած միտք, անելիք, պետք է առաջին հերթին բխի սրտից, պետք է մարդ ողջ էությամբ, սրտով ու սրտանց ցանկանա:

≪Եթե ուզում ես մեկի համար ծառ տնկել՝ տնկի՛ր պտղատու ծառ: Եթե ուզում ես մեկին ձի նվիրել՝ նվիրի՛ր լավագույն նժույգը: Իսկ, եթե քեզ վստահել են դաստիարակության գործ, ապա հավատա՛ երեխայի թռիչքին≫:

Այս հատվածները հիշեցնում են կյանքի դասեր: Կարծես այն միտքն է շարունակում, որ ինչպիսի վերաբերմունք ցուցաբերես մյուսների նկատմամաբ, նույն վերաբերմունքին էլ կարժանանաս: Չպետք է վախենալ թռիչքներից, թևեր տալուց, առավելևս ինչ-որ մեկին զրկել թռիչքից, թևերից: Միայն այն, որ ինքդ չես կարողանում սովորեցնել ճախրել, չի նշանակում սովորողը չպետք է փորձի ճախրել, իրագործել այն ինչ կարող է: Եվ հարկավոր է գիտակցությունից ջնջել այն  միտքը, թե «Սովորել կարող են միայնայն, ինչը սովորեցնում են»: Դրա փոխարեն հարկավոր է ընդունել օրենք. «Սովորիր՝ սովորենք»: ≪Միայն թե չմոռանաք այդ օրենքին հավելել հավատ, հույս, սեր, անկեղծություն,գեղեցկություն և ստեղծագործական համբերություն≫: Որ տարիքում էլ, ինչ իրավիճակում էլ, որ գտնվես չպետք է խուսափել սովորելուց, սովորեցնողից, անգամ երեխաները, որ թվում է՝ իրենց պետք է սովորեցնել, բայց ժամանակի ընթացքում հասկանում ես՝ ինչքան բան կարող են տալ քեզ, սովորեցնել, արտահայտել մտքեր, որոք քո մտքով չեն էլ անցել: Չպետք է կաղապարել սովորողին, երեխային պետք է տալ թռիչք, ազատություն, բայց հեռվից հետևելու ակնկալիքով, որ հանկարծ դժվարության հասնելիս չկոտրվեն այդ թևերը:

«Երեխայի մտքի և կամքի վրա բռնություն գործադրելը ծանր հանցագործություն է»: