Կարծում եմ , որ ատեստավորումը չի կարող հիմք դառնալ ուսուցչի կարողությունները և հմտությունները բացահայտելու գործում: Այն կրում է ձևական բնույթ:
Ատեստավորման միջոցով գուցե բացահայտվում է ուսուցչի ակադեմիական գիտելիքնեը, բայց չի երևում նրա աշխատասիրությունը, մանկավարժական մոտեցումները, մեթոդը։ Պետք է նշել, որ վերոնշյալ հատկանիշները պակաս կարևոր չեն: Ատեստավորման փոխարեն կարելի է այնպիսի հարթակներ ստեղծել, որտեղ ուսուցիչը էլ ավելի կբարելավի իր մասնագիտական որակները:
Category: Ուսուցչի լաբորատորիա
Ակուտագավա Րյունոսկե | Ռաշյոմոն
Երեկո էր: Մի ծառա Ռաշյոմոնի դարպասի ներքևում սպասում էր անձրևի դադարելուն:
Լայն դարպասի ներքևում բացի այս տղամարդուց ոչ ոք չկար: Միայն կարմիր ներկը տեղ-տեղ պոկված մեծ սյունի վրա մի ծղրիդ էր նստած: Քանի որ Ռաշյոմոնը Սուջյակու մեծ փողոցում էր, հավանաբար, նրանից բացի այստեղ անձրևից կպաշտպանվեին իչիմեգասա և մոմիեբոշի [1] կրող ևս մի քանի հոգի: Սակայն նրանից բացի ոչ ոք չկար:
Բանն այն է, որ այս երկու-երեք տարիների ընթացքում Կիոտոյում շարունակվում էին աղետները՝ երկրաշարժ, պտտահողմ, հրդեհ, սով: Եվ զարմանալի չէ, որ մայրաքաղաքը ամայացել էր: Ըստ հին տարեգրությունների՝ բանը հասել էր նրան, որ ջարդում էին բուդդաների արձանները և այլ սրբազան իրեր, և ոսկեջրված, արծաթաջրված այդ փայտերը շարելով փողոցում՝ վաճառում էին որպես վառելանյութ: Եվ քանզի մայրաքաղաքն այս վիճակում էր, Ռաշյոմոնի վերանորոգման մասին ոչ ոք չէր էլ մտածում: Ավիրվածությունից օգտվելով՝ այստեղ էին ապրում աղվեսներն ու ջրարջերը: Ապրում էին գողերը: Ի վերջո, որ այստեղ սկսեցին բերել և գցել անտեր մեռելներին: Երբ մթնում էր, այստեղ այնքան սարսափազդու էր լինում, որ ոչ ոք դարպասի մոտ ոտքը չէր դնում: Շարունակել կարդալ “Ակուտագավա Րյունոսկե | Ռաշյոմոն”
Scratch դասընթաց
«Ուսումնառություն աշխարհում»․ Ջոն Հոլթ
« Ուսումնառություն աշխարհում» Ջոն Հոլթ
Այն, ինչ պետք է երեխաներին, նոր և ավելի լավ ուսումնական ծրագիրը չէ, այլ իրական աշխարհի ավելի ու ավելի հասանելիությունը. շատ ժամանակ և տարածք`իրենց փորձի մասին մտածելու, երևակայություն և խաղ՝ դրանք իմաստավորելու համար, և խորհուրդներ, ճանապարհային քարտեզներ, ուղեցույցներ, որպեսզի ավելի հեշտացնենք իրենց ցանկացած վայրը գնալը (ոչ թե այնտեղ, որտեղ կարծում ենք, որ պետք է գնան), և գտնեն այն, ինչ ուզում են գտնել: Մենք պետք է շատ սովորենք, թե ինչպես դարձնենք այն ավելի հասանելի նրանց համար, և այն ուսումնասիրելու ճանապարհին ինչպես նրանց ավելի շատ ազատություն ու հմտություն տանք: Շարունակել կարդալ “«Ուսումնառություն աշխարհում»․ Ջոն Հոլթ”
Երգը պատերազմի Դինո Բուցատի
Արքան հսկայական, պողպատե ու ալմաստե գրասեղանից կտրեց հայացքն ու ականջ դրեց:
-Գրո ՛ղը տանի, այս ի՞նչ են երգում իմ զինվորները, -հարցրեց նա:
Պալատի մոտով, Թագադրության հրապարակի վրա, իսկապես զորքեր էին անցնում` ուղղվելով դեպի սահման, անցնում էին՝ գումարտակը գումարտակի ետևից, ու քայլելով՝ զինվորները երգում էին: Նրանց կյանքը թեթև էր, որովհետև թշնամին արդեն փախուստի էր դիմել, ու այնտեղ` հեռավոր երկրում, նրանց մնում էր լոկ վերցնել հաղթանակի դափնեպսակներն ու փառքով վերադառնալ: Դրա համար էլ արքան ևս, իրեն հիանալի էր զգում ու լի էր վստահությամբ սեփական ուժերի հանդեպ: Էլի մի քիչ, ու ողջ աշխարհը պիտի հպատակվեր իրեն: Շարունակել կարդալ “Երգը պատերազմի Դինո Բուցատի”
Դանիել Պենակ «Մարմնավորել»-ի ներկա ժամանակը
III. Դան կամ «Մարմնավորել»-ի ներկա ժամանակաձևը
Ես դա երբեք չեմ կարողանա
1
– Պարո՛ն, ես դա երբեք չեմ կարողանա, ու վերջ։
– Ի՞նչը:
– Չեմ կարողանա։
– Իսկ դու ի՞նչ ես ուզում կարողանալ:
– Ոչինչ: Ոչ մի բան էլ չեմ ուզում:
– Ուրեմն՝ ինչի՞ց ես վախենում:
– Դե, ես դա չէի ուզում ասել:
– Ի՞նչ ես ուզում ասել:
– Այն, որ ոչինչ չեմ կարողանում, ու վերջ:
– Գրի՛ր գրատախտակի վրա մեզ համար. «Ես դա երբեք չեմ կարողանա»:
Մայրենի լեզվի Հանրակրթության պետական չափորոշիչի դիտարկում
Հանրակրթության պետական չափորոշիչով ներկայացված են Մայրենի լեզվի ուսումնառության հիմնական նպատակները և յուրաքանչյուր կետում մեկնաբանվում է ուսումնառության նպատակի դրույթները, հիմունքները: Շարունակել կարդալ “Մայրենի լեզվի Հանրակրթության պետական չափորոշիչի դիտարկում”
Ֆլեշմոբի կազմումը և նշանակությունը
2019-2020 ուստարում ոչ միայն մասնակցել եմ ֆլեշմոբերին՝ սովոորղների հետ քննարկել ենք, լուծել խնդիրներ, այլև մասնակցել եմ ֆլեշմոբերի կազմմանը՝ մաթեմատիկայի ֆլեշմոբ և մայրենիի ֆլեշմոբ : Ֆլեշմոբի կազմումը առաջաին հերթին նպաստում է ինքնազարգացմանը: Ֆլեշմոբի առաջադրանքները կազմելիս նախ առաջնորդվում ենք որևէ կոնկրետ թեմայով. այսինքն՝ առաջադրանքները հիմնականում կազմվում են տվյալ թեմայի շրջանակներում, իսկ թեման ընտրվում է ըստ Ուսումնական օրացույցի, ծեսերի, տոների՝ Զատիկ ուսումնական փաթեթ 1, 2, Բարձունքի հաղթահարում, Վարդավառ, Համբարձման ծես և այլն, ինչն էլ իր հերթին ավելի հետաքրքիր է դարձնում, բովանդակալից: Շարունակել կարդալ “Ֆլեշմոբի կազմումը և նշանակությունը”
2020-2021 ուստարվան ընդառաջ. առցանց հանդիպում կրթահամալիրի տնօրենի հետ
Կրթահամալիրի տնօրենի հետ հանդիպման նպատակն էր ամփոփել նախ 2019-2020 ուստարին իր ձեռքբերումներով, բացթողումներով, ձախողումներով: Նախքան բուն հանդիպումը, մանակավարժական աշխատողները ներկայացնում են հաշվետվություն ամփոփման տեսքով: Այս ուսումնական տարում, մինչև չորրորդ շրջանին անցնելը, բազմիցս ամփոփել ենք ուսումնական տարին, յուրաքանչյուր ամիս(Հաշվետվություններ), ամփոփեցինք տարին, աշխատանքները նաև նախքան կրթահամալիրի տնօրենի հետ հանդիպումը: Անխոս, այս ամփոփումը՝ Մանակավարժական աշխատողների հանդիպում կրթահամալիրի տնօրենի հետ, միանգամայն տարբեր էր, ևս մեկ անգամ աշխատաքնները ուսումնասիրելով , հավաքելով՝ այս ամփոփումը հնարավորություն տվեց մտորել, հետ նայել՝ ինչ արեցինք և ինչ ենք անելու, ինչ ենք մեզ հետ տանելու արդեն 2020-2021 ուստարի: Շարունակել կարդալ “2020-2021 ուստարվան ընդառաջ. առցանց հանդիպում կրթահամալիրի տնօրենի հետ”
Ջոն Հոլթ «Միասին խոհանոցում»
Զայրույթի պոռթկումներ
Հակառակը, ես պնդում եմ, որ ոչ միայն փոքրիկների այս թվացյալ իռացիոնալ և չափից դուրս զայրույթը՝ «զայրույթի պոռթկումները», պատճառաբանված են միայն իրենց հանդիպած դեպքերով կամ նրանով, ինչ որ ասվում և արվում է նրանց հանդեպ, այլ որ այդ բաները կբարկացնեին մեզ, եթե պատահեին մեզ հետ կամ ասվեին մեզ և արվեին մեր հանդեպ: Նույնիսկ ամենաբարի և սիրառատ ընտանիքներում երկու տարեկաններին պետք է օրը հարյուր անգամ հիշեցնեն, կա՛մ իրենց ծնողների բառերով և գործողություններով, կա՛մ դեպքերով, կա՛մ հենց իր՝ բնության կողմից, որ իրենք փոքրիկ են, թույլ, տգետ, անշնորհք, հիմար, անվստահելի, անհանգիստ, ավերիչ, գարշահոտ և նույնիսկ զզվելի: Շարունակել կարդալ “Ջոն Հոլթ «Միասին խոհանոցում»”