Posted in Ուսումնական օրագիր

Պարապմունք հատուկ կարիքով սովորողների հետ

2.2 դասարանի սովորող Դավիթ Չալիկյանը ավարտեց աշխատանքը՝ փորձեց ինքնուրույն գրել ա և ս տառերը, որից հետո միասին սովորեցինք Շշ տառը, ընթերցեցինք շ տառով սկսվող բառեր, փոքրիկ հատված, փորձեցինք նաև գրել սովորել Շ շ տառը:

Հովիկ Մելքոնյանը սովորեց վարել հեծանիվ:

Posted in Ուսումնական օրագիր

Պարապմունք 3.1 դասարանում

Ընթերցեցինք Սարյանի կտավների մասին, նկարագրեցինք դրանցից մեկը, իսկ սովորողները նկարեցին այն ինչ լսեցին նկարագրության ընթացքում. <<Մեր առջև Հայաստանն է, նրա հուլիսյան չոր տապը, ճաքճքած հողը, լեռնային սուր հոտը, ծաղկած դեղձենին>>:

Posted in Ուսումնական օրագիր, Ուսուցչի օրագիր

Պարապմունք հատուկ կարիքով սովորողների հետ Հարավային դպրոց-պարտեզ

3.2 դասարանի սովորող Աբել Մինասյանի դրսևորած վարքը համեմատաբար մյուս պարապմունքներին բավականին լավ էր, ինքնակամ կատարեց առաջադրանքը, այս անգամը աշխատանքը ավարտեց՝ նկարեց իր սիրելի հերոսին և գրեց փոքրիկ պատմություն այդ հերոսի մասին, այդ ընթաքում էլ ուղղեցինք ուղղագրական սխալները, փորձեց ճիշտ ձևակերպել նախադասությունները, ճիշտ գործածել բառերը:

Հովիկ Մելքոնյան՝ գունավորեց պատկերված նկարները, որից հետո փորձեցինք նկարել նույն նկարները, գունավորել, զարգացրեցինք մոտորիկան:

Posted in Ուսումնական օրագիր

Պարապմունք նոր ընդունված սովորողների հետ Հարավային դպրոց-պարտեզ

Մհեր Խանլյանի հետ միասին վերհիշեցինք, ինչպես օգտվել outlook ծրագրից, Ստեփան Բադալյանի հետ քննարկեցինք բլոգի վերաբերյալ մի քանի հարցեր, քայլեր, որոնք մինչ այդ չէր ստացվում, Անգելինա Ղազանչյանի հետ՝ Word ծրագրից:

Posted in Ուսումնական օրագիր

Պարապմունք 3.2 դասարանում, 2.2 դասարանում

3.2 դասարան՝ ընթերցանություն՝ Հովհ. Թումանյան <<Անբան Հուռին>> հեքիաթը: Սովորողները կարդում են հեքիաթը միաժամանակ ընդգծում այն բառերը, որոնք անհասկանալի են, անծանոթ իրենց համար: Ընթերցանության ավարտից հետո քննարկում ենք հեքիաթը սովորողների հետ, միասին բացատրում անծանոթ, ժողովրդախոսակցական բառերի բացատրությունը:

2.2 դասարանի սովորողների հետ միասին սովորեցինք բառի մեջ տարբերել ածանցը, արմատը, սովորոեցինք ածանցներով նոր բառեր կազմել, տարբերել նախածանցը, վերջածանցից, ինքնուրույն կազմեցին ածանցավոր բառեր, առանձնացրեցին ածանցները, սովորեցին նոր ածանցավոր բառեր:

Posted in Ուսումնական օրագիր, Ուսուցչի օրագիր

Պարապմունք հատուկ կարիքով սովորողների հետ 2.2դասարան

Դավիթ Չալիկյանի հետ սովորեցինք Աա և Սս տառերով սկսվող բառեր, կարմիր գույնով ներկեցինք Աա տառը, կապաույտ գույնով՝ Սս տառը, որ ավելի հեշտ լինի տարբերել տառերը միմյանցից, ինչպես նաև բառերի մեջ: Տարբեր բառերի մեջ ևս առանձնացրեցինք և համապատասխան գույներով ներկեցինք տառերը՝ հաշվելով մասնիկները, մտապահելով բառերը:

Վարազդատ Մահամի հետ ավարտեցինք առաջին առաջադրանքը՝ միասին գրեցինք տրված բառերի հատկանիշ ցույց տվող բառերը, որից հետո գրեցինք տրված բառերի հատկանիշները՝ ընդ որում բառերի մեջ կային հատկանիշ ցույց տվող բառեր՝ ածականներ, այս դեպքում գրեցինք համապատասխան բառեր՝ ուշադրություն դարձնելով ուղղագրությանը, միաժամանակ հարստացնելով բառապաշարը, նոր բառեր սովորելով:

Posted in Ուսումնական օրագիր

Պարապմունք հատուկ կարիքով սովորողների հետ Հարավային դպրոց-պարտեզ

Հովիկ Մելքոնյան՝ սովորեցինք տարբերել երկրաչափական պատկերները, անվանել, գունավորել, անվանել տարբեր պատկերներ: Ալբերտ Նալբանդյան՝ կազմեցինք նախադասություններ, հորինեցինք փոքրիկ պատմություն՝ միաժամանակ հարստացնելով բառապաշարը, զարգացրեցինք արագ կողմնորոշվելու, մտածելու կարողությունը, ստուգեցինք հիշողությունը:

Posted in Ուսումնական օրագիր

Հատուկ կարիքով սովորողների հետ պարապմունք Հարավային դպրոց-պարտեզ

Հարավային պարտեզ- դպրոց՝ 3.2 դասարան՝ Աբել Բենսայի, Ադամ Մինասյա, 5-րդ դասարան՝ Ալբերտ Նալբանդյան:

Պարապմունքի նպատակն է՝ հարստացնել բառապաշարը, զարգացնել խոսքը, զարգանել ինքնուրույն մտածելու, արագ կողմնորոշվելու կարողությունը: