Մասնակիցներ՝ 1.2 դասարանի սովորողներ
Ժամկետը՝ Փետրվարի 3-ից, մարտի 13-ը
Նպատակը՝ Թումնայանի ստեղծագործությունների ուսումնասիրում, ընթերցում, տարածում:
Խնդիրները՝
- Բանավոր խոսքի զարգացում:
- Թումանյանի ստեղծագործությունների բերանացի յուրացում:
- Նոր ստեղծագործությունների ուսումնասիրում, յուրացում, անդրադարձ նախորդ ստեղծագործություններին:
- Ստեղծագործությունների մեկնաբանում, ներկայացում:
- Տեխնոլոգիական հմտությունների ձևավորում:
- Մեդիահմտությունների ձևավորում:
Նախագծի նկարագրությունը՝ Թումանյանական ընթերցումներ, ստեղծագործությունների մեդիափաթեթի կազմում, հրապարակում: Ստեղծագործությունը յուրացնելուց հետո ստեղծում ենք մեդիափաթեթ՝ նկարում ենք paint նկարչական ծրագրով, պատրաստում ռադինյութեր: Փետրվարի 21-ին ուսումնական ճամփորդություն Հենրիկ Մալյանի թատրոն «Թումանյանի հեքիաթները» ներկայացումը դիտելու:
Ընտանեկան նախագիծ՝ Թումանյանը իմ ընտանիքում
Սովորողները տանը ընտանիքի անդամների օգնությամբ, միասին կարդում են Թումանյան, ընտրում որևէ ստեղծագործություն ներկայացնում մեդիանյութերի տեսքով՝ ընտանիքի անդամների հետ ստեղծելով ֆիլմ, ձայնագրությամբ կամ միասին իրականացնել բեմադրություն՝ տիկնիկային, ստվերային կամ ընտանիքով:
Ընթերցվող նյութերի ցանկը՝ Շարունակել կարդալ “Թումանյանական օրեր”