Ողջո′ւյն, սիրելի սեբաստացի, առաջարկում եմ ամառն անկցկացնել հետաքրքիր գործունեությամբ՝ միմյանց ճանաչելով, կիսվելով քո մասին պատմող հետաքրքիր տեսանյութերով: Քո պատրաստած տեսանյութերի հղումը ուղարկի՛ր margaritahovnanyan@mskh.am էլհասցեին: Անհամբեր կսպասեմ քո պատրաստած նյութերին:
Ժամանակահատվածը՝ hուլիսի 1-ից օգոստոսի 30-ը
Մասնակիցներ՝ 2022-2023ուստարվա առաջին դասարանի սովորողներ, ծնողներ, ընտանիքի անդամներ
Նպատակը՝ սովորողների ինքնաճանաչման, ինքնաարտահայտման միջոցով նպաստել սովորողին ճանաչելու, անհրաժեշտ փոխհարաբերությունների (սովորող-սովորողներ, սովորող-ուսուցիչ) հաստատմանը: Սովորողների ծնողներին ներգրավելով ուսումնական աշխատանքներում՝ դարձնել կրթական ծրագրի պատասխանատու:
Խնդիրները`
- Ինքնուրույնության դրսևորման զարգացում
- Բանավոր խոսքի զարգացում
- Հաղորդակցական հմտությունների ձևավորում ու զարգացում
- Ընտանեկան դպրոցի ներգրավվում ուսումնական գործընթացին
Նախագծի նկարագրությունը`
Բարև՛, ես եմ
- Ես
- Իմ խաղալիքը (տիկնիկը…)
- Իմ ընտանիքը
- Իմ անունը
- Իմ բակը, քաղաքը (գյուղը), երկիրը
- Ես ճամփորդ եմ
- Ամառային հանգիստ
Սիրելի սեբաստացի-սովորող, առաջարկ եմ պատրաստել տեսանյութ , որտեղ կպատմեն քո մասին՝ ո՞վ ես դու, ինչո՞վ ես սիրում զբաղվել, քո անվան, ընտանիքի, նախասիրությունների, առօրյայի մասին։ Ի՞նչ գիտես դպրոցի մասին, ի՞նչպիսին պետք է լինի քո դպրոցը, ի՞նչպիսին պետք է լինի իր ուսուցիչը։
Ամռանը շատ են ճամփորդում բլոլորը, լինում են գյուղերում, հետաքրքիր տեսարժան վայրերում, սարերում, ճամբարներում: Վստահ եմ, դու էլ ճամփորդելու: Ներկայացրո՛ւ ձեր ճամփորդական ամառը տեսաֆիլմի տեսքով, ցույց տո՛ւր ձեր գյուղը, այն վայրը, որտեղ հանգստացել եք, պատմի՛ր ձեր անցկացրած օրերի մասին:
- Ընթերցանություն + տեխնոլոգիական գործունեություն, թատերական երկայացում
Գրական ստեղծագործությունների ցանկ՝
- «Բութ մատն ասաց… » (ժողովրդական խաղիկ)
- Աթաբեկ Խնկոյան «Աքաղաղն ու կտուրը»
- Հովհաննես Թումանյան «Լուսաբացին»
- Հովհաննես Թումանյան «Անհաղթ աքլորը»
- Հովհաննես Թումանյան «Ծիտը»
- Աթաբեկ Խնկոյան «Մեղուն»
Վերը նշված բանաստեղծություններից, հեքիաթներից ընտրեք որևէ մեկը, փորձեք ներկայացնել հետաքրքիր տարբերակով/ դերային խաղ, մատների թատրոն/։
Տեսանյութերի յութուբյան հղումը ուղարկել margaritahovnanyan@mskh.am էլ- հասցեով։
Ուսումնական գրականության ցանկ՝
ԲՈՒԹ ՄԱՏՆ ԱՍԱՑ
Բութ մատն ասաց.
– Գայլը ելավ,
Ցուցամատը`
– Ո՞րտեղից եկավ,
Միջնամատը`
– Սարից եկավ,
Մատնեմատը`
– Եկեք փախչենք,
Ճկույթիկը`
– Պստլիկ եմ, ճստլիկ եմ, ոտիկ չունեմ, թևիկ չունեմ, ինչպե՞ս փախչեմ:
Աքաղաղն ու կտուրը
Մի աքաղաղ
Կարմրապեծիկ,
Իր ոտները
Երկար ու ձիգ,
Կտրին տալով՝
Վեր-վեր ձգվեց,
Ու զարմանքով
Ի՜նչ հարց տվեց.
— Էս ո՞նց է որ
Ես զոռ տալիս,
Էս կտուրը
Փուլ չի գալիս:
Հ.Թումանյան «Լուսաբացին»
Ծուղրուղո՜ւ.
Աքլորը զիլ կանչեց թառին.
-Ճիկ-Ճիկ, Ճիկ-Ճիկ,
Զարթնեց մթում ծիտը ծառին.
Ծուղրուղո՜ւ.
Խոսեց ծեգին երկրորդ բերան.
— Հո-հո՜, հո-հո՜,
Նախիրն արդեն հանդը տարան։
— Ծուղրուղո՜ւ.
Լույսը բացվեց երրորդ կանչին.
— Վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ,
Նստեց նանը տեղի միջին։
Ա.Խնկոյան «Մեղուն»
Պըզզան, պըզզան,
Պըզպըզան,
Պստիկ մեղու տըզտըզան,
Դաշտ ու հովիտ կշրջես,
Բարձր սարեր կթռչես,
Սուսան սմբուլ կծծես
Ու ոտքերով թավամազ
Փոշի առած՝ տուն կգաս:
Հեքիաթներ՝
Հովհաննես Թումանյան «Անհաղթ աքլորը» , «Ծիտը»
- Ուսուցողական մուլտֆիլմեր՝
Դիտի՛ր մուլտֆիլմը, պատմի՛ր՝ ինչի՞ մասին էր, թվարկի՛ր հերոսներին: Ո՞ր հերոսին կցանկանայիր նմանվել. ինչո՞ւ:
«Մայր բնություն»
«Կախարդական լավաշը»
«Պինգվինաշեն»
«Պույ-Պույ մկնիկը»
«Անբան հուռին»
Հայկական մուլտեր
«Անձրեւ»
«Արեւ»
«Ծիածան»
«Ձյուն»
«Անահիտ»
Անհրաժեշտ գործիքները՝ տեսախցիկ, հեռախոս
Տեխնիկական պահանջներ՝
- Եթե տեսագրում եք հաղորդումը հեռախոսով, խնդրում ենք այն պահել հորիզոնական
- Հաղորդման վայրը ընտրել բնակարանի գրադարանային, ընթերցողական հատվածը
- Հետևել նկարահանման երկրորդ պլանին, որ շատ ակտիվ չլինի/անց ու դարձ/
- Բացառել խոսքի տեսագրման ընթացքում աղմուկը
Ամփոփում՝