Posted in Ուսումնական ճամփորդություններ, Սեբաստացու օրեր, Խաղողագործություն և գինեգործություն, Կրթական փոխանակումների նախագծեր

Խաղողաքաղ Արագածում

Սեբաստացի խաղողագործները՝ 1-2, 5-րդ դասարանի սովորողները Սեբաստացու օրերին ընդառաջ, միասին իրականացրին Խաղողի գինու արարման ծեսը: Նախքան խաղողի գինու արարման արարողությունը՝ սեբաստացի խաղողագործները Արմավիրի մարզի Արագած գյուղի խաղողի այգիներից մեկում մասնակցեցին խաղողաքաղին: Մեզ միացան  նաև տեղի Մեխակ Մեխակյանի անվան միջնակարգ դպրոցի 5-րդ դասարանի սովորողները: Խաղողաքաղից հետո միասին քայլեցինք դեպի սուրբ Կարմրավոր մատուռ՝ վայլելեով քաղցրահամ խաղողը, կիսվելով տպավորություններով, միասին շուրջպար բռնելով, երգելով:  Խաղողի գինու տոնը շարունակվեց Հարավային դպրոցում՝ գինու արարման ծեսի իրականացմամաբ, գինու արարմամբ:

Նախապատրաստական աշխատանքներ`

 

 

Խաղողաքաղ՝ տեսանյութը Անուշ Ներսիսյանի

 

Իրենց տպավորություններով են կիսվում Արագած գյուղի միջնակարգ դպրոցի սովորողները, ռադիոնյութը՝ Անուշ Ներսիսյանի

 

Խաղողի գինու արաման ծեսը Հարավային դպրոցում

 

 

Խաղողի գինու արարման ծեսն  են  ներկայացնում առաջին դասարանի սովորողները՝

Հրայր Մալեք Դանղյան

Ինեսա Թորոսյանը

Մարիամ Դանղյան

Ալֆրեդ Հարությունյան

Էդգար Մուրադյան

Էմիլի Շահվերդյան

Էլանա Շահվերդյան

Սառա Անտոնայն

Արեգ Գասպարյան

Լիլի Թորոսյան

 

Posted in Ուսումնական ճամփորդություններ, Կրթական փոխանակումների նախագծեր

Ծաղկալանջյան բարձունքը հաթահարած ճամփորդ սեբաստացիները

Առաջին դասարանի սովորողների առաջին ուսումնական ճամփորդությանը՝ բարձունքի հաղթահարմանը, մասնակցեցին  Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղի միջնակարգ դպրոցի սովորողները::  Մինչ բարձունք նվաճելը , մեր առաջին կանգառը եղավ Զվարթնոց տաճարում, որից հետո Հարավային դպրոցի 1-1, 1-2 սովորողներին միացան նաև Ծաղկալանջ գյուղի միջնակարգ դպրոցի առաջին դասարանի սովորողները, տնօրեն Հ.Եգորյանը, կազմակերպիչ՝ Մարինե Ամիրջանյանը, դասվար Շարունակել կարդալ “Ծաղկալանջյան բարձունքը հաթահարած ճամփորդ սեբաստացիները”

Posted in 2019-2020 ուստարի, Ուսումնական ճամփորդություններ

Պատրաստվում ենք ճամփորդել

Առաջին դասարանի սովորողները պատրաստվում են իրենց առաջին ճամփորդությանը՝ Բարձունքի հաղթահարմանը, դեպի Արմավիրի մարզ, Կարմիր բլուր, սովորում ճամփորդության կանոները, հիշում ճամփորդական անհրաժեշտ իրերը, պատրաստում իրենց ճամփորդական ուսապարկը:

Իր  ճամփորդական ուսապարկն է պատրաստում Լուսե Բաղդասարյանը:

Posted in Ուսումնական ճամփորդություններ, Ուսումնական նախագծեր 2019-2020

Բարձունքի հաղթահարում

Մասնակիցներ՝ 1-1, 1-2 դասարանի սովորողներ, ծնողներ

Ժամկետը՝  Սեպտեմբերի 24 , ժամը ընդհանուր պարապմունքից հետո՝ 09:30

Վայրը՝ Արմավիրի մարզ, Ծաղկալանջ և Արագած գյուղերի սահմանաեզր Կարմիր (Ղզլ 937մ) լեռ,

Երթուղի՝  cce3c2a2-b6ae-45f1-b7c1-f46a9c9e330d

Հարավային դպրոց-Մուսալեռ-Զվարթնոց-Վաղարշապատ-Արմավիրի մայրուղի-Գեղակերտ-Ծաղկալանջ 23,7կմ

Պատասխանատուներ՝ Մարգարիտ Հովնանյան, Գոհար Սմբատյան, Նաիրուհի Համբարձումյան, Էլիզաբեթ Ադիկյան

Նպատակը՝  մասնակցություն «Բարձունքի նվաճում»,  նախագծին: Ուսումնական ճամփորդության ընթացքում միասին նոր միջավայրում քայլելու, միասին լինելու, գործելու, տեղանքը խնամելու,  խոչընդոտները հաղթահարելու, միմյանց օգնելու կարողությունների, հմտությունների ձեռքբերում: Շարունակել կարդալ “Բարձունքի հաղթահարում”

Posted in Նախագիծ, Ուսումնական ճամփորդություններ

Ուսումնական ճամփորդություններ 2019-2020 ուսումնական տարում

Սեպտեմբեր՝
Բարձունքի հաղթահարում՝ Օշական․ Դիդի Կոնդ
Հոկտեմբեր
Աշտարակի ջրաղաց, սուրբ Սարգիս եկեղեցու բարձունք
Նոյեմբեր
Բուսաբանական այգի

Շարունակել կարդալ “Ուսումնական ճամփորդություններ 2019-2020 ուսումնական տարում”