Posted in 2019-2020 ուստարի, Ուսումնական ճամփորդություններ, Ռադիոնյութեր

Մեկ օր Թումանյանի հեքիաթներում

Սովորողները մեկ օր անցկացրին Թումանյանի հեքիաթներում`Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում՝ ապրելով հերոսների հետ, ոչ միայն լսելով, այլև տեսնելով հերոսներին իրկանության մեջ: Կիսվում ենք մեր հեքիաթային, ուրախ օրվա  տպավորություներով՝

Posted in Ուսումնական ճամփորդություններ

Գրքաշատ օր Խնկո-Ապոր ազգային մանկական գրադարանում

Մենք այսօր գրքերի աշխարհում էինք, մեր լավագույն ընկերների կողքին։ Խնկո-Ապոր ազգային մանկական գրադարանումմենք սովորեցինք գրադարանային գործունեություն`ինչպես պահել գրադարանում, ինչպես օգտվել գրադարանի գրքերից: Մեզ համարբացահայտում էր ձանադարանը, ձայնադարանում հեքիաթի՝ ձայնասկավառակի միջոցով ունկնդրումը։ Դիտեցինք Հովհ. Թումանյանի «Անբան Հուռին» հեքիաթի մոտիվներով նկարահանված մուլտֆիլմը, լսեցինք Աթաբեկ Խնկոյանի «Մկների ժողովը» հեքիաթը հայ դերասան Ստեփան Շահինյանի ընթերցմամբ`ինչպես պահել գրադարանում, ինչպես օգտվել գրադարանի գրքերից: Մեզ համարբացահայտում էր ձանադարանը, ձայնադարանում

Posted in Ուսումնական ճամփորդություններ, Ուսումնական նախագծեր 2019-2020

Մեր օրը Թումանյանական հեքիաթներում

Մասնակիցներ՝ 1.2 դասարանի սովորողներ

Վայրը՝ Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոն

Ժամկետը՝ Փետրվարի 21-ին, ժամը՝ 12:30-13:30

Նպատակը՝  Կարդում ենք Թումանյան նախագծի ամփոփում, «Թումնայանի հեքիաթները» ներկայացման դիտում: Շարունակել կարդալ “Մեր օրը Թումանյանական հեքիաթներում”

Posted in Ուսումնական ճամփորդություններ, Ուսումնական նախագծեր 2019-2020

Ուսումնական ճամփորդություն Խնկո -Ապոր անվան ազգային մանկական գրադարան

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 1.2 դասարանի սովորողներ

Ժամկետը՝ Փետրվարի 20-ին, ժամը 13:00-1:30

Վայրը՝ Հայաստանի Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարան Շարունակել կարդալ “Ուսումնական ճամփորդություն Խնկո -Ապոր անվան ազգային մանկական գրադարան”

Posted in Ուսումնական ճամփորդություններ, Ուսումնական նախագծեր 2019-2020

Ձյունե Ջրվեժում

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 1.2, 3.2  ջոկատների ճամբարականներ

Ժամկետը՝ Հունվարի 24-ին, ժամը՝ 10:30-14:30

Վայրը՝ Ջրվեժի անտառապարկ

Նպատակը՝ Մասնակցելու մարզական ստուգատեսին, խաղալու ձմեռային մարզական խաղեր(դահուկ, սահնակ), վայելելու ձմեռային բնությունը Ջրվեժում, իրականացնելու ձմեռային ֆոտոպլեներ, ձնաքայլք անտառապուրակում:

Երթուղի՝ WhatsApp Image 2019-11-12 at 20.58.54

Հարավային դպրոց-Երևան-Կենտրոն-Նոր Նորք- Ջրվեժի անտառ(21կմ)

Պատասխանատուներ՝ Մարգարիտա Հովնանյան, Անահիտ Մելքոնյան,

Օգնականներ`Նաիրուհի Համբարձումյան, Մարիամ Միրզոյան:

Խնդիրներ՝

  • թիմային աշխատելու , ճամփորդությանը նախապատրաստվելու կարողությունների  ձևավորում,
  • ճամփորդական կանոնների կիրառում՝ ինչպես խաղալ ձմեռային խաղաեր առանց վնասելու և վնասվելու,  ճամփորդական պայուսակ՝ ի՞նչ իրեր են անհրաժեշտ ձմռանը ճամփորդելու համար
  • մարզական խաղեր՝ սովորում ենք ձմեռային խաղեր խաղալ
  • ձնաքայլք, քայլքի ժամանակ տեղանքի ուսումնասիրում, տարբեր եղանակների բնության համեմատում, եղանակի նկարագրություն

Անհրաժեշտ ճամփորդական իրեր, նյութեր

  • թվային միջոցներ՝ ֆոտոխցիկ, բջջային հեռախոս,
  • սպորտային համազգեստ, տաք հագուստ, ձմեռային գլխարկ, ձեռնոց
  • ուսապարկ, ջուր, սնունդ,
  • սահնակ, դահուկ
  • հեռադիտակ, խոշորացույց

Նախապատրաստական աշխատանքների փուլ՝

  • Խոսք, զրույց, պատումներ ճամփորդության վայրի մասին:
  • Նախապատրաստական աշխատանքներ դասարանում:
  • Ճամփորդական, արշավային կանոնների մասին զրույց, քննարկում, մշակում:

Ճամփորդության ընթացքը՝ Սովորող-սովորեցնող նախագծի շրջանակներում 3.2ջոկատի ճամբարականների՝ ավագ սեբաստացիների հետ Ջրվեժի անտառապարկում 1.2 ջոկատի ճամբարականներն կսովորեն խաղալ ձմեռային մարզական խաղեր, միասին կանցկացնենք մարզական ստուգատես, մրցույթ, կքայլենք, միմյանց կօգնենք կողմնորոշվել տեղանքում, իրականացնել ֆոտոպլեններ: Վերադարձին ճամբարականները կտաքանան տաք շոկոլադ ուտելեվ և վայելելով քաղցրաբլիթներ:

Ամփոփում

  • պատրաստել տեսնյութեր ճամփորդության մասին, տեսաֆիլմ, ռադիոնյութ, հրապարկել կայքում, դասարանական բլոգում

Նախապատրաստական աշխատանքներ՝

Արդյունքների ամփոփում՝

 

Posted in Ուսումնական ճամփորդություններ, Ուսումնական նախագծեր 2019-2020

«Նվեր Ձմեռ պապիկին» ամանորյա ներկայացում

Մասնակիցներ՝  Հարավային դպրոցի 1.2  դասարանի սովորողներ

Ժամկետը՝ Դեկտեմբերի 20-ին, ժամը՝ 10:00

Վայրը՝ ք. Երևան, Մեսրոպ Մաշտոց պողոտա 58, Պետական Կամերային Երաժշտական թատրոն

Երթուղի՝ f7948a29-90a2-44a3-ac87-4255c9bae43e Շարունակել կարդալ “«Նվեր Ձմեռ պապիկին» ամանորյա ներկայացում”

Posted in Ուսումնական ճամփորդություններ

Աշնան գույները Ջրվեժի անտառապուրակում

Աշնան գույները որոնելով՝ առաջին դասարանի սովորողները հասան Ջրվեժի անտառապուրակ: Անտառապուրակում աշնանային գույների տեղատարփ էր, հեքիաթային աշունն ամբողջությամբ ներկել էր անտառը, լցրել անթիվ տերևներեվ: Ամեն ուր աշնան ձայն էր լսվում, ամեն ուր աշնան պատկերն էր, աշնան մեղեդին: Սովորողները միանգամից տարվելով աշնանա հեքիաթով՝ սկսեցին աշուն հավաքել, աշուն երգել, անգամ, մեր քայլքը, զբոսանքն էր իր հետևից աշուն պատկերում: Սովորողների քայլքը՝ միախառնված աշնան տերևների խշշյունով, մեր երգն ու ծիծաղը,  նոր գույներ էին հաղորդել անտառապուրակին: Աշնանային հեքիաթում զբոսանքը վայելելուց հետո, սկսեցինք խաղալ աշնանային գույների հետ՝ տերևներով տարբեր պատկերներ ստեղծելով, գունավորելով տերևները, նկարելով անտառապուրակը: Չէինք կարող չանդրադառնալ աշնան մեղմիկ քամուն. անտառապուրակում ընթերցեցինք Քամին, Աշուն բանաստեղծությունները: Մի լավ աշունը վայելելուց հետո, խշշացնեուց, կոններ, տերևներ հավաքելուց հետո վերադարձանք մեզ հետ բերելով աշնան վերջին գույները, աշնան ջերմացնող արևի վերջին շողերը: Օրվա ամփոփումը տեսանյութում՝ 

 

Posted in Ուսումնական ճամփորդություններ, Ուսումնական նախագծեր 2019-2020

Աշնանային գույները Ջրվեժի անտառապուրակում

Մասնակիցներ՝ 1-2 դասարանի սովորողներ

Ժամկետը՝ նոյեմբերի 18-ին, ժամը՝ 10:00- 14:30

Վայրը՝ Ջրվեժի անտառապարկ

  Երթուղի ՝  WhatsApp Image 2019-11-12 at 20.58.54

Հարավային դպրոց-Երևան-Կենտրոն-Նոր Նորք- Ջրվեժի անտառ(21կմ) Շարունակել կարդալ “Աշնանային գույները Ջրվեժի անտառապուրակում”

Posted in Ուսումնական ճամփորդություններ, Սեբաստացու օրեր, Խաղողագործություն և գինեգործություն, Կրթական փոխանակումների նախագծեր

Խաղողաքաղ Արագածում

Սեբաստացի խաղողագործները՝ 1-2, 5-րդ դասարանի սովորողները Սեբաստացու օրերին ընդառաջ, միասին իրականացրին Խաղողի գինու արարման ծեսը: Նախքան խաղողի գինու արարման արարողությունը՝ սեբաստացի խաղողագործները Արմավիրի մարզի Արագած գյուղի խաղողի այգիներից մեկում մասնակցեցին խաղողաքաղին: Մեզ միացան  նաև տեղի Մեխակ Մեխակյանի անվան միջնակարգ դպրոցի 5-րդ դասարանի սովորողները: Խաղողաքաղից հետո միասին քայլեցինք դեպի սուրբ Կարմրավոր մատուռ՝ վայլելեով քաղցրահամ խաղողը, կիսվելով տպավորություններով, միասին շուրջպար բռնելով, երգելով:  Խաղողի գինու տոնը շարունակվեց Հարավային դպրոցում՝ գինու արարման ծեսի իրականացմամաբ, գինու արարմամբ:

Նախապատրաստական աշխատանքներ`

 

 

Խաղողաքաղ՝ տեսանյութը Անուշ Ներսիսյանի

 

Իրենց տպավորություններով են կիսվում Արագած գյուղի միջնակարգ դպրոցի սովորողները, ռադիոնյութը՝ Անուշ Ներսիսյանի

 

Խաղողի գինու արաման ծեսը Հարավային դպրոցում

 

 

Խաղողի գինու արարման ծեսն  են  ներկայացնում առաջին դասարանի սովորողները՝

Հրայր Մալեք Դանղյան

Ինեսա Թորոսյանը

Մարիամ Դանղյան

Ալֆրեդ Հարությունյան

Էդգար Մուրադյան

Էմիլի Շահվերդյան

Էլանա Շահվերդյան

Սառա Անտոնայն

Արեգ Գասպարյան

Լիլի Թորոսյան