Սովորողների հետ այցելեցինք Կոմիտասի թանգարան -ինստիտուտ։ Թանագարանում սովորողները ծանոթացան այն երաժշտական գործիքներին, որոնցով նվագել է Կոմիտասը։ Իմացանք, թե ինչպես էր Կոմիտասը ժողովրդից գրի առնում երգերը։ Սովոորղները մասնակցեցին նաև «Զար զընգը» կրթական ծրարգրին։ Կրթական ծրագրի շրջանակում սովորոեցին տարբերել հարվածային և լարային գործիքները, սովորեցինք տարբեր երաժշտական գործիքների անվանումներ։ Դե, իհարկե, մեր ձեռքի տակեղած երաժշտական գործիքներով նվագեցինք և երգեցինք «Զար զընգը» երգը։
3.2, 2.2 դասարանի սովորողները աշնանային մեկ օրը անցկացրին Երևանի բուսաբանական այգում։ Ուսումնասիրեցինք բույսերը, ծառերը, սովորեցինք անունները։ Մեզ համար բացահայտեցինք մահացու բույսերի։ Վայելեցինք աշնան խշշոցն ու գույները։ Ճամփորդությունը ամփոփեցինք Հարավային դպրոցի առցանց Ուրբաթ-համերգ ֆլեշմոբի երգերի կատարմամբ։
բույսերի ուսումնասիրում, բույսերի գունային փոփոխության ուսումնասիրություն:
Անհրաժեշտ իրեր, ուսումնական նյութեր
ախտահանիչ նյութեր, չոր և թաց անձեռոցիկներ
թվային միջոցներ՝ ֆոտոխցիկ, բջջային հեռախոս,արևապաշտպան գլխարկ
Ճամփորդական ուսապարկ, սնունդ, ջուր
Ճամփորդության նկարագրությունը՝ Երևանի բուսաբանական այգի այցելելու ենք 2.2 դասարանի սովորողների հետ։ Այգում գիդի հետ կքայլենք այգում, կուսումնասիրենք բույսերը, կիրականացնենք աշնանային խշխշան քայլք։ Սովորողները իրենց թվային միջոցներով կլուսանկարեն, կտեսագրեն աշնանային գեղեցիկ տեսարաններ, իրենց բլոգներում հրապարակելու համար։ 3.2 դասարանի սովորողները կսովորեցնեն, կպատմեն բույսերի գունային փոփոխության մասին։ Սեբաստացիների տոնին ընդառաջ սովորողները կվարեն հարցազրույց։ Նախօրոք կպատարստենք հարցեր։
Նախապատրաստական փուլ․ Համացանցից գտնում ենք տեղեկություն, ընթերցում այգու պատմության մասին: Տեղեկություն ենք գտնում բույսերի գույնների մասին, ինչո՞ւ է աշնանանը կանաչ գույնը փոխվում դեղին, կարմիր գույների և այլն։
«Տիեզերք» ուսումնական նախագծի շրջանակում 3.2 դասարանի սովորողները այցելեցին Պլանետարիում՝ տեսնելու, ուսումնասիրելու, բացահայտելու տիեզերական առեղծվածները։ Միասին դիտեցինք Արեգակնային համակարգի, մոլորակների , տիեզերանավերի մասին ֆիլմը, իմացանք՝ ե՞րբ և ինչպե՞ս է առաջացել երկիրը, ի՞նչ վտանգներ է սպառնում Երկիր մոլորակին, ովքե՞ր են առաջին անգամ Տիեզերք գնացել, ինչչպիսի՞ արհեստական արբանյակներ են ստեղծվել և ստեղծվում։ Իմացանք շատ հետաքրքիր փաստեր տիեզերքի մասին։ Մեր հետաքրքիր այցը ամփոփեցին Անգլիական այգում՝ Կոմտիտասյան օրերին ընդառաջ կատարելով կոմիտասյան երգերի ֆլեշմոբ, աշնանային լուսանկարչկան պլեներ։
3.2 դասարանի սովորողների հետ հաղթհարեցինք Արա լեռան բարձունքը` ուխտելով հասնել Ծաղկեվանք։ Մեզ համար իրական դժվարություն էր, որ հաղթահարեցինք մեծ սիրով, բավականությամբ, իրար օգնելով, ճանապարհին հոգնելով, հիանալով, ընկնելով, հողը , լեռները, մեր բնությունը զգալով ու շնչելով։ Սովորեցինք միասնական լինել, տեսնել ու կարևորել գեղեցիկը, և, ամենակարևորը, մաքուր պահել։ Մեր հայրենագիտական, ճանաչողական ճամփորդությունը հասավ իր նպատակին․ սովորողները մեծ ուրախությամբ ու հաղթանակած արդեն Ծաղեվանքի բարձունքից ձայնեցին իր լուր բոլորի․
3.2 դասարանի սովորողների ուսումնական տարվա առաջին օրը մեկնարկվեց՝ գրքերի ստեղծման գործընթացին ծանոթանալով։ Սովորողները այցելեցին «Էդիթ Պրինտ» հրատարակչություն։ Ծանոթացանք գրքերի ստեղծման գործընթացին, համապատասխան սարքավորումներին։ Սովոորեցին՝ ի՞նչ գույներ են օգտագործում գիրք տպելիս, ինչպե՞ս են կազմում գիրքը տպելուց հետո, ի՞նչ տարբեր եղանակերով։Այցը հրատարակչությունում ամփոփեցինք հետաքրքիր ուսուցողական, տրամաբանական խաղով, որի արդյունքում սովոորղներին նվիրեցին գիրք և նվեր-քարտեր։ Ճամփորդությունը շարունակեցինք հարակից այգում՝ կատարելով կոմիտասյան երգեր, իրականացնելով ֆոտոպլեներ։