Posted in Ուսումնական ճամփորդություններ 2021-2022

Դեպի «Տիեզերք»․ ուսումնական այց Պլանետարիում

«Տիեզերք» ուսումնական նախագծի շրջանակում 3.2  դասարանի սովորողները այցելեցին Պլանետարիում՝ տեսնելու, ուսումնասիրելու, բացահայտելու տիեզերական առեղծվածները։ Միասին դիտեցինք Արեգակնային համակարգի, մոլորակների , տիեզերանավերի մասին ֆիլմը, իմացանք՝ ե՞րբ և ինչպե՞ս է առաջացել երկիրը, ի՞նչ վտանգներ է սպառնում Երկիր մոլորակին, ովքե՞ր են առաջին անգամ Տիեզերք գնացել, ինչչպիսի՞ արհեստական արբանյակներ են ստեղծվել և ստեղծվում։ Իմացանք շատ հետաքրքիր փաստեր տիեզերքի մասին։ Մեր հետաքրքիր այցը ամփոփեցին Անգլիական այգում՝ Կոմտիտասյան օրերին ընդառաջ կատարելով կոմիտասյան երգերի ֆլեշմոբ, աշնանային լուսանկարչկան պլեներ։

Ճամփորդպատում՝

Դավիթ Սիրեյան

Արեգ Գասպարյան

Մարիամ Դանյան

Էմիլի Շահվերդյան

Էլանա Շահվերդյան

Posted in Ուսումնական ճամփորդություններ 2021-2022

Դեպի Տիզերք․ այց Պլանետարիում

Մասնակիցներ՝ 3.2 դասարանի սովորողներ

Ժամկետը՝ Հոկտեմբերի 18-ին, ժամը՝ 11:00-15:00

Վայրը՝Պլանետարիում՝ Անգլիական այգի, Խորենացի 22/2

Նպատակը՝ «Տիեզերք» նախագծի ամփոփում, Կոմիտասյան օրերին ընդառաջ կոմիտասյան երգերի ֆլեշմոբ քաղաքային այգիներում։

Պատասխանատու՝ Մարգարիտ Հովնանյան

Օգնական՝ Սյուզաննա Դանիելյան

Խնդիրները՝ Շարունակել կարդալ “Դեպի Տիզերք․ այց Պլանետարիում”

Posted in 2021-2022ուստարի, Ուսումնական ճամփորդություններ 2021-2022

Անկախության տոնը Արա լեռան բարձունքին

3.2 դասարանի սովորողների հետ հաղթհարեցինք Արա լեռան բարձունքը` ուխտելով հասնել Ծաղկեվանք։ Մեզ համար իրական դժվարություն էր, որ հաղթահարեցինք մեծ սիրով, բավականությամբ, իրար օգնելով, ճանապարհին հոգնելով, հիանալով, ընկնելով, հողը , լեռները, մեր բնությունը զգալով ու շնչելով։ Սովորեցինք միասնական լինել, տեսնել ու կարևորել գեղեցիկը, և, ամենակարևորը, մաքուր պահել։ Մեր հայրենագիտական, ճանաչողական ճամփորդությունը հասավ իր նպատակին․ սովորողները մեծ ուրախությամբ ու հաղթանակած արդեն  Ծաղեվանքի բարձունքից ձայնեցին իր լուր բոլորի․

-Արա լեռան բարձունքը հաղթահարված է, ջա՜ն։

Սովորողների ճամփորդապատումները՝

Էմիլի Շահվերդյան՝ Ծաղկեվանքում․ ֆոտոպատում, Բարձունքի հաղթահարում

Էլանա Շահվերդյան՝ Արա Լեռան բարձունքը

Արեգ Գասպարյան-Ճամփորդության մասին

Կատրինա Լալայան- Մեր ճամփորդությունը դեպի Արա լեռ

Լուսե Բաղդասարյան-Ճամփորդություն դեպի Ծաղկեվանք

Մարիամ Դանղյան

Posted in 2021-2022ուստարի, Ուսումնական ճամփորդություններ 2021-2022

Բարձունքի հաղթահարում դեպի Արայի լեռ՝ Ծաղկեվանք

Մասնակիցներ՝ 3.2 դասարանի սովորողներ

Վայրը՝ Կոտայքի մարզ, Արայի լեռԾաղկեվանք 57,4 կմ :

Ժամկետը՝ սեպտեմբերի 25-ին, ժամը 09:30-16:00

Նպատակը՝ բարձունքի հաղթահարում,  ճամփորդելու միջոցով միջոցով շրջակա միջավայրի ճանաչում, կոմիտասյան երգերի կատարում բարձունքից:

Խնդիրները՝ Շարունակել կարդալ “Բարձունքի հաղթահարում դեպի Արայի լեռ՝ Ծաղկեվանք”

Posted in 2021-2022ուստարի, Ուսումնական ճամփորդություններ 2021-2022

Գիտելիքի օրը գրքերի աշխարհում

3.2 դասարանի սովորողների ուսումնական տարվա առաջին օրը մեկնարկվեց՝ գրքերի ստեղծման գործընթացին ծանոթանալով։ Սովորողները այցելեցին «Էդիթ Պրինտ» հրատարակչություն։ Ծանոթացանք գրքերի ստեղծման գործընթացին, համապատասխան սարքավորումներին։ Սովոորեցին՝ ի՞նչ գույներ են օգտագործում գիրք տպելիս, ինչպե՞ս են կազմում գիրքը տպելուց հետո, ի՞նչ տարբեր եղանակերով։Այցը հրատարակչությունում ամփոփեցինք հետաքրքիր ուսուցողական, տրամաբանական խաղով, որի արդյունքում սովոորղներին նվիրեցին գիրք և նվեր-քարտեր։ Ճամփորդությունը շարունակեցինք հարակից այգում՝ կատարելով կոմիտասյան երգեր, իրականացնելով ֆոտոպլեներ։

Posted in Ուսումնական ճամփորդություններ 2021-2022, Ուսումնական նախագծեր 2021-2022

Գիտելիքի օրը «Էդիթ Պրինտ» հրատարակչությունում․ ուսումնական ճամփորդություն

Մասնակիցներ՝ Հարավայի դպրոցի 3.2 դասարանի սովորողներ

Ժամկետը՝ Գիտելիքի օրը՝ սեպտեմբերի մեկին, ժամը՝ 09:30-15:00

Վայրը՝ ք․ Երևան Դավիթ Մալյանի փողոց՝ «Էդիթ Պրինտ» հրատարակչություն

Նպատակը՝ Գիտելիքի օրը՝ անցկացնել «Էդիթ Պրինտ»  հրատարակչությունում, ուսումնասիրել գրքերը, ծանոթանալ հրատարակչության գործունեությանը։ Ուսումնական քայլք դեպի Կասկադ։ Կասկադում, հարակից այգիներում կոմիտասյան երգերի ֆլեշմոբ, ֆոտոպլեներ։  

Խնդիրները՝ Շարունակել կարդալ “Գիտելիքի օրը «Էդիթ Պրինտ» հրատարակչությունում․ ուսումնական ճամփորդություն”