Posted in 2021-2022ուստարի, Ուսումնական ծրագրեր, Ընտրովի մաթեմատիկա

Բանավոր մաթեմատիկայի ծրագիր․ 2021-2022ուստարի

Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

1-3-րդ դասարաններ

2020-2021 ուսումնական տարի

Դասընթացի հիմնական նպատակն է.

Իրական աշխարհի երևույթները մաթեմատիկորեն հետազոտելու ունակության դաստիարակումը, հնարավորություն տալու երեխաներին բացահայտելու իրենց, զարգացնել սովորողների ստեղծագործական ընդունակությունները, տրամաբանական մտածողությունը, խորացնել գիտելիքները, որոնք նրանք ստացել են դասերի ժամանակ, սովորեցնել ստեղծագործաբար մոտենալ յուրաքանչյուր խնդրի լուծմանը, կարողանալ տրամաբանական դատողություններ կատարել, ինքնուրույն մտածել, առանձնացնել խնդիրների էական հատկանիշները, վերլուծել, ընդհանրացնել, սովորել հարցեր տալ:

Դասընթացի խնդիրներն են.
Շարունակել կարդալ “Բանավոր մաթեմատիկայի ծրագիր․ 2021-2022ուստարի”

Posted in 2021-2022 ուստարի, Ուսումնական ծրագրեր

Մայրենիի ուսումնական ծրագիր 3- րդ դասարանի համար

Աղբյուրը՝ «Իմացումի հրճվանք» լաբորատորիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր,

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագիր,

2021-2022 ուս. տարի

    Երեխան մայրենի լեզվի կրողն է: Նա, լավ, թե վատ, ճիշտ, թե սխալ, անընդհատ հաղորդակցվում է, ճանաչում ինքն իրեն, արտահայտում իր մտքերը, փորձում հասկանալ ու հասկանալի լինել: «Մայրենի լեզվի ուսուցում» ասվածը պայմանական է, քանզի մարդն այն յուրացնում է ամբողջ կյանքի ընթացքում:
    Կրտսեր դպրոցի խնդիրն է օգնել երեխային ճիշտ ձևակերպել  գրավոր և բանավոր խոսքը, կարողանալ արտահայտել իր հույզերը, ապրումները,  զգացմունքները և հաղորդակցվել: Մայրենիի ուսուցումը`  որպես ուսուցման հիմնական լեզու, անընդհատ է ու սերտորեն կապված է սովորողի ամենօրյա գործունեության հետ: Այն պետք է նպաստի սովորողի՝ բնականոն, անկաշկանդ, ստեղծագործ, տրամաբանող, ազատ արժեհամակարգի ձևավորմանը:
     Մայրենի լեզուն ուղղված է՝

  • սովորողի ինքնաարտահայտմանը, ինքնադրսևորմանը,
  • սեփական միտքը բանավոր և գրավոր ձևակերպելուն և արտահայտելուն,
  • սովորողի ստեղծագործական մտքի զարգացմանը:

 Մայրենի լեզվի ուսուցման խնդիրները.

Շարունակել կարդալ “Մայրենիի ուսումնական ծրագիր 3- րդ դասարանի համար”
Posted in 2021-2022 ուստարի, Ուսումնական ծրագրեր

Մաթեմատիկայի ուսումնական ծրագիր 3-րդ դասարանի համար

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր,

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագիր,

2021-2022  ուս. տարի

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր) կրթահամալիրում իրականացվող  «Ստեղծողի  դպրոց, անհատի կրթական պատվեր, մեդիակրթություն» հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի բաղկացուցիչն է։ Ծրագիրն իրականացվում է կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարաններում։ Ծրագրի կարևոր առանձնահատկությունը ոչ առարկայական, ինտեգրված ուսուցման կազմակերպումն է: Շարունակել կարդալ “Մաթեմատիկայի ուսումնական ծրագիր 3-րդ դասարանի համար”

Posted in 2021-2022 ուսումնական ծրագիր, Ուսումնական ծրագրեր

2021-2022 ուստարվա ծրագիր․ «Իմացումի հրճվանք» 3- րդ դասարան

«Իմացումի հրճվանք» ծրագրի նկարագրությունը

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, որպես «Ստեղծողի մոբիլ դպրոց» հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի ստեղծող ու իրագործող, կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարաններում իրականացնում է «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրը, որն իրենից ներկայացնում է ինտեգրացված, անառարկայական ուսուցում։

Ծրագիրն իրականացվում է ուսումնական և հասարակական նախագծերի, ստուգատեսների ծեսերի, ուսումնական ճամփորդությունների, ուսումնահետազոտական ճամբարների միջոցով՝ կրթահամալիրի ուսումնական օրացույցի հիման վրա:

Ծրագիրն ապահովում է պետական կրթական չափորոշիչի՝ կրտսեր դպրոցին ներկայացվող պահանջները, սովորողի անհատական կրթության իրավունքը, կրթության անընդհատությունը: Շարունակել կարդալ “2021-2022 ուստարվա ծրագիր․ «Իմացումի հրճվանք» 3- րդ դասարան”