Ամփոփում ենք Մուտք կրթահամալիր եռօրյա ճամբարի արդյունքները: Եռօրյա ճամբարի ընթացքում սովորողները ծանոթացան հեղինկային կրթական ծրագրի կազմակերպմանը, ուսումնասիրեցին համակարգչային ծրագրերը, սկսեցին աշխատել: Ճամբարը անցկացրեցինք բաց խնամված, մաքուր միջավայրում, միասին էլ սովորեցինք խնամել, մաքուր պահել միջավայրը: Ուսումնական ճամբարի յուրաքանչյուր օր ամփոփեցինք մաքուր արևո լողափին ուրախ լողով:
Category: Մուտքի ճամբար
«Ջութակ և ջրաներկ». փառատոնային ճամբար
Սովորղները ամփոփում են «Մուտք կրթհամալիր» ճամբարի երկրորդ օրը: Միասին ուսոմնասիրեցինք Paint նկարչական ծրագիրը, ընթերցեցինք Ջ. Ռոդարի «Կոնֆետի անձրևը», նկարեցինք Paint ծրագրով: Օրը ամփոփեցինք ՝մասնակցելով «Ջութակ և ջրաներկ» Գրիգոր Մանուկյանի փառատոնային պարապմունքին Արտսահմանաում, քայլեցինք Սարալանջ-Սասնալանջով:
«Մուտք կրթահամալիր». օր առաջին
Եռօրյա «Մուտքի ճամբարի» առաջին օրն են ափոփում ճամբարականները՝ 2-3-րդ դասարանի սովորողները: Ոգևորված սկսեցինք օրը ընդհանուր պարպմունքով, որին հաջորդեց միջավայրի խնամքը: Միասին շրջեցինք դպրոցում և խնամեցինք միջավայրը, ջրեցինք բույսերը, ծանոթացանք դպրոցի տարածքին: Օրը շարունակվեց լողափին լողով, լողափնյա խաղերով, նկարչությամբ, մուլտֆիլմի դիտումով:
«Մուտք կրթահամալիր » ուսումնական ճամբար 26.08-28.08.2020
«Մուտք կրթահամալիր» մուտքի ճամբար օգոստոսի 26-28 ժամը՝ 10:00-13:00
Նախագիծ` «Մուտք կրթահամալիր» մուտքի ճամբարը բաց է՝ կազմված կրթահամալիր մուտք գործող նոր սովորողներից։ Կրթահամալիր ընդունվելու համար դիմորդը՝2-3-րդ դասարանի սովորողը, մասնակցում է 3-օրյա ճամբարի՝ ծանոթանալու հեղինակային կրթական ծրագրի կազմակերպման պայմաններին, պահանջներին, ներկայանալու, պատրաստվելու ուսումնառությանը։ Շարունակել կարդալ “«Մուտք կրթահամալիր » ուսումնական ճամբար 26.08-28.08.2020”
Մուտքի ճամբարի սովորողների այցը Ուսումնական ագարակ
Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի մուտքի ճամբարի մասնակիցներ՝ 2-3-րդ դասարանի սովորողներ,
Խնդիրները՝ հաղթահարել վախերը կենդանիների հետ շփվելիս, դրսևորել ճիշտ վարքագիծ կենդանիներին կերակրելիս, խնամելիս, կենդանիներին մոտ գտնվելիս:
Նպատակը՝ սովորողներին սովորեցնել կենդանիների հետ ինչպես վարվել, ունենալ պատասխանատվության զգացում կենդանիների նկատմամբ, զարգացնել շրջապատում հաղորդակցման հմտությունները, սովորել խնամել, հոգ տանել, կերակրել կենդանիներին:
Ընթացքը՝ իրականցնել հետևյալ ուսումնական նախագիծը՝
- Ձիավարություն
- շինության (գոմի) տարածքի մաքրման, խնամքի աշխատանքներ
- ձիերի խնամք, կերակրում
- մարզման աշխատանքներ
- ձիավարություն
Մուտքի ճամբար. օր հինգերորդ
Մուտքի ճամբարի հինգերորդ օրը ևս հագեցած էր՝ լի ճամբարակնների ոգևորությամբ, աշխուժությամբ: Մուտքի ճամբարը սկսեցինք ճամբարականների ուրախ ընդհանուր Շարունակել կարդալ “Մուտքի ճամբար. օր հինգերորդ”
Մուտքի ճամբարի ամփոփում 2.08.2019
Քանդակի դպրոցում Ալիս Գևորգյանի ղեկավարությամբ աշխատեցինք կավի հետ, քանդակեցինք քարին՝ ամեն անգամ նոր բացահայտումներ անելով քանդակագործության մեջ, քանդակագործությամբ ազատություն տալով մեր երևակայությանը: Շարունակել կարդալ “Մուտքի ճամբարի ամփոփում 2.08.2019”
Մուտքի ճամբար. օր չորրորդ
Ինչպես յուրաքանչյուր ագարակաբնակի համար, մեր օրն էլ սկսվեց մեր Ուսումնական ագարակում: Այսօր ավելի հմտացած՝ յուրաքանչյուրս անցավ իր գործին: Շարունակել կարդալ “Մուտքի ճամբար. օր չորրորդ”
Արատեսյան աստղազարդ ընթերցումներ
Ե. Չարենց Հարդագողի ճամփորդները
Ո՞վ կահդիպի 〈միասին երգում ենք կամ ընթերցում խարույկի շուրջ〉 Շարունակել կարդալ “Արատեսյան աստղազարդ ընթերցումներ”
Մուտքի ճամբարի երրորդ գերակտիվ օր 31.07.2019
Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցում՝ Artսահմանում, քանդակագործների և սովորողների քանդակներով, աշխտանքներով հիանալով, փառատոնային տրամադրությամբ սկսվեց օրը: Աշխատանք կավով՝ լիարժեք թեթևություն և հանգստություն: Աշխատելով կավի հետ կարողացանք լիցքաթափվել, մեր մտքերը, հույզերը փոխանցել կավին՝ քանդակելով մեր երևակայությունը, միտքը: Այլ կերպ ասած՝ կերպարանք ստացան կավի միջոցով մեր երևակայությունը, ստեղծականությունը, հույզերը: «Բանգլադեշը հարյուր սովորողի աչքրով» նախագծի շրջանակներում մեզանից յուրաքնչյուրը կավի միջոցով իրականացրեց իր երազանքը՝ քանդակեց իր երազանքների տունը: Կավի հետ աշխատելիս կարծես բոլորս կտրված լինեինք իրականությունից, ամեն մեկն իր աշխարհում էր, իր երազանքների, մտքերի, երևակայության հեքիաթային աշխարհում՝ ծնունդ տալու իր կավե երազանքին: Մեր միտքը լիցքաթափելուց հետո սկսեցինք լիցքաթափել մարմինը՝ ուրախ մարմնամարզությամբ՝ մարմինը կոփելով, ավելի ճկուն դարձնելով: Շախմատի սեմինար պարապմունքին վերհիշելով շախմատ խաղը՝ ևս մեկ անգամ համոզվեցինք, որ քայլ անելուց առաջ պետք է մտածել, կշռադատել, չսխալվելու համար՝ միաժամանակ վարժելով մեր միտքը, փորձելով աարագ կողմնորոշվել: Օրն ամփոփեցինք լողով: Օրվա սկզբից բոլորս էլ անհամբեր սպասում էինք՝ երբ կլողանք լողավազանում, մեզ կվստահենք ջրի հանգստությանը: Եվ հենց այդ սպասումով մինչև լողը, մեծ ոգևորությամբ շարունակեցինք ժողովրդական օպերան՝ Տիկն Մարինեի հետ: Ժողովրդական օպերան, երգը, ուրախ տրամադրությունը շարունակվեց լողավազանում՝ օրվա հիանալի ամփոփմամբ: Օրն, իսկապես, գերակտիվ էր, ամենամարզական մանկավարժական սեմինար-պարապմունքն էր՝ անմոռանալի տպավորություններով ու հույզերով լի: Շարունակել կարդալ “Մուտքի ճամբարի երրորդ գերակտիվ օր 31.07.2019”