Posted in Մեդիագրադարան

Լավաշի պատմությունը

Ցորենի տեսակներից հաց թխելու և  հատկապես լավաշ թխելու մշակույթը ծնվել է Հայոց լեռնաշխարհում, որի մասին վկայում են Արտաշատ քաղաքում  պեղումների միջոցով հայտանբերված կավե  թոնիրները և գեղեցիկ ավանդապատումները: Շարունակել կարդալ “Լավաշի պատմությունը”

Posted in Հեքիաթներ, Մեդիագրադարան

Հովհ. Թումանյան

Բարեկենդանը

Ժամանակով մի մարդ ու մի կնիկ են լինում։

Էս մարդ ու կնիկը իրար հավանելիս չեն լինում։

Մարդը կնկանն է ասում հիմար, կնիկը մարդուն, ու միշտ կռվելիս են լինում։

Մի օր էլ մարդը մի քանի փութ եղ ու բրինձ է առնում, տալիս մշակի շալակը, տանում տուն։

Կինը բարկանում է.

— Ա՛յ, որ ասում եմ հիմար ես, չես հավատում, էսքան եղն ու բրինձը միանգամից ինչի՞ համար ես առել բերել, հորդ քե՞լեխն ես տալիս, թե տղիդ հարսանիքն ես անում։

— Ի՞նչ քելեխ, ի՞նչ հարսանիք, այ կնիկ, ի՛նչ ես խոսում, տար պահի, բարեկենդանի համար է։

Կինը հանգստանում է, տանում է պահում։

Անց է կենում միառժամանակ, էս կնիկը սպասում է, սպասում է, բարեկենդանը գալիս չի։ Մի օր էլ շեմքումը նստած է լինում, տեսնում է մի մարդ վռազ-վռազ փողոցով անց է կենում։ Ձեռը դնում է ճակատին ու ձեն տալի.

— Ա՛խպեր, ա՛խպեր, հալա մի կանգնի։

Տղեն կանգնում է։

— Ա´խպեր, բարեկենդանը դու հո չե՞ս։

Անցվորականը նկատում է, որ էս կնկա ծալը պակաս է, ասում է՝ հա՛ ասեմ, տեսնեմ ինչ է դուրս գալի։

— Հա, ես եմ բարեկենդանը, քույրիկ ջան, ի՞նչ ես ասում։

— Էն եմ ասում, որ մենք քո ծառան հո չենք, որ քո եղն ու բրինձը պահենք։ Ինչ որ պահեցինք, հերիք չէ՞… չես ամաչո՞ւմ… Ընչի՞ չես գալի քո ապրանքը տանում…

— Դե էլ ի՜նչ ես նեղանում, քույրիկ ջան, ես էլ հենց դրա համար եմ եկել, ձեր տունն էի ման գալի, չէի գտնում։

— Դե արի տար։

Էս մարդը ներս է մտնում, սրանց եղն ու բրինձը շալակում ու կրունկը դեսն է անում, երեսը դեպի իրենց գյուղը։

Մարդը գալիս է տուն, կնիկն ասում է.

— Հա , էն բարեկենդանն եկավ, իր բաները իրեն սևցրի տարավ։

— Ի՞նչ բարեկենդան… ի՞նչ բաներ…

— Ա՛յ էն եղն ու բրինձը… Մին էլ տեսնեմ՝ վերևից գալիս է. մեր տունն էր ման գալի, կանչեցի, մի լավ էլ խայտառակ արի, շալակը տվի տարավ։

— Վայ քու անխելք տունը քանդվի, որ ասում եմ հիմար ես՝ հիմար ես էլի… Ո՞ր կողմը գնաց։

— Այ էն կողմը։

Էս մարդը ձի է նստում, ընկնում բարեկենդանի ետևից։

Ճանապարհին բարեկենդանը ետ է մտիկ անում, տեսնում է՝ մի ձիավոր քշած գալիս է։ Գլխի է ընկնում, որ սա էն կնկա մարդը պետք է լինի։

Գալիս է հասնում իրեն։

— Բարի օր, ախպերացու։

— Աստծու բարին։

— Հո էս ճամփովը մարդ չի անցկացա՞վ։

— Անցկացավ։

— Ի՞նչ ուներ շալակին։

— Եղ ու բրինձ։

— Հա, հենց էդ եմ ասում։ Ի՞նչքան ժամանակ կլինի։

— Բավականին ժամանակ կլինի։

— Որ ձին քշեմ՝ կհասնե՞մ։

— Ո՞րտեղից կհասնես, դու ձիով, նա ոտով։ Մինչև քու ձին չորս ոտը կփոխի՝ մի՜ն, երկո՜ւ, երե՜ք, չո՜րս, նա երկու ոտով մե´կ-երկո´ւ, մե´կ-երկո´ւ, մե´կ-երկո´ւ, շուտ-շուտ կգնա, անց կկենա։

— Բա ի՞նչպես անեմ։

— Ինչպես պետք է անես, ուզում ես, ձիդ թող ինձ մոտ, դու էլ նրա պես ոտով վազի, գուցե հասնես։

— Հա՜, էդ լավ ես ասում։

Վեր է գալիս, ձին թողնում սրա մոտ ու ոտով ճանապարհ ընկնում։ Սա հեռանում է թե չէ, բարեկենդանը շալակը բարձում է ձիուն, ճամփեն ծռում, քշում։

Էս մարդը ոտով գնում է, գնում, տեսնում է չհասավ, ետ է դառնում։ Ետ է դառնում, տեսնում՝ ձին էլ չկա։ Գալիս է տուն։ Նորից սկսում են կռվել, մարդը եղ ու բրնձի համար, կնիկը ձիու։.

Մինչև օրս էլ էս մարդ ու կնիկը կռվում են դեռ։ Սա նրան է ասում հիմար, նա սրան, իսկ բարեկենդանը լսում է ու ծիծաղում։

 

 

 

 

 

Ուլիկը

1

Խոր անտառում մի այծ է լինում։ Ունենում է մի գեղեցիկ ուլ։

Ուլին ամեն օր թողնում է տանը, ինքը գնում է արոտ անելու։ Արածում է և իրիկունը կուրծքը լիքը տուն է գալիս։ Տուն է գալիս, դուռը զարկում ու մկկում, կանչում.

Սևուկ ուլիկ,
Սիրուն բալիկ,
Ման եմ եկել սարե-սար,
Կաթն եմ արել քեզ համար,
Դռնակը բա՛ց, ներս գամ ես,
Անուշ-անուշ կաթ տամ քեզ.
Սևուկ ուլիկ, Սիրուն բալիկ։

Ուլիկն իսկույն վեր է թռչում, դուռը բաց անում։ Մայրը կաթ է տալիս նրան ու կրկին գնում արոտ։

2

Էս բոլորը թաքուն տեսնում է գայլը։ Մի իրիկուն այծից առաջ գալիս է, դուռը զարկում ու իր հաստ ձայնով կանչում.

Սևուկ ուլիկ,
Սիրուն բալիկ,
Ման եմ եկել սարե-սար,
Կաթն եմ արել քեզ համար,
Դռնակը բա՛ց, ներս գամ ես,
Անուշ-անուշ կաթ տամ քեզ.
Սևուկ ուլիկ, Սիրուն բալիկ։

Ուլիկը լսում է, լսում ու պատասխանում, «Էդ ո՞վ ես դու. չեմ ճանաչում։ Իմ մայրը էդպես չի կանչում։ Նա քաղցր ու բարակ ձայն ունի։ Քո ձայնը կոշտ է ու կոպիտ։ Դուռը բաց չե՛մ անի… Գնա՛… Չեմ ուզում քեզ…»

Ու գայլը հեռանում է, գնում։

3

Գալիս է մայրը, դուռը ծեծում.

Սևուկ ուլիկ,
Սիրուն բալիկ,
Ման եմ եկել սարե-սար,
Կաթն եմ արել քեզ համար,
Դռնակը բա՛ց, ներս գամ ես,
Անուշ-անուշ կաթ տամ քեզ.
Սևուկ ուլիկ, Սիրուն բալիկ։

Ուլիկը դուռը բաց է անում, ծիծ է ուտում ու մորը պատմում.

— Գիտե՞ս, մայրի՛կ, ինչ եղավ։ Մի քիչ առաջ մինը եկավ, դուռը զարկեց ու կանչում էր.

Սևուկ ուլիկ,
Սիրուն բալիկ։

Ասում էր՝ դուռը բա՛ց արա։ Էնպե՜ս հաստ ձայն ունե՛ր։ Էնպե՛ս վախեցա՛, էնպե՛ս վախեցա՛… Դուռը բաց չարի, ասի՝ չեմ ուզում, գնա՛…

— Պա՛, պա՛, պա՛, պա՛, Սևուկ ջան, ի՛նչ լավ է եղել, որ բաց չես արել,— ասավ վախեցած մայրը։— Էդ գայլն է եղել, եկել է, որ քեզ ուտի։ Մյուս անգամ էլ որ գա, բաց չանես, ասա՝ գնա՛, թե չէ իմ մայրը քեզ կսպանի իր սուր պոզերով։

Posted in Մեդիագրադարան

Առասպել հացի փշուրի մասին

Հայերի, ինչպես և շատ ուրիշ ժողովուրդների մոտ, սկսած անհիշելի ժամանակներից, միշտ էլ հացի պաշտամունք է եղել: Նրանք երբ պատվավոր հյուր էին դիմավորում, միշտ նրան մատուցում էին աղ ու հաց, այն բարիքները, առանց որոնց հնարավոր չէ ապրել: Հայերը հացը համարել են Շարունակել կարդալ “Առասպել հացի փշուրի մասին”

Posted in Մեդիագրադարան

Կարդում ենք

Կարդում ենք՝

Հովհաննես Թումանյան

  1. Կռունկները
  2. Արտուտիկ
  3. Լուսաբացին
  4. Ճամփորդները
  5. Ծիտը
  6. Պոչատ աղվեսը
  7. Երկինքը փուլ է գալիս
  8. Սուտասանը
  9. Շունը
  10. Փիսիկի գանգատը
  11. Փիսոն
  12. Էս էն է
  13. Բզեզի դպրոցը
  14. Ամպն ու սարը
  15. Քամին
  16. Առաջին ձյունը
  17. Մարտը
  18. Հուռնի գնաց բանջարի

Շարունակել կարդալ “Կարդում ենք”