Posted in Մեդիագրադարան

Դոնալդ Բիսեթ

«Անձրև»

Վտվտիկն ու Կտկտիկը ամպեր էին և  երկնքում էին ապրում: Նրանք ամբողջ օրը իրենց համար էս ու էն կողմ էին թռչում ու ոչ մեկին չէին խանգարում: Արևն էլ իր համար էր շողում, թռչունները երգում էին, երեխաները՝ խաղում: Շարունակել կարդալ “Դոնալդ Բիսեթ”

Posted in Մեդիագրադարան

Ղ. Աղայան

Ղազարոս Աղայան

Ամենաուժեղը
Գնացի ջաղաց: Ջաղացպանն ինձ ուղարկեց փայտի: Ման եկա, ման եկա,  փնտրեցի, փայտ չգտա: Վերջը գտա մի քոթուկ
/կոճղ/: Խփեցի, խփեցի, շատ խփեցի ոտքով ու քարով, դուրս չեկավ տեղիցը: Ասացի.
-Ա՛յ քոթուկ, ի՞նչ քաջ ես: Շարունակել կարդալ “Ղ. Աղայան”

Posted in Մեդիագրադարան

Ջաննի Ռոդարի

Ջ. Ռոդարի ստեղծագործություններ

Կոնֆետի անձրևը

Մի անգամ քաղաքում կոնֆետի անձրև էր գալիս։ Կոնֆետները կարկտի նման էին, բայց սպիտակ չէին, այլ գունավոր՝ կարմիր, կապույտ, կանաչ։ Մի տղա կերավ կանաչ կոնֆետն ու տեսավ, որ խնձորի է։ Մի ուրիշ տղա էլ կարմիրը փորձեց, ու պարզվեց, որ դա էլ ելակի է։

-Վա՜յ, իսկական կոնֆետներ են, ինչ լա՜վն են, — ուրախացան երեխաներն ու արագ-արագ լցրին գրպանները։ Ինչքան էլ նրանք հավաքում էին, մեկ է՝ կոնֆետները չէին վերջանում, անձրևի պես թափվում էին։ Կոնֆետները շատ անուշ հոտ ունեին ու ոտքի տակ սառույցի պես խրթխրթում էին։ Դպրոցից տուն գնացող երեխաներն էլ հասցրին պայուսակները լցնել։ Տատիկներն էլ կոնֆետով զամբյուղներ էին տանում։ Իսկական տոն էր։

Քաղաքում մարդիկ սպասում էին, որ երկնքից էլի կոնֆետներ կթափվեն, բայց կոնֆետի ամպը ոչ մի անգամ չի երևացել։

Պաղպաղակե Դղյակը

Մի Բոլոնիա քաղաք կար: Էս Բոլոնիա քաղաքի ամենա-ամենագլխավոր հրապարակում  մարդիկ  մի դղյակ էին կառուցել: Էս դղյակը հասարակ դղյակ չէր: Պաղպաղակից  էր: Քաղաքի բոլոր Շարունակել կարդալ “Ջաննի Ռոդարի”

Posted in Մեդիագրադարան, Ուսումնական նախագծեր 2019-2020

Ամանորյա ներկայացում

Ո՞վ  բարություն կանի, Ամանորյա հրաշքը կայցելի 

(Զար զընգըերգը կատարելուց հետո)

― Վա՜յ, մայրի՛կ ջան, տե՜ս,
Բակն ու դուռը լի
Ինչքա՜ն սպիտակ
Թիթեռ է գալի… Շարունակել կարդալ “Ամանորյա ներկայացում”

Posted in Մեդիագրադարան

Ամանորյա հեքիաթներ

Ցանկությունների ծառը

Մի ծառ կանգնած էր այգում: Արևի շողերն ընկնում էին  նրա վրա, քամին թեթև  վազվզում էր ճյուղերի միջով, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկությունցանկությունցանկությու՜ն պահիր»:

Շարունակել կարդալ “Ամանորյա հեքիաթներ”

Posted in Մեդիագրադարան

Արև, լուսին, աստղեր

Արև

Ամեն օր Արևը դուրս է գալիս, ու լույսը բացվում է, իսկ երբ մայր է մտնում, օրը մթնում է: Իրականում մեր երկրագունդը պտտվում է Արևի շուրջը, և Արեգակն է լուսավորում Երկիրը: Շարունակել կարդալ “Արև, լուսին, աստղեր”

Posted in Մեդիագրադարան

Ավանդազրույց լավաշի մասին

Ըստ ավանդությանհին Հայաստանում Արամ անունով մի արքա է եղել, որը կռվի ժամանակ գերի է ընկնում ասորիների թագավոր Նոսորին: Ըստ նրա պայմանի` Արամ արքան պետք է 10 օր անոթի մնա, իսկ 11-րդ օրը նետաձգությամբ մրցի իր հետ, եթե հաղթի` ազատ կարձակվի և Շարունակել կարդալ “Ավանդազրույց լավաշի մասին”

Posted in Մեդիագրադարան

Լավաշի պատմությունը

Ցորենի տեսակներից հաց թխելու և  հատկապես լավաշ թխելու մշակույթը ծնվել է Հայոց լեռնաշխարհում, որի մասին վկայում են Արտաշատ քաղաքում  պեղումների միջոցով հայտանբերված կավե  թոնիրները և գեղեցիկ ավանդապատումները: Շարունակել կարդալ “Լավաշի պատմությունը”

Create your website at WordPress.com
Get started