Category: Մարզական պարապմունք
Հեծանվասպորտի պարապմունք Հարավային դպրոց-պարտեզ
Հեծանվային արշավ Էկոտուր նախագծի շրջանակներում
Հեծանվային արշավի նպատակն էր հեծանվորդների մեջ զարգացնել տեղանքի, շրջապատի, բնության նկատմամբ պատասխանատվության զգացում, սովորեցնել կարևորել ոչ միայն մարզական պարապմունքն անցկացնելու վայրի մաքրության անհրաժեշտությունը, այլև առհասարակ սովորել-սովորեցնել ապրել մաքուր, մաքուր բնության մեջ՝ միաժամանակ օրինակ ծառայելով մյուսներին: Ինչը մասամբ հաջողվեց իրագործել:Հեծանիվ վարելով սովորողները Էկոտուր նախագիծը անցկացրին Հարավային դպրոցին հարակից բնակելի շենքերի տարածքում, այգում, բակում: Մեր աշխատանքը, իհարկե, շատերը խրախուսեցին, սակայն ինքներս էլ գիտակցում ենք, որ այդքանը բավական չէ, պետք է գործով ցույց տալ, հետևել օրինակին: Եղան բնակիչներ, ովքեր ոգևորված մասնակցեցին մեր նախագծինէ ուրախացնելով մեզ: Հեծանվորդների հասակակից Էդուարդը նույնպես մեծ սիրով միացավ մեզ՝ խոստանալով ոչ միայն մաքուր պահել այգին, այլև մյուսներին էլ հորդորել:Հեծանվորդները հարցազրույց վերցրին բնակիչներից: Ոմանք պնդում էին, որ այդ աշխատանքը՝ մեր այգին, բակը մաքուր պահելը «Սանիթեքի» պարտականությունն է, բայց լռում էին՝ լսելով հեծանվորդների պատասխանը.
-«Սանիթեքը» աղբն է տանում, իսկ մեր այգին, շենքը, բակը մենք պետք է մաքուր պահենք, ազատենք աղբից:
Հեծանվային արշավի մասնակիցներ
- Գրիգորի Դանիելյան
- Իշխան Գևորգյան
- Հայկ Սրգսյան
- Գուրգեն Մանուկյան
Սովորողներին ուղեկցում Մայր դպրոց Հարավային դպրոց-պարտեզ
Սովորողներին ուղեկցում Մայր դպրոցից Հարավային դպրոց-պարտեզ
Մայր դպրոցում Հարավային դպրոց-պարտեզի 4-րդ, 5-րդ դասարանների սովորողները մասնակցում են ֆիզկուլտուրայի պարապմունքին՝ սուսերամարտի, գիմնաստիկայի, ֆուտբոլի, բասկետբոլի պարապմունքներին: Գիմնաստիկայի պարապմունքնին սովորողները սովորեցին կանգ ճակատին, ձեռքերի վրա վարժությունները, սուսերամարտի ժամանակ սովորում էին սուսերով խոցել: Մարզական պարապմունքից հետո սովորողները քայլքով գնում են հարավային դպրոց, որի հիմնական նպատակն է սովորեցնել՝ առողջ ապրել,
ճանապարհն անցնելու կանոնները սովորելը, միջավայրում վարքի ճիշտ դրսևորումը:
Սովորողներին ուղեկցում Մայր դպրոցից Հարավային դպրոց-պարտեզ
Հարավային դպրոցի 4րդ, 5րդ դասարանի սովորողները մասնակցում են մարզական տարբեր պարապմունքների՝ սուսերամարտ, գիմնաստիկա, բասկետբոլ:
Գիմնաստիկա՝ սովորողները սովորում են կանգ գլխի վրա, կամուրջ վարժությունները, բասկետբոլ:
Սուսերամարտ




Ֆիզկուլտուրայի պարապմունքից հետո սովորողները քայլքով գնում են Մայր դպրոցից Հարավաին դպրոց-պարտեզ: Քայլքի նպատակն է՝ սովորողներին սովորեցնել ճանապարհն անցնելու կանոները, սովորողները սովորում են ինչպես իրենց պահել միջավայրում, ինչպես շփվել հասակակիցների հետ, կատարել խմբակային, համախմբված քայլք:
Լողի պարապմունք Հարավային դպրոց-պարտեզ 3.2 դասարան

3.2 դասարանի սովորողները Լողի պարապմունքին սովորեցինք ճիշտ աշխատացնել ոտքերը ջրում, կատարեցին վարժություններ ջրում մարզիչի հրահանգով, որի նպատակն էր կանոնավորել շնչառության աշխատանքը ջրում, կատարեցին նաև կրոլ կոչվող լողաձևը, թիկնալող:



Լողի պարապմունք Հարավային դպրոց-պարտեզ 2.2 դասարան
Լողի պարապմունքին սովորողները սովորոում են ջրում ոտքերի, շնչառության ճիշտ ա աշխատանք, ջրում բացի մարզիչի հրահանգներից, վարժ կատարում են նաև թիկնալող, կրոլ վարժությունը:
Սովորողներին ուղեկցում Մայր դպրոց՝ ֆիզկուլտուրայի պարապմունքի Հարավային դպրոց-պարտեզ
Հարավային դպրոց-պարտեզի 4րդ, 5րդ դասարանի սովորողները մասնակցում են մարզական տարբեր պարապմունքներին՝ սուերամարտ, գիմնաստիկա, բասկետբոլ: Մարզական պարապմունքների արդյունքում սովորողների մոտ զարգանում է ճկունությունը, ճիշտ կեցվածքը, այն դրական ազդեցություն է ունենում առողջության վրա: Մարզական պարապմունքից հետո սովորողները քայլքով Մայր դպրոցից գնում են Հարավային դպրոց, որը նույնպես դրական է անդրադառնում սովորողների առողջության վրա՝ մաքուր օդը, քայլելը: Քայլքի ընթացքում սովորողները միաժամանակ ճանապարհին սովորում են ճանապարհն անցնելու կանոնները, կանոնավորվում է հասակակիցների հետ շփումը, միմյանց նկատմամբ ուշադիր, հետևողական լինելը, միջավայրում վարքի ճիշտ դրսևորումը, խմբակային քայլքի կազմակերպված, համախմբված ինելը ազդում է նաև հետագա իրենց խմբային աշխատանքների վրա:
Հեծանվասպորտի պարապմունք Հարավային դպրոց-պարտեզ
Հեծանվասպորտի պարապմունքին մասնակցում էին 2.2 դասարանի սովորողները, 2.1 դասարանի սովորողները՝ Նարե Սուքիասյան, Արամ Բադալյան, երկարացված օրվա չորրորդ խումբը՝ Անգելինա Ղազանչյան, Մարի Սարդարյան՝ իրենց նախատեսված հեծանվասպորտի պարապմունքի ժամերին:
Չորրորդ խումբ՝ Մարիի երկրորդ պարապմունքն էր, արդեն հեծանիվ վարելու ինքնուրույն փորձեր էր անում, բավականին լավ էր ստացվում, Անգելինայի առաջին պարապմունքն էր, սովորեցինք կանոնները, փորձեցինք կիրառել հեծանիվ վարելու ընթացքում:


2.2 դասարան