Posted in Հեռավար ուսուցում, Հոդված, Մայիսյան հավաք

Ուսուցումը թագավարակի օրերին

18056779_1394093654004015_992862983230875856_n  Գրառում է Մարիամ Դանղյանի մայրիկը՝ Լիլիթ Զաքարյանը

2019-2020 ուսումնական տարին առանձնահատուկ էր մեր ընտանիքի համար այն պարզ պատճառով, որ մեր աղջիկը՝ Մարիամը, պետք է առաջին քայլերը կատարեր դպրոցում։ Դպրոց, ուսուցիչներ, նոր միջավայր․․․․ Ինչպես շատ ծնողների դեպքում, ինձ մոտ էլ փնտրտուք էր, փորձում էի լավագույն տարբերակ գտնել իմ ամաչկոտ աղջկա համար։ Այցը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր այնքան ոգևորեց ամուսնուս, որ որոշեցինք ընտրել հենց այս կրթօջախը։ Աղջիկս էլ ոգևորված էր։ Շարունակել կարդալ “Ուսուցումը թագավարակի օրերին”

Posted in Հեռավար ուսուցում, Հոդված, Մայիսյան հավաք

Ուսուցումն ընտանեկան դպրոցում

91776317_3972807129397909_7432139923009830912_n   Գրառում է Հրայր Մալեք Դանղյանի մայրիկը՝ Նանոր Մալեք Դանղյանը

Առցանց ուսուցումը բավական մեծ փորձություն էր ոչ միայն աշակերտների, այլև ծնողների համար։ Մենք սկզբում բախվեցին մի քանի դժվարությունների: Այդ դժվարություններից մեկն էր լեզվական տարբերությունները, քանի որ մենք տանը խոսում ենք արևմտահայերեն, իսկ դպրոցում` արևելահայերեն, սակայն աշխատում ենք հաղթահարել այս լեզվի պատնեշը։ Շարունակել կարդալ “Ուսուցումն ընտանեկան դպրոցում”

Posted in Հեռավար ուսուցում, Հոդված, Մայիսյան հավաք

Հեռավար ուսուցումն ու մենք

66517500_2356718267876513_6525749652862533632_o Գրառում է Էմիլի և Էլանա Շահվերդյանների մայրիկը՝ Հասմիկ Շահվերդյանը

2020 թվականը մի փոքր «ուրիշ» սկսվեց։ Դեռ հունվար ամիսը չէր վերջացել, երբ աղջիկներս ջրծաղիկով վարակվեցին ու սկսվեց նրանց մեկուսացումը։ Երեխաներս շատ ծանր էին տանում դպրոց չգնալը։ Գրեթե ամբողջ փետրվարը անցկացրին տանը։ Դպրոց վերադարձան մեծ սիրով ու կարոտած,  բայց․․․․ Շարունակել կարդալ “Հեռավար ուսուցումն ու մենք”

Posted in Հոդված

Առցանց ուսուցման կազմակերպումը «արտակարգ իրավիճակում»

69851712_1176027145939578_5523372142164443136_n «Մխիթար Սբաստացի» կրթահամալիրում առցանց ուսուցումը՝որպես ուսումնական պարապմունքի կազմակերպման ձև, կիրառվել է և շարունակում է կիրառվել:Մինչ այս դասավանդողները աշխատել են հեռավար ուսուցմամբ մի քանի սվորողների հետ, ովքեր բացակայել են երկրից կամ եղել են որոշակի պատճառներ ուսուցումը հեռավար կազմակերպելու համար: Սովոորղը շարունակել է մասնակցել ուսումնական պարապմունքին, հետ չմնալ ծրագրից՝ տարբերությամբ՝ հեռավար ուսուցմաամբ սովորողի հետ աշխատանքները իրականացվել են վիրտուալ միջավայրում,  հաղորդակցումը դասավանդողի հետ ևս կազմակերպվում էր վիրտուալ միջավայրում՝ տեսադասի, էլեկտրոնային կապի միջոցով:

Հեռավար ՝ առցանց, ուսուցման կազմակերպման առաջին փորձն էլ իրականցրեցինք 1.2 դասարանի սովորողների հետ , «Երբ կորոնավիրուսն ու գարունը հանդիպեցին և հանակրծ հայտնվեցին Հայաստանում» ՝ստեղծված իրավաիճակը ստիպեց դադարեցնել ուսումնական պարապմունքները մարտի 2-ից  6-ը: Շարունակել կարդալ “Առցանց ուսուցման կազմակերպումը «արտակարգ իրավիճակում»”

Posted in Հեռավար ուսուցում, Հոդված

Առցանց ուսուցումը ծնողների դիտարկմամբ

Առցանց ուսուցման մասին իրենց տեսակետներով են կիսվում 1.2դասարանի սովորողների ծնողները՝ առանձնացնելով մի շարք կետեր, հարցեր, որոնք օգտար կլինեն կիրառել հեռավար ուսուցումը շարունակելիս, հատկանշական է ծնողների մեծ մասի աջակցությունը և պատրաստակամությունը՝ առցանց ուսուցման կազմակերպան հարցում:

Հրայր Մալեք Դանղյանի մայրիկի՝ Նանոր Դանղյանի գրառումը առցանց ուսուցման կազմակերպան մասին

Սիրելի ուսուցիչներ
Ես շնորհակալություն եմ հայտնում այս ծանր օրերին ձեր հոգատար աշխատանքի համար: Դուք անում եք հնարավոր ամեն ինչ ՝ մեր երեխաների համար մեծ գիտելիքներ տալու համար:

Շարունակել կարդալ “Առցանց ուսուցումը ծնողների դիտարկմամբ”

Posted in Հոդված

Խաղողի գինու արարման ծեսը՝ որպես ուսումնական գործընթացի մի մաս

71924258_1196526227223003_37555833986351104_n  «Միթար Սեբաստացի» կրթահամալիրը առանձնանում է Հեղինակային մանկավարժական կրթական ծրագրով` յուրաքանչյուր դասավանդող, մանկավարժական աշխատող հեղինակն է և կրողն է այն կրթության, ուսուցման մեթոդի, ուսումնական նախագծի, որով  դասավանդում է, ստեղծում է: Հեղինակային կրթական ծրագիրը հնարավորություն է տալիս, ոչ միայն արդյունավետ կազմակերպել ուսումնական գործընթացը, այլև համապատասխանեցնել տվյալ դասարանին, սովորողների առանձնահատկություններին, կարողություններին: Շարունակել կարդալ “Խաղողի գինու արարման ծեսը՝ որպես ուսումնական գործընթացի մի մաս”

Posted in Հոդված

Պետք չէ ամբողջ կյանքի համար սովորել մեկ անգամ

Ես ինքս սովորել եմ մի քանի անգամ, սկզբում բոլոր ժամանակների հեղինակությունը վայելող ԵՊՀ-ում՝ ավարտելով կարմիր դիպլոմով: Բայց աշխատանքի անցնելով կրթահամալիրում՝ հասկացա, որ ես ամենևին էլ ոչինչ չգիտեմ: Անգամ  մանկավարժական գրքերը չէին  կարող օգնել: Շարունակել կարդալ “Պետք չէ ամբողջ կյանքի համար սովորել մեկ անգամ”

Posted in Հոդված

Մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացման բաց համակարգ

Մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացումը կարևորվել և շարունակում է առանցքային լինել ՀՀ կրթական  համակարգում: Սովորողների կարողությունների, հմտությունների և արժեքային համակարգի ձևավորման համար, ուսուցիչը պետք է.

  • Ունենա մասնագիտական անհրաժեշտ պատրաստվածություն և բարոյական որակներ,
  • Գիտակցի բարեփոխումների անհրաժեշտությունն ու դրանցում իր մասնակցության կարևորությունը,
  • Հրաժարվի ժամանակավրեպ գործելակերպից,
  • Կարևորի սովորելու և սովորեցնելու ժամանակակից մեթոդները,
  • Մշտապես կատարելագործի մասնագիտական կարողությունները, մասնակցի վերապատրաստման դասընթացների, զբաղվի ինքնակրթությամբ:

Սակայն շատ քիչ կրթական հաստատություններ են կարևորում և կազմակերպում մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացմանը ուղղված միջոցառումներ, սեմինարներ, վերապատրաստումներ:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մանկավարժական աշխատողի զարգացումը առանցքային նշանակություն  ու  մեծ դեր ունի: Կրթահամալիրում յուրաքանչյուր մանակավարժական աշխատողի մասնագիտական զարգացմանն են նապաստում հաճախակի կազմակերպվող վերապատրաստումները,սեմինարնները, տարբեր բնույթի հավաքներ, այդ թվում նաև Մանկավարժության կենտրոնը,  «Դպիր» ամսագիրը,  Ուսուցչի լաբորատորիան, Գրական ակումբը, տարբեր նախագծեր՝ Կրթական փոխանակումների նախագիծը:  Կրթահամալիրում յուրաքնչյուր մանավարժական աշխատող աշխատանքի է ընդունվում՝ անցնելով  վերապատրաստում և մասնակցելով Մուտք կրթահամալիր  ճամբարին: 

Իմ մուտքը կրթահամալիր՝ որպես մանկավարժական աշխատող,  ևս սկսել է այդ ճանապարհով: Վերապատրաստման ընթացքում ծանոթանալով այլընտրանքային հեղինակային կրթական ծրագրին, նախագծային բլոգային ուսուցմանը, այդ ամենը գործնականում կիրառելով, մասնակցելով կրթահամալիրում իրականացվող ուսումնական պարապմունքներին՝ սկսած Ընդհանուր պարապմունքից, մինչև Մեդիաուրբաթ, Ուսումնական Ժամերգություն՝ հասկացա որ կրթահամլիրն ինքնին, իր ծրագրով, նախագծերով, կազմակերպած ուսումնական պարապմունքներով, կազմակերպման ձևով արդեն  իսկ մեծ ձեռքբերում է, հնարավորությունների բաց դաշտ՝ ինքնակրթությամբ զբաղվելու, մասնագիտորեն զարգանալու, առաջ շարժվելու համար, և կրթահամալիրում անցկացրած ամեն  ուսումնական շաբաթներից հետո ես ավելի էի համոզվում դրանում: Ոչ բոլոր կրթական հաստություններին է հաջողվում իր սաներին, իր մանկավարժական աշխատողներին համախմբել Ազգային երգ ու պարով, ուսումնական օրն սկսել ՝ մասնակից դառնալով մեր մշակույթի տարածմանը, պահպանմանը: Պետք է խոստովանեմ, որ Ընդհանուր պարապմունք անցկացնելու փորձերին ես մասնակից եմ եղել նաև իմ դպրոցում ուսանելու տարիներին, բայց ցավոք պետք է նշեմ, որ մի քանի շաբաթ փորձելուց հետո, այն այլևս շարունակություն չունեցավ: Իսկ այդ դժվարին հաջողությանը հասել է  կրթահամալիրը՝ Ընդհանուր պրապմունքը դարձնելով ուսումնական պարապմունքի բաղկացուցիչ մաս:  Մուտք կրթահամալիր ճամբարի և վերապատրաստման  ընթացքում սովորում ենք   բլոգավարություն, ստանում ենք ՏՀՏ հմտություններ, մշակում են նախագծեր, ինչը առաջին, բայց շատ կարևոր  քայլ է:  Հատկանշական է նաև կրթահամալիրում գործող  Մանկավարժության կենտրոնը, որի գործունեության հիմնական առարկան մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացումն է,  մանկավարժական նորարության տարածումն է:

Ինձ համար առանձնակի ուշագրավ է Մենթոր ուսուցիչի դերը կրթահամալիրում: Մինչ կրթահամալիրում աշխատալը, պետք է խոստովանեմ ՝ չէի լսել և ոչ էլ  գիտեի առհասարակ՝ ինչ է իրենից ներկայացնում մենթոր ուսուցիչ ասվածը:  Մենթոր (խորհրդատու) լինում է կրթահամալիրի այն մանկավարժական աշխատողը, ով ունի կրթահամալիրում բլոգային-նախագծային ուսուցում իրականացնելու արդյունավետ փորձ, վայելում է գործընկերների վստահությունը, ցանկություն ունի փոխանցելու իր փորձը և նպաստելու գործընկերոջ՝ մանկավարժական գործունեության մեջ ինքնահատատմանը: Մենթոր ուսուցիչն ուսուցման գործում նոր նյութի, մեթոդների, կազմակերպման ձևերի ստեղծող-տարածողն է: Նա իր խորհրդատվությունն իրականացնում է.

  • վիրտուալ միջավայրում՝իր ուսումնական բլոգի, էլեկտրոնային կապի, սոցցանցերի միջոցով.
  • ֆիզիկական միջավայրում պարապմունքների, խորհրդատվությունների միջոցով՝ մենթորի և (կամ) խորհրդատվություն ստացող ուսուցչի կաբինետում (դասարանում):

Եվ իսկապես, մասնագիտական ամենամեծ ձեռքբերումը փորձառու մանկավարժական աշխատողի, գործընկերոջ փորձի փոխանցումն է, մասնագիտական այն խորհուրդները, որոնք ունեն տարիների փորձ, ունեն  գործնական արդյունավետ կիրառություն:

Եվ այս ամենը կատարվում է բաց համակարգով, հասանելի բոլորին, անգամ այն մանկավարժական աշխատողների, ովքեր այլ ուսումնական հաստատությունում են աշխատում:

Այսինքն կրթահամալիրը հնարավորություն է տալիս Մենթոր ուսուցչի գործառույթներից, դերից օգտվել ոչ միայն կրթահամալիրում աշխատող մանկավարժական աշխատողներին, այլև բոլոր նրանց ովքեր ունեն դրա կարիքը:Եվ այս ամենը կատարվում է բաց համակարգով, հասանելի և տեսանելի բոլորին:

Կրթահամալիրում մանկավարժական աշխատողների զարգացմանն է նպաստում նաև Գրկան ակումբը, Ուսուցչի լաբորատորիան: Գրական ակումբում ոչ միայն հնարավորություն ես ստանում արտահայտելու մտքերդ, զարգացնելու գրական ստեղծագործություն վերլուծելու հմտություններդ, այլև փորձառու մանկավարժական աշխատողներից սովորում ես՝ ինչպես վերլուծել, լսում ես տարբեր տեսակետներ և ի վերջո սովորում ես, մտածում այդ տեսակետների շուրջ, նոր բացահայտումներ անում այս կամ այն ստեղծագործության վերաբերյալ:

Կրթահամալիրում չկա որևէ նախագիծ, ծրագիր, ընդհանրապես գործունեություն, որ ուղղված չլինի մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացմանը: Հենց միայն հեղինակային կրթական բաց ծրագիրն ամեն ինչ ասում է: Միակ կրթական հաստատությունը, ծրագիրը, որ հնարավորություն է տալիս թե՛ սովորողին, թե՛ մանակավարժական աշխատողին ինքնաարտահայտվելու, ներկայանալու, ստեղծելու, զարգանալու, անընդհատ լինելու ստեղծագործական, մասնագիտական ակտիվ գործունեության մեջ:  Եվ այս ամբողջը՝ այդ թվում մանկավարժական աշխատողների զարգացումը, բաց համակարգով է:  Մանակավարժական աշխատողների զարգացման մի քանի փուլով ես արդեն հասցրել եմ անցել և մինչև այսօր դեռ շարունակում եմ ՝ամեն օր բացահայտելով և ներգրավվելով մանկավարժական աշխատողների զարգացման ուղղված նախագծերին, միջոցառումներին: