Posted in 2020-2021ուստարի, Հեռավար ուսուցում

Սեբաստացիները՝ իրենց մասին․ առցանց ուսուցում

«Սեբաստացու օրերին» ընդառաջ սովորողները իրենց բլոգներում պատմում են իրենց դպրոցի մասին, իրենց սեբաստացի լինելու մասին,  նշում առավելությունները, տարբերությունները։Սովորողները նաև կազմել են հարցեր իրենց ծնողների համար, վարել հարցազրույց։

im-anywndehdnbdhgsgfeybncxzmdfhjkagseuwhf-300x164«Սա իմ երազած դպրոցն է, և ես չեմ ցանականա այն փոխել»։ Ինեսա Թորոսյան

Ինեսա Թոոսյանի հարցազրույցը մայրիկի հետ

jhouhjoigojnk-2-300x205 «Ես շատ  եմ  սիրում  մեր դպրոցի Ըդհանուր պարապմունքները։ Այդ  ժամանակ մենք պարում  ենք  ու  երգում  բոլոր սեբաստացիներով։ Այդ  գեղեցիկ  ընդհանուր պարապմունքները  միայն մեր կրթահամալիրում  կան, որովհետև  մենք  սեբաստացիներ ենք»։ Էլանա Շահվերդյան                                                                          

ggg8-768x358 «Ես կուզեի իմ դպրոցում   մի անկյուն  լիներ՝  կենդանաբանական այգի, որ մենք կենդանիներին կերակրեինք  և խնամեինք»։ Էմիլի Շահվերդյան

dproc-nkar-300x171 « «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը տարբերվում է մյուս դպրոցներից, որովհետև այնտեղ միայն դասեր են անում, իսկ մեր դպրոցում ուրիշ բաներ էլ ենք անում։ Օրինակ՝ թթու ենք դնում, խաղող ենք ճզմում, գինի ենք ստանում, հեծանիվ ենք քշում, բարձունք ենք հաղթահարում»։ Արեգ Գասպարյան

blbulaner-604x270 « Իմ դպրոցում բոլորը միմյանց ճանաչում են և օգնում: Մեր դպրոցը յուրահատուկ է այնտեղ կա Ագարակ, Խաղողի և գինու դպրոց,  արվեստանոցներ»: Կատրինա Լալայան

HAMLETLILITMARIAMEMMA-300x129 (1)  « Միայն սեբաստացիներն են  առավոտյան Ընդհանուր   պարապունք անում»։Մարիամ Դանղյան

«Մենք սեբաստացիներ ենք, որովհետև մենք շատ դժվարություններ ենք հաղթահարել, շատ ենք ճամփորդել, բարձունք հաղթահարել»։ Գևորգ Եղոյան

Posted in 2021-2022 ուստարի, Հեռավար ուսուցում, Աշխատաժամանակ

Առցանց ուսուցման աշխատանքային նախագծային ․ 01.11-05.11.2021

Առցանց  ուսումնական պարապմունքների ժամատախտակ

Ուսումնական նախագծեր՝

«Սեբաստացու օրեր»

«Ուրախ արևներ» ռադիո․ շուրջտարյա նախագիծ, նոր եթերաշրջան

Բլոգուսուցում

Ընտրությամբ գործունեություն՝ Բանավոր մաթեմատիկա

«Ուսումնական աշուն» ․ամփոփում

Մարմնակրթություն

Ուսումնական ճամփորդություն՝ Աշնան գույները Երևանի  Բուսաբանական այգում

Երկուշաբթի՝ 01.11.2021 ժամը՝11:00-12:00 (տեսադասի հղումը)

Մայրենի  + տեխնոլոգիա ՝   Սովորողներից յուրաքանչյուրը հարցազրույցի, պատմումի միջոցով պատմում է կրթահամալիրի մասին, հրապարակում իր բլոգում։ Նկարում ենք մեր դպրոցը։ Սովորողները կիսվում են իրենց տպավորություններով, ի՞նչ կփոխեին դպրոցում, արդյոք հենց այդիսին էլ պատկերացնում էին իրենց դպրոցը։ Մտածում են և գրում հարցեր ծնողների համար, պատրաստում հարցազրույց։

Մարմնակրթություն

Ամենօրյա մարզանք, քայլք մաքուր օդում

Շարունակել կարդալ “Առցանց ուսուցման աշխատանքային նախագծային ․ 01.11-05.11.2021”

Posted in Հեռավար ուսուցում, Ընտրովի մաթեմատիկա

Բանավոր մաթեմատիկա․ նոյեմբեր

Սիրելի՛ սովորղներ, առաջարկում եմ լուծել հետևյալ մաթեմատիկական ռեբուսները  և խնդիրները։

1.Լուծի՛ր մաթեմատիկական ռեբուսները՝

. Արմենի գրքերը 13-ով շատ են Կարենի գրքերից: Նա իր գրքերից 3 հատը տվեց Կարենին: Դրանից հետո Արմենը Կարենից քանի՞ գիրք ավելի ունեցավ:

Մայրիկը սեղանին թողել էր 9 կտոր շոկոլադ և յուրաքանչյուր 30 րոպեն մեկ երեխային թույլ էր տվել ուտել միայն մեկ կտոր։ Առաջին կտորն ուտելուց քանի՞ ժամ անց կվերջանան շոկոլադի կտորները, եթե երեխան լսի իր մայրիկին և միանգամից չուտի ամբողջ շոկոլադը:

 .Ճանճը ունի 6 ոտք, սարդը՝ 8 ոտք: 3 ճանճը և 2 սարդը միասին ունեն այնքան ոտք, որքան ոտք ունեն 9 հավը և քանի՞ կատուն:

Բանավոր մաթեմատիկա 16.11.-19.11.2021

  1. Մարտինը ապրում է մի փողոցում, որտեղ տները ունեն 1-ից 24 համարները: Այդ համարներ ըգրելու ընթացքում քանի՞անգամ է օգտագործվում 2 թվանշանը։

2. Չորս ընկերներից յուրաքանչյուրի մոտ ապրում է ինչ-որմի սիրելի կենդանի. կատու, շուն, ձկնիկ, կամ սոխակ (բոլորի մոտ տարբեր կենդանիներ) :

  • Կարինեի կենդանին փափուկ մորթի ունի։
  • Վարդանինը` չորսոտանի է։
  • Հայկինը` թևավոր: Եվ Կարինեն , և՛ Մարին չեն սիրում կատուներ: Հետևյալ պնդումներից ո՞րն է սխալ:

3. Դիր թվաբանական գործողության նշաններ, այնպես, որ հավասարությունը լինի ճիշտ՝ 2*15*7*5*2=100

Posted in Հեռավար ուսուցում, Ուսումնական նախագծեր 2020-2021

Սեբաստացու օրեր, Կրթահամալիրի տոն

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 2.2  դասարանի սովորողներ, ընտանիքի անդամներ

Ժամկետը՝ Նոյեմբեր

Նպատակը՝ Սովորել, ծանոթանալ կրթահամալիրի ծեսերին, իրականացնել, տարածել, սովորողներին մասնակից դարձնել ծեսերի, ազգային մշակույթի տարածմանը, պահպանմանը:

Խնդիրները՝ Շարունակել կարդալ “Սեբաստացու օրեր, Կրթահամալիրի տոն”

Posted in Հեռավար ուսուցում, Ուսումնական նախագծեր 2020-2021

«Թթուդրիկի և Շարոցթաթխիկի» ծեսը սեբաստացու օրերին

Մասնակիցներ՝2.2  դասաանի սովորողներ, ընտանիքի անդամներ

Ժամկետ՝ Նոյեմբեր ամիս

Նպատակը՝  անհատական և խմբային՝ լեզվական, մաթեմատիկական, բնագիտական, երաժշտական, տեխնոլոգիական գործունեությունների միջոցով նախապատրաստել և իրականացնել Թթուդրիկի և Շարոցթաթխիկի ծեսը: Վերհիշել Լավաշթխիկի ծեսը, ծեսի երգերը, պատմությունները:

Խնդիրներ՝ Շարունակել կարդալ “«Թթուդրիկի և Շարոցթաթխիկի» ծեսը սեբաստացու օրերին”

Posted in 2020-2021ուստարի, Հաշվետվություն, Հեռավար ուսուցում

Առցանց ընտանեկան ուսուցման ամփոփում 15.10-30.10.2020

Առցանց  ուսուցման ախագիծ՝ 15.10-16.10.2020

Հովհ. Թումանյան «Տերևաթափ» առցանց ուսուցում՝

Առցանց ուսուցում՝ 19.10-30.10.2020 Շարունակել կարդալ “Առցանց ընտանեկան ուսուցման ամփոփում 15.10-30.10.2020”

Posted in 2020-2021ուստարի, Հեռավար ուսուցում

«Իմ ընտանիքը» .առցանց ուսուցում

Իմ ընտանիքը մեդիապատում ՝ սովորղները փոքրիկ պատումով ներկայացնում են իրենց ընատանիքի անդամներին, պատմմում է իրենց ընտանեկան սովորությունների, սիրել զբաղմունքների մասին, պատմում են իրենց տան մասին, սիրելի հատվածի մասին: Միաժամանակ զարգացնում են իրենց մեդիահմտությունները. նկարում ենք Paint  ծրագրով, մուտքագրում Microssoft Word  ծրագրով:

Էդգար Մուրադյան

Իմ տանը ես ապրում եմ հայրիկիս,մայրիկիս,քույրիկիս հետ:Ես ու քույրիկս ունենք մեր սենյակը, իսկ մայրիկս և հայրիկս ունեն իրենցը: Ծնողներս առավոտյան գնում են աշխատանքի:Ես իմ սենյակում եմ դաս սովորում, իսկ քույրիկս՝հյուրասենյակում:Մեր տան մոտ կա այգի,որտեղ խաղում ենք ազատ ժամերին:Ես շատ եմ սիրում մեր տունը:

Մարիամ Դանղյան

Շարունակել կարդալ “«Իմ ընտանիքը» .առցանց ուսուցում”