Հեծանվորդները սովորեցնում են իրենց ընկերներին հեծանիվ վարել:
Category: Հեծանվասպորտի պարապմունք
Հեծանվային մրցարշավ
Մասնակիցներ՝Հարավային դպրոցի առաջին դասարանի սովորողներ:
Հեծանվասպորտի պարապմունք
Հեծանվասպորտի պարապմունք
Մասնակիցներ՝ Առաջին դասարանի սովորողներ
Հեծանվասպորտի պարապմունք Հարավային դպրոց-պարտեզ
Հեծանվային արշավ Էկոտուր նախագծի շրջանակներում
Հեծանվային արշավի նպատակն էր հեծանվորդների մեջ զարգացնել տեղանքի, շրջապատի, բնության նկատմամբ պատասխանատվության զգացում, սովորեցնել կարևորել ոչ միայն մարզական պարապմունքն անցկացնելու վայրի մաքրության անհրաժեշտությունը, այլև առհասարակ սովորել-սովորեցնել ապրել մաքուր, մաքուր բնության մեջ՝ միաժամանակ օրինակ ծառայելով մյուսներին: Ինչը մասամբ հաջողվեց իրագործել:Հեծանիվ վարելով սովորողները Էկոտուր նախագիծը անցկացրին Հարավային դպրոցին հարակից բնակելի շենքերի տարածքում, այգում, բակում: Մեր աշխատանքը, իհարկե, շատերը խրախուսեցին, սակայն ինքներս էլ գիտակցում ենք, որ այդքանը բավական չէ, պետք է գործով ցույց տալ, հետևել օրինակին: Եղան բնակիչներ, ովքեր ոգևորված մասնակցեցին մեր նախագծինէ ուրախացնելով մեզ: Հեծանվորդների հասակակից Էդուարդը նույնպես մեծ սիրով միացավ մեզ՝ խոստանալով ոչ միայն մաքուր պահել այգին, այլև մյուսներին էլ հորդորել:Հեծանվորդները հարցազրույց վերցրին բնակիչներից: Ոմանք պնդում էին, որ այդ աշխատանքը՝ մեր այգին, բակը մաքուր պահելը «Սանիթեքի» պարտականությունն է, բայց լռում էին՝ լսելով հեծանվորդների պատասխանը.
-«Սանիթեքը» աղբն է տանում, իսկ մեր այգին, շենքը, բակը մենք պետք է մաքուր պահենք, ազատենք աղբից:
Հեծանվային արշավի մասնակիցներ
- Գրիգորի Դանիելյան
- Իշխան Գևորգյան
- Հայկ Սրգսյան
- Գուրգեն Մանուկյան
Մարզական ստուգատես
Հեծանվասպորտ
Մասնակիցներ՝ Հարավային դպրոց-պարտեզ 5 տարեկանների խումբ
5 տարեկանների խմբի հետ հեծանվասպորտի ստուգատեսին փորձեցինք հաղթահարել նախատեսված չափորոշիչները, արդյունքում ունեցանք իսկական հեծանվային շքերթ։ Երեխաները մեծ ոգևորությամբ մասնակցեցին հեծանվավարությանը։ Ստուգատեսին մասնակցեցին 25 սովորողներ։ Մեծամասնությունը վարում էր երկանիվ հեծանիվ, մի քանիսն էլ քառանիվ հեծանիվ։ Հեծանվավարությունից առաջ, սովորողներն արտասանեցին Հ․ Թումանյանի բանաստեղծություններից։
Հեծանվասպորտի պարապմունք Հարավային դպրոց-պարտեզ
Հեծանվասպորտի պարապմունքին մասնակցում էին 2.2 դասարանի սովորողները, 2.1 դասարանի սովորողները՝ Նարե Սուքիասյան, Արամ Բադալյան, երկարացված օրվա չորրորդ խումբը՝ Անգելինա Ղազանչյան, Մարի Սարդարյան՝ իրենց նախատեսված հեծանվասպորտի պարապմունքի ժամերին:
Չորրորդ խումբ՝ Մարիի երկրորդ պարապմունքն էր, արդեն հեծանիվ վարելու ինքնուրույն փորձեր էր անում, բավականին լավ էր ստացվում, Անգելինայի առաջին պարապմունքն էր, սովորեցինք կանոնները, փորձեցինք կիրառել հեծանիվ վարելու ընթացքում:


2.2 դասարան
Հեծանվասպորտի պարապմունք 5 տարեկանների խումբ Հարավային դպրոց-պարտեզ
5 տարեկանների խմբից հեծանվասպորտի պարապմունքին մասնակցում էին Հովսեփյան Հայկը, Միքայելյան Արսենը,Մարիա Մելիքյանը, Էլինա Բալաբանյանը,Շուշան Հակոբյանը: Հեծանվասպորտի այս պրապմունքին բավականին ակտիվ էին Հայկը, Էլինան, Արսենը՝ հիշելով և կիրառելով հեծանիվ վարելու կանոնները ինքնուրույն փորձեր արեցին, Մարիայի և Շուշանի հետ դեռ սովորում ենք ոչ միայն ճիշտ դիրքի բերել ոտնակները, այլ նաև ճիշտ ուղղությամբ պտտել, վարելու ընթացքում ինչպես պահել ղեկը:
Հեծանվասպորտի պարապմունք 2.2դասարան, առաջին դասարան Հարավային դպրոց-պարտեզ
Հեծանվասպորտի պարապմունքին մասնակցում էին 2.2 դասարանի սովորողների մյուս խումբը, առաջին դասարանի սովորողների երկրորդ խումբը: 2.2 դասարանի սովորողների հետ վերհիշեցինք հեծանիվ վարելու կանոնները, սկսեցինք ղեկը ճիշտ ղեկավարելուց, հեծանիվ վարելու ինքնուրույն փորձեր արեցին: Առաջին դասարանի Տարոնը, Ռաֆաելը մի քանի պարապմունք հետո արդեն բավականին լավ են վարում հեծանիվը, կարողանում են պտտվել, արգելակել, մյուսները դեռ փորձում են ինքնուրույն վարել՝ պահպանելով հեծանիվ վարելու կանոնները: