Posted in Հայոց լեզվի ֆլեշմոբ

Հայոց լեզվի հունիսյան ֆլեշմոբ

Հունիսյան ֆլեշմոբ 6-8-րդ դասարաններ

1. Գրի՛ր՝ ո՞րն է տրված քառատողի հիմնական ասելիքը, միտքը, և ո՞վ է հեղինակը՝«Գործն է անմահ, լա՜վ իմացե՛ք, Որ խոսվում է դարեդար, Երնե՜կ նրան, որ իր գործովԿապրի անվերջ, անդադար»:

2. Տրված բառային զույգերից ընտրելով մեկական արմատ՝ կազմի՛ր բարդ բառեր: Կշռադատել-ծանրաշարժ, սահուն-դաշտային, ճակատագիր-մարտադաշտ, թիկնավետ-պահապան:

3. Տրված գոյականները դարձրո՛ւ գործողություն ցույց տվող բառեր, և դրանց դիմավոր ձևերը գործածի՛ր նախադասությունների մեջ: Թախիծ, երգ, խոսք, հուզմունք, կարոտ, ընթերցանություն:

4. Գրի՛ր գարնան մասին քեզ ամենաշատը դուր եկած երկու բանաստեղծություն և համեմատի՛ր՝ առանձնացնելով գարնան նկարագրության, գույների, տրամադրությունների տարբերություններն ու փոփոխությունը բանաստեղծություններում:

5. Բառերը դասավորե՛ք ճիշտ հաջորդականությամբ, որ նախադասության միտքը ճիշտ արտահայտվի՝ «Հնում, շա՜տ հնում պերճ Արևելքում հարյուրավոր տարիներ առաջ, ուր ապրում էր մի քաջ զորապետ, մի երկիր կար»:

6. Ավարտե՛ք առած-ասացվածքները՝ «Լավ է կույր աչքով, քան կույր..», «Մի ծաղկով գարուն..», «Առաջ մտածի՛ր, հետո….», «Փորձված աղվեսը երկու ոտքով է ընկնում… », «Աշխատանքը ….»:

7. Շարունակի՛ր միտքը՝ Գարունը սիրտ է հուզում…

8. Նշի՛ր այն շարքը, որտեղ բոլոր բառերը կազմված են –ան ժխտական մասնիկով՝ նախածանցով:• Անարվեստ, անդեմ, անիվ, անդուռ,• անուշ, անհոգի, անսիրտ, անվրեպ• անխիճ, անօգուտ, անբարենպաստ:

9. Վերնագրի՛ր նկարը: Ո՞ր երգն է հիշեցնում քեզ:
Անխորագիր պատկեր