Բանավոր մաթեմատիկա՝ 06.04-09.04.2021
Լուծում են մաթեմատիկական քառակուսիներ
- Զամբյուղում կար 10 հատ ձու։ Երբ ընտանիքի բոլոր անդամները վերցրին մեկական ձու զամբյուղում մնաց 4 հատ ձու։ Քանի՞ մարդ կա ընտանիքում։
- Տատիկը Զատկի տոնի համար ներկեց 16 ձու։ Այդ ձվերի կեսը կարմիր ներկեց, մյուս կեսի կեսը՝ կապույտ, իսկ մնացածը՝ դեղին։ Տատիկը քանի՞ ձու դեղին ներկեց։
- Ե՞րբ ենք նայում «2»-ին և ասում «10»։
- Գրեք բանաստեղծություն տասնչորս տառով։
- Քայլում էին երկու մայր և երկու դուստր։ Նրանք գտան 3 խնձոր և բաժանեցին միմյանց միջև։ Յուրաքանչյուրը ստացավ մեկ խնձոր։ Այդ ինչպե՞ս։
Բանավոր մաթեմատիկա՝ 13.04.-16.04
Սիրելի՛ սովորողներ, այս շաբաթ առաջարկում են լուծել Մաթեմատիկական տրմաբանական խաչբառեր և խաղալ մաթեմատիկական լոտո։
- 2,3,5,6,7 թվերը դասավորիր վանդակներում այնպես, որ ուղղահայաց և հոևիզոնական վանդակներում թվերի գումարը լինի 15։
