Posted in 2022-2023ուստարի, Դասարանական ռադիո

«Ուրախ արևներ». ռադիո#4

«Ուրախ արևներ» ռադիոյի եթերում հեռավար սովորող Գոհար Կարապետյանն է և իր հայրիկը՝ Արթուր Կարապետյանը։ Ռադիոհաղորդավարները մեզ միացել են Չինաստանից։ Գոհար Կարապետյանը պատմում է իր մասին, հայրիկի հետ հարցազրույցի միջոցով կիսվում չինարեն բառերով, նախադասություններով։ Գոհարը և հայրիկը պատմում են Չինաստանի տեսարժան վայրերի մասին, որտեղ այցելել են՝ Չինական մեծ պարիսպի, Շանհայի  բարձր աշտարակի մասին։ Բարի ուկընդրում , հուսով ենք դուք էլ մեզ հետ կսովորեք չինարեն։

Posted in 2022-2023ուստարի, Դասարանական ռադիո

«Ուրախ արևներ». ռադիո#3

«Ուրախ արևներ» ռադիոյի եթերում   Սոֆիա Մնացականյանն է, Ադանա Կտրակյանը, Րաֆֆի Ղազարյանը և Հարավի վեց տարեկան սեբաստացիները։ Լսե՛ք «ուրախ արևների» պատրաստած ճամփորդապատումը։ «Ուրախ արևները» կիսվում են տեղեկատվական նյութով իրենց այցելած վայրի մասին՝ Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու, Դիդի Կոնդի բարձունքի մասին։ Պատմում են՝ ի՞նչ է նշանակում ճամփորդել, սեբաստացի ճամփորդի ճամփորդական ուսապարկում ինչ անհարաժեշտ իրեր պետք է լինեն, ինչպիսին պետք է լինի սեբաստացի ճամփորդը, ճամփորդելիս ինչ դժվարություններ են հաղթահարել, կիսվում են նաև իրենց տպավորություններով։ Մաղթում ենք հաճելի ուկնդրում։

Posted in 2022-2023ուստարի, Դասարանական ռադիո

«Ուրախ արևներ». ռադիո#2

«Ուրախ արևներ» ռադիոյի եթերում վեց տարեկան արևներն են: Ռադիոհաղորդավարները՝ առաջին դասարանի սովորողները, հետաքրքիր տեղեկատվական ռադիո են պատրաստել թռչունների մասին՝ բազեի և ճնճղուկի մասին։ «Ուրախ արևները» նաև կիսվում են հետաքրքիր պատմությամբ բազեի և ծտի մասին՝ Ղ․ Աղայան «Ծիտն ու բազեն», արտուտիկի մասին՝ Հովհ․ Թումանյան «Արտուտիկը»։ Մաղթում ենք բարի ուկընդրում։

Posted in 2022-2023ուստարի, Ուսումնական նախագծեր 2022-2023, Դասարանական ռադիո

Ուրախ արևներ ընտանեկան և դասարանական ռադիո. նոր եթերաշրջան

«Ուրախ արևներ» ռադիոյի լոգոն՝   

Արև Արև

«Ուրախ արևներ» ռադիոյի նախերգը՝

Պատասխանատուներ՝ Հարավային դպրոցի 1.2  դասարանի սովորողներ, ընտանիքի անդամներ, ծնողներ

Ժամկետը՝ շուրջտարյա

Նախատեսվում է` շաբաթական  3-4  ռադիոթողարկում՝ առօրյա, գրական և տեղեկատվական թեմաների շուրջ: Ռադիոթողարկումները կլինեն հարցազրույցի, զրույց-պատումի, գրական ընթերցումների, ռադիոթատրոնների տեսքով:Ռադիոնյութերը պետք է լինեն 3-5  րոպե տևողությամբ:

Նպատակ՝ Շարունակել կարդալ “Ուրախ արևներ ընտանեկան և դասարանական ռադիո. նոր եթերաշրջան”

Posted in Դասարանական ռադիո

«Ուրախ արևներ» տեղեկատվական ռադիո #30

«Ուրախ արևներ» տեղեկատվական ռադիոյի եթերում ռադիոհաղորդավար Մարիամ Դանղյանն է: Մեր այս թողարկմանը լսեք հետաքրքիր փաստեր կենդանիների ու թռչունների մասին,  ինչպես նաև կծանոթանաք  կենդանիների և թռչունների այնպիսի տեսակներին,   որոնք շատ հազվադեպ են հանդիպում:

Posted in Հաշվետվություն, Դասարանական ռադիո

«Ուրախ արևներ» տեղեկատվական ռադիո .հունիս ամսվա ամփոփում

Արև Արև «Ուրախ արևներ» տեղեկատվական ռադիոյի հունիս ամսվա թողարկումները՝ 4 թողարկում

«Ուրախ արևներ» տեղեկատվական ռադիո#27.Գիշատիչ բույսերի մասին

«Ուրախ արևներ» տեղեկատվական ռադիո#28.Ճամփորդապատում

«Ուրախ արևներ» տեղեկատվական ռադիո#29.Աշխարհի բարձր շենքերի մասին

«Ուրախ արևներ» տեղեկատվական ռադիո#30.

Posted in Սովորողների ճամբար, Դասարանական ռադիո

«Ուրախ արևներ» տեղեկատվական ռադիո#28

«Ուրախ արևներ» տեղեկատվական ռադիոյի եթերում ճամփորդ արևներն են: Այս թողարկմանը պատրաստել են ճամբարային տեղեկատվական ճամփորդապատում: Ռադիոհաղորդավարները ուկնդիրներին պատմում են ճամփորդության վայրի մասին, ծանոթացնում ընթացին, հետաքրքիր տեղեկություններով կիսվում այցելած վայրերի մասին: