Posted in 2022-2023ուստարի, Ուսումնական նախագծեր 2022-2023

Տիեզերք նախագիծ

Տևողությունը՝  4- 5 շաբաթ

Սկիզբը՝  հոկտ. 15

Նպատակը՝  Պատկերացում տալ Արեգակնային համակարգի, մասնավորապես՝ Երկիր մոլորակի մասին՝ կարևորելով մարդու դերը նրա պահպանության հարցում

Խնդիրները

  • Զարգացնել տեսանյութեր դիտելու, տեղեկույթ կարդալու, դրանց բովանդակությունը ներկայացնելու կարողությունները
  • Զարգացնել տեղեկույթը կարդալիս գլխավոր միտքը երկրորդականից տարբերակելու կարողությունները
  • Ձևավորել և զարգացնել ունեցած տեղեկույթը ներկայացնելու կարողությունները P. Point ծրագրով
  • Զարգացնել P. Point ծրագրով աշխատելու կարողությունները
  • Զարգացնել խմբում աշխատելու կարողությունները
  • Ձևավորել և զարգացնել դիտարկումներ, դիտումներ, ուսումնասիրություններ կատարելու կարողություններ
  • Ձևավորել և զարգացնել աշխատանքը պլանավորելու, նախագծելու և քայլ առ քայլ իրականացնելու կարողություններ
  • Զարգացնել քարտեզից օգտվելու կարողություններ
  • Ծանոթացնել ավանդապատում ժանրին
  • Զարգացնել ստեղծագործական երևակայությունը

Գործունեությունը և արդյունքը

1-ին փուլ

  • Կարդալ, դիտել, մեկնաբանել, քննարկել  ուսումնական նյութեր և  տեսանյութեր հետևյալ թեմաների մասին
  1. Արեգակնային համակարգ   1  ,     2      ռուս.   ,    3  անգլ.
  2. Երկիր մոլորակ  1  ,   2   ռուս.
  3. Գլոբուս, Քարտեզ
  4. Տարվա եղանակներ
  5. Գիշեր, ցերեկ
  6. Մայրցամաքներ, օվկիանոսներ
  7. Բնական երևույթներ
  8. Բնական տարերքներ
  9. Բնական ռեսուրսներ

Ընթացիկ գործունեություն

 

  • Մասնակցել աշնանային ծառատունկին
  • Հետևել դպրոցում տեղադրված թղթի, հացի, պլաստիկ շշերի թափոնների արկղերին

Արդյունքների ամփոփում՝

Արևի, Լուսնի մասին, Արեգակնայաին համակարգ՝

 

 

Բնության տեղումները և երևույթները, առաջացումը՝

Իմ թաղարը, ծաղկատունկ դպրոցում՝

Advertisement

Հեղինակ՝

Ողջո՜ւյն, ես Մարգարիտա Հովնանյանն եմ՝ մասնագիտությամբ բանսեր-մանկավարժ, աշխատում եմ ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում՝ որպես դասվար:Սիրում եմ ընթերցել, զբաղվել սպորտով, երբեմն ստեղծագործել:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s