Posted in Ընթերցարան

Պապն ու շաղգամը

Պապն ու շաղգամը

Աթաբեկ Խնկոյան

Դռան առաջ մի անգամ
Պապը ցանեց մի շաղգամ:
Շաղգամն աճեց, մեծացավ.
Պապը տեսավ, զարմացավ:
Պապը քաշեց, քաշքշեց,
Շաղգամն հողից չհանեց:
Պապը կանչեց տատիկին.
Տատը՝ պապից, պապը՝շաղգամից,
Հա քաշեցին, քաշքշեցին,
Շաղգամը հողից չհանեցին:
Տատը կանչեց թոռնիկին,
Թոռը՝ տատից, տատը՝ պապից,
Պապը՝ շաղգամից, հա քաշեցին,
Քաշքշեցին, շաղգամն հողից
Չհանեցին:
Թոռը կանչեց շնիկին.
Շունը՝ թոռից, թոռը՝ տատից,
Տատը՝ պապից, պապը՝ շաղգամից,
Հա քաշեցին, քաշքշեցին,
Շաղգամն հողից չհանեցին£
Շունը կանչեց փիսոյին.
Փիսոն՝ շնից, շունը՝ թոռից,
Թոռը՝ տատից, տատը՝ պապից,
Պապը՝ շաղգամից,
Հա քաշեցին, քաշքշեցին,
Շաղգամն հողից չհանեցին:
Փիսոն կանչեց մկնիկին.
Մուկը՝ փիսոյից, փիսոն՝ շնից,
Շունը՝ թոռից, թոռը՝ տատից,
Տատը՝ պապից, պապը՝ շաղգամից.
Որ քաշեցին, քաշքշեցին,
Շաղգամը հողից հանեցին:

Հարցեր և առաջադրանքներ:

  1. Պապը շաղգամը որտե՞ղ ցանեց:
  2. Երբ զարմացավ պապը:
  3. Ո՞վքեր փորձեցին շաղգամը հանել:
  4. Փիսոն ո՞ւմ էր կանչել, փիսոյին ո՞վ էր կանչել:
  5. Ովքեր կգային օգնելու, եթե պապը գազար ցանած լիներ:

Հեղինակ՝

Ողջո՜ւյն, ես Մարգարիտա Հովնանյանն եմ՝ մասնագիտությամբ բանսեր-մանկավարժ, աշխատում եմ ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում՝ որպես դասվար:Սիրում եմ ընթերցել, զբաղվել սպորտով, երբեմն ստեղծագործել:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s