Մասնակիցներ` 1-ին դասարանի սովորողներ
Ժամկետ` Հոկտեմբեր ամիս
Նպատակը՝ Խնկոյանի ստեղծագործությունների միջոցով առաջին դասարանի սովորողների ուսումնական գործունեության կազմակերպում:
Ընդհանուր խնդիրները՝
- բանավոր խոսքի զարգացում
- մաթեմատիկական հասկացությունների ձևավորում
- մեդիատեխնոլոգիական հմտությունների ձևավորում
- տեխնոլոգիական հմտությունների զարգացում
- Բնության երևույթների մասին գիտելիքների համալրում
- Բնական, կենսական միջավայրի ուսումնասիրում
- Դիտումներ, դիտարկումներ կատարելու հմտությունների ձևավորում:
Նախատեսված ստեղծագործությունների ցանկ՝
«Աքաղաղն ու կտուրը», «Մեղու», «Բզեզ» , «Գիշեր» , «Ծիածան», «Չորս եղանակ»,«Փեսացու մուկիկը»:
Լեզվագործունեություն՝ Բառը հնչյունների բաժանելու կարողության ձևավորում, միևնույն հնչյունը բառի մեջ տարբեր դիրքերում գործածելու հմտության զարգացում, ստեղծագործական երևակայության զարգացում:
Մաթեմատիկական գործունեություն՝ ծանոթացում թվանշանների հետ, մինչև տասը թվերի անվանումները և գրառումը, պարզ խնդիրների լուծում:
Մեդիատեխնոլոգիա՝ Paint նկարչական ծրագիր գործիքների կիրառում:
Տեխնոլոգիա՝ Գույների արթնացում /հիմնական և բաղադրյալ գույներ/, ծեփում, ապլիկացիա:
Նախագծի արդյունքը կներկայացվի տեսանյութերի, ձայնագրությունների, էլեկտրոնային դասերի, ֆոտոշարքերի տեսքով:
Ամփոփում՝
Գագիկ Եղիազարյան- Ա․ Խնկոյան «Գիշեր»
Էդգար Փիլթակյան- «Առավոտը գյուղում»
Եվա Դուրյան- Ա․ Խնկոյան «Մեղու»
Արեն Սահակյան — Ա․ Խնկոյան «Մեղու»