Posted in 2022-2023ուստարի, Ուսումնական ծրագիր

«Իմացումի հրճվանք» ուսումնական ծրագրի նկարագրություն. 2022-2023ուստարի

2022-2023 թ. ուսումնական փաթեթ

Ուսումնական պլան`

1-3-րդ դասարաններ

«Իմացումի հրճվանք» ծրագրի նկարագրությու

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը՝ որպես հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի ստեղծող ու իրագործող, կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարաններում իրականացնում է «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրը, որն իրենից ներկայացնում է ինտեգրված, նախագծային ուսուցում։ «Իմացումի հրճվանք» ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր) կրթահամալիրում իրականացվող «Ստեղծողի մոբիլ դպրոց» պետական հեղինակային (այլընտրանքային կրթական) ծրագիրն է:

Ծրագրի հիմքում ընկած են Հանրակրթության պետական չափորոշիչները, կրթահամալիրի կանոնադրությունը, զարգացման ծրագիրը, հեղինակային կրթական ծրագրի հիմնադրույթները, որպես կազմակերպիչ՝ ուսումնական օրացույցը, լաբորատորիայի օրացույցը։

Ծրագիրն իրականացնում է դպրոցականի (այսուհետև՝ սովորող) ուսուցում նրա տարիքային առանձնահատկություններին համապատասխան պայմաններում, միջավայրում, համապատասխան բովանդակությամբ և գործունեություններով՝ ապահովելով սովորողի ուսումնառության բնականոն ընթացքը՝ նրա անհատական զարգացման առանձնահատկություններին համապատասխան։

Ծրագրի նպատակները և խնդիրերը

Ծրագրի նպատակը ստեղծող, անընդհատ կրթվող և ինքնակրթվող, ինքնուրույն, սոցիալապես ակտիվ անհատի ձևավորումն է: Ծրագիրն ապահովում է սովորողի անհատական կրթության իրավունքը, կրթության շարունակականությունն ու անընդհատությունը, նրա ինքնուրույնության, ինքնաբուխ, անվտանգ գործունեության, հիգիենիկ հմտությունների, ստեղծականության զարգացումը:

Ծրագիրն իրականացվում է ուսումնական և հասարակական նախագծերի, ստուգատեսների ծեսերի, ուսումնական ճամփորդությունների, ուսումնահետազոտական ճամբարների միջոցով՝ կրթահամալիրի ուսումնական օրացույցի հիման վրա:

Ուսումնական գործընթացը կազմակերպվում է դասարանի ուսումնական օրացույցով, որը դպրոցի օրացույցի հավելվածն է՝ կրթահամալիրային, դպրոցական, խմբային, ընտանեկան, անհատական ուսումնական նախագծերով։

Ծրագիրն ապահովում է՝

պետական կրթական չափորոշիչի՝ կրտսեր դպրոցին ներկայացվող պահանջները,

սովորողի անհատական կրթության իրավունքը,

կրթության անընդհատությունը,

հեղինակային կրթական ծրագրի հիմնադրույթների իրագործումը։

Ուսումնական գործունեության կազմակերպումը

Ծրագրի գործունեությունը կազմակերպվում է դասարանի ուսումնական օրացույցով, որը դպրոցի օրացույցի հավելվածն է՝ կրթահամալիրի, ծրագրի լաբորատորիայի, խմբային, ընտանեկան, անհատական ուսումնական նախագծերով։

Սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները ուսուցման և զարգացման  բաղկացուցիչն են:

Ուսումնական գործունեությունը կազմակերպվում է ըստ կարգի՝ կրթահամալիրի, լաբորատորիայի, դասարանական ուսումնական օրացույցներով, որոնցով որոշվում են ուսումնական նախագծերը, ստուգատեսները, ծեսերը, տոները: Դասվարի բլոգըմեդիագրադարանը, «Պարտեզ», «Բզեզ» ուսումնական կայքերն ապահովում են անհրաժեշտ ուսումնական նյութերով, միջոցներով: Լաբորատորիայի, դասվարի բլոգները, դպրոցների ենթակայքերը, կրթահամալիրի կայքը  հասանելի են դարձնում սովորողի ուսումնական գործունեության արդյունքները՝ մեդիանյութերը, հաշվետվությունները:

Ուսուցման կազմակերպման ձևերը տարբեր են։ Առկա ուսուցման ձևից ահմանված կարգով իրականացվում է նաև անցում հեռավարընտանեկան-առցանց-ինքնակրթության, համակցված ձևերին։

Մեդիան՝ իր գործիքներով (նոթբուք-նեթբուք, պլանշետ, համացանց և այլն) և հնարավորություններով, ապահովում է սովորողի համակողմանի զարգացումը՝ կատարելագործելով և հարստացնելով ձեռք բերած հմտություններն ու գիտելիքները:

Կրթական ծրագիրն ապահովում է սովորողի ամբողջական ներառումը: Սովորողի ուսուցումը կազմակերպվում է նաև տանը ընտանեկան ամենամսյա ֆլեշմոբների միջոցով, նախագծային ուսուցմամբ։

ՏՀՏ հմտությունները ձեռք են բերվում ուսումնառության ընթացքում, շուրջտարյա: Սովորողները թե՛ տանը, թե՛ դպրոցում ունեն համակարգիչ (նեթբուք-նոթբուք), ուսումնական գործունեության ընթացքում յուրացնում են Paint նկարչական խմբագրի, PowerPoint ծրագրի, MS Word տեքստային խմբագրի հիմնական գործիքները: Կիրառում են ֆոտոխցիկ, հեռախոս: Դասարանական ռադիո և TV նախագծերը սովորողների խոսքի զարգացումն ապահովող, ինքնարտահայտվելու ցանկությունը խթանող ձևերից են:

Դասավանդողի բլոգին, դպրոցի, կրթահամալիրի կայքերին հետևելը և դրանց աշխատանքին մասնակցելը, էլեկտրոնային անձնական հասցեն վարելը սովորողի ուսումնական աշխատանքն են։ Խրախուսվում են սովորողի անձնական ուսումնական բլոգի ստեղծումը և վարումը։ Ուսուցման երրորդ տարում ուսումնական բլոգ վարելը սովորողի ուսումնական աշխատանքն է:

Հեղինակային կրթական ծրագրի ուսումնական միջավայրը

Ուսուցումը կազմակերպվում է անվտանգ, հիգենիկ և լուսավոր միջավայրում, սովորողի մտավոր և ֆիզիկական զարգացման համար անհրաժեշտ պայմանների և միջոցների կիրառմամբ:

Կրթահամալիրի բոլոր շենքերը լուսավոր ու ընդարձակ ուսումնական տարածքներ են, հարմար՝ խաղալու, վազելու, հեծանիվ և ինքնագլոր վարելու, հանգստանալու, ուսումնասիրելու, հետազոտելու, ստեղծելու-ստեղծագործելու, նկարելու-լուսանկարելու, չափելու, համեմատելու, իրագործելու, փորձելու, իրականացնելու համար։ Բակ-պարտեզները կանաչապատ են՝  պտղատու ծառերով,  խնամված խոտածածկ տարածքներով, անցանկապատ:

Կրտսեր դպրոցների ազատ ու անվտանգ միջավայրը, միջավայրային փոփոխությունները, բարելավումը, զարգացումը, կրթական ծրագիրը ապահովում են սովորողի անհատական կրթության իրավունքը, կրթության շարունակականությունն ու անընդհատությունը, սովորողի ինքնուրույնության, ինքնաբուխ գործունեության, հիգիենիկ հմտությունների, ստեղծականության զարգացումը:

Ուսումնական գործունեության միջավայրեր են՝

ուսումնական կենտրոնները

դասարան-լաբորատորիաները

խաղողի-գինու դպրոցը

քանդակի դպրոցը

շախմատի դպրոցը

ջերմոց-լաբորատորիան

մարզական տարածքները

խոհանոցը

գրադարանը

տեխնոլոգիական սրահները

ուսումնական Ագարակը

բակ-պարտեզները

 բաց ու փակ լողավազանները

ընտանեկան դպրոցները։

Սովորողների  ուսուցումը և զարգացումը հաճախ կազմակերպվում են նաև բացօթյա, հիգիենիկ միջավայրում, տաղավարային այլընտրանքային լուծումներով ուսումնական տարածքներում, որոնք ապահովում են անցումները գործունեության մի ձևից մյուսին, փոխակերպվող են, շարժական։   

Դասարան-լաբորատորիաները աշխատանքային տարածքներ են՝ իրենց բաղկացուցիչ մասերով՝

 սեղան-աթոռներ

սանհանգույց, լվացարան

հանդերձարան

մարզական տարածք (մարզագորգ)

ընթերցարան

խաղանկյուն

ջերմոց

երաժշտական անկյուն

ֆիլմեր դիտելու անկյուն

շախմատի անկյուն

տեխնոլոգիայի անկյուն

Ծրագրի ղեկավարը

Դասարանի ծրագիրը ղեկավարում է դասվարը, որն ընդունվում է ըստ մանկավարժական աշխատողի ընդունելության կարգի։ Նա ունի օգնական։

Դասարանի ծրագրի ղեկավարը մասնակցում է սեմինարներիվերապատրաստումների,  ունի անհատական բլոգ, որտեղ ամփոփվում են ուսումնական գործունեության արդյունքները։ Ուսումնական գործունեությունը կազմակերպվում է ըստ շաբաթական աշխատակարգերի: Ուսումնական տարվա մեկնարկին դասվարը կազմում է իր դասարանական օրացույցը՝ ըստ կրթահամալիրյան օրացույցի։ Ուսումնական տարվա ընթացքում, ըստ կարգի, դասվարը կազմակերպում է կլոր սեղաններ, համերգ-ներկայացումներ, ցուցահանդեսներ, ստուգատեսներ, ուսումնական ճամփորդություններ, ճամբարներ։

Ծրագրի ուսուցման բաղադրիչներ

Ծրագրի ուսուցումն իրականացվում է Հանրակրթության պետական չափորոշիչներին համապատասխան, հետևյալ առարկայական դասընթացներով՝

Տեխնոլոգիա

Մայրենի լեզու

Շախմատ

Մաթեմատիկա

Ես և շրջակա աշխարհը

Մարմնակրթություն

Երաժշտություն

Անգլերեն 

Ռուսերեն

 Ծրագրի ուսումնական գործունեության բաղադրիչ է նաև ընտրությամբ գործունեությունը։ Այն լրացուցիչ կրթություն է, որին սովորողը մասնակցում է իր ընտրությամբ։ Սովորողը տարեկան երկու անգամ կարող է մասնակցել  ընտրությամբ գործունեության տարբեր ձևերին

Բանավոր մաթեմատիկա

Երգ

Մարմնակրթություն

Կերպարվեստ-տեխնոլոգիա

Ուսումնական օրացուցային նախագծերը

 Ես

Կոմիտասյան օրեր

 Տիեզերք

Խնկոյանական օրեր

 Բարձունքի հաղթահարում. սեպտեմբերի 21

Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն

 Թթուդրեք

Լավաշթխիկ

Լույսեր, գույներ, ղողանջներ. Ամանոր

Թումանյանական օրեր

Բարեկենդանի ծես

Տեառնընդառաջ

Ծառզարդար կամ Ծաղկազարդ

Սուրբ Հարության տոն. Զատիկ

Ձոն

Աղայան-Ռոդարի

Բարձունքի հաղթահարում. սեպտեմբերի 21, մայիսի 28

Շուրջտարյա նախագծեր

 Սովորող-սովորեցնող

Ռադիո-TV 

Գեղարվեստը կրթահամալիրում

Ուսումնական Ագարակ

Կարդում ենք…

Հարթակում ծնողն է․․․

Շրջակա միջավայրի խնամք. երկրագործություն

Ուսումնական ճամփորդություններ թատրոններ

Ուսումնական ճամփորդություններ թանգարաններ

Ուսումնական արտագնա ճամփորդություններ

Ստուգատեսներ և փառատոններ

Աշնանային ամենամյան բաց հավաք

Ազգագրության փառատոն

Դիջիթեք

Բնագիտատեխնիկական ստուգատես

Մարզական ստուգատես

Մայիսյան հավաք

Ես կարողանում եմ

Ելք

Ուսումնական ռեսուրսներ

Ուսումնական նյութեր

Դասվարի ուսումնական փաթեթներ

Հեղինակային կրթական ծրագրի գնահատումը

Ուսումնական տարին կազմված է չորս շրջանից։ Երկրորդ և չորրորդ շրջանները կազմակերպվում են որպես ուսումնական-ստուգատեսային ճամբարներ։

Գնահատումն իրականացվում է ինքնաստուգումներով, սովորողի անհատական (գործունեության) զարգացման բնութագրով՝ տարին չորս անգամ՝

Սեպտեմբեր-դեկտեմբեր

Հունվար

Փետրվար-մայիս

Հունիս

Ըստ ուսումնական չորս շրջանների՝ րուրաքանչյուր սովորողի համար սահմանված կարգով լրացվում է զարգացման բնութագիր, որում ներկայացվում են սովորողի արժեքային համակարգը, նրա կողմից յուրացված գիտելիքների, կարողությունների, հմտությունների որակական բնութագիրը: Սովորողի ծնողը սահմանված կարգով մասնակցում է իր երեխայի բնութագրի, բլոգի վարման աշխատանքներին։ Երրորդ դասարանի վերջում կազմակերպվում է «Իմացումի հրճվանք» ծրագիրն ավարտող սովորողի ուսումնական կարողությունների ներկայացման ստուգատես։

«Իմացումի հրճվանք» հեղինակային կրթական ծրագրի եռամյա ուսուցման  վերջնարդյունքներն են՝

Ինքնասպասարկման, անվտանգության, առողջ ապրելակերպի ոլորտներին վերաբերող վերջնարդյունքներ։

Խոսքի և հաղորդակցության ոլորտի զարգացման ու կրթության վերջնարդյունքներ։

Բանավոր և գրավոր ուրախ օտար լեզուների ուսուցման վերջնարդյունքներ։

Իմացական ոլորտի զարգացման ու կրթության վերջնարդյունքներ։

Շարժողական ոլորտի զարգացման ու կրթության վերջնարդյունքներ։

Այլ

Մայրենի

Երեխան մայրենի լեզվի կրողն է: Նա լավ թե վատ, ճիշտ թե սխալ անընդհատ հաղորդակցվում է, ճանաչում ինքն իրեն, արտահայտում իր մտքերը, փորձում հասկանալ ու հասկանալի լինել:
Մայրենի լեզվի ուսուցում ասվածը պայմանական է, քանզի մարդն այն յուրացնում է ամբող կյանքի ընթացքում: Երեխան ծնված օրվանից արդեն կրում է մայրենի լեզուն: Կրտսեր դպրոցի խնդիրն է դառնում օգնել երեխային գրավոր և բանավոր խոսքը ճիշտ ձևակերպել, կարողանալ
արտահայտել իր հույզերը, զգացմունքները ու հաղորդակցվել: Մայրենի լեզվի ուսուցումը, որպես ուսուցման հիմնական լեզու, անընդհատ է ու սերտորեն կապված է սովորողի ամենօրյա գործունեության հետ: Այն պետք է նպաստի սովորողի՝ բնականոն, անկաշկանդ, ստեղծագործող, տրամաբանող, ազատ արժեհամակարգի ձևավորմանը: Մայրենի լեզուն
ուղղված է՝ սովորողի ինքնաարտահայտմանը, ինքնադրսևորմանը.
սեփական միտքը բանավոր և գրավոր ձևակերպելուն և արտահայտելուն.
սովորողի ստեղծագործական մտքի զարգացմանը:
Մայրենի լեզվի ուսուցման խնդիրները՝
1.սովորողի ինքնարտահայտման պահանջմունքի պահպանում ու զարգացում.
2.լեզվամտածողության, լեզվազգացողության զարգացում.
3.բանավոր և գրավոր ճիշտ, գրագետ խոսքի, հստակ արտահայտման կարողությունների զարգացում.
4.բառարաններից, հանրագիտարաններից, տեղեկատվական այլ աղբյուրներից օգտվելու հմտության զարգացում.
5.ստեղծագործական մտածողության, երևակայության զարգացում.
6.վերլուծելու, համադրելու, հակադրելու հմտությունների զարգացում.
լեզվական տարրական գիտելիքների յուրացում:

Մայրենի լեզվի ուսուցումը պետք է սովորողին հնարավորություն տա՝

1.անկաշկանդ և գրագետ, գրավոր և բանավոր արտահայտել սեփական մտքերը, զգացմունքները.
2.կառուցել ճիշտ և փաստարկված խոսք.
3.զարգացնել լեզվական-ստեղծագործական երևակայությունը:
Մայրենի լեզվի ուսուցման կազմակերպումը`
1.ստեղծել ազատ, անկաշկանդ միջավայր՝ խոսքի յուրացումը սերտորեն 2.կապելով սովորողի առօրյայի, ամենօրյա գործունեության հետ:

Մայրենի լեզուն, որպես հիմնական լեզու, անընդհատ է և ամենուր: Այն առկա է
գործունեության բոլոր ձևերում: Ուսումնական միջավայրը նպաստում է, որ սովորողն առանց սխալվելու վախի արտահայտի իր մտքերը, կարծիքը, հույզերը:
Ուսուցումը կազմակերպել թվային գործիքների, անհատական համակարգիչների լիարժեք կիրառմամբ:
Թվային գործիքները հնարավորություն են տալիս տեսածը, լսածը, կարդացածը
հրապարակելու, քննարկման դնելու /առցանց քննարկում/, ասելիքը տեսանյութով, ձայնագրությամբ, ֆոտոշարքով ներկայացնելու:
Ստեղծել անընդհատ հաղորդակցության միջավայր:
Սովորողի ուսումնական աշխատանքը կազմակերպվում է համացանցում` էլեկտրոնային հասցեի, էլեկտրոնային օրացույցի, SkyDrive-ի, մեդիագրադարանի, դասարանական բլոգի, դասարանական կայքէջի միջոցով:
Մայրենի լեզվի ուսուցման առաջին կարևոր փուլը՝տառուսուցումը, չի տարանջատվում մայրենի լեզվին առաջադրվող մյուս խնդիրներից, այլ համարվում է գրավոր խոսքի
զարգացմանը նպաստող կենդանի ու արդյունավետ մեթոդ: Ուսուցման առաջին տարվա առաջին օրերից սովորողը սկսում է տառեր, բառեր մուտքագրել ու միաժամանակ ընթերցել:
Համակարգիչը, էլեկտրոնային գրատախտակը, ուսումնական խաղերը հնարավորություն են տալիս առանց արհեստական ու պայմանական բաժանումների փոխկապակցել
գրաճանաչության նախագրային, գրային, ետգրային փուլերը: Երեխան նկարում-պատմում է, միաժամանակ՝ երգում-վանկատում, մուտքագրում-ընթերցում: Երեխան պատմում է այն ամենի մասին, ինչն իրեն հետաքրքիր է, ինչն իրեն հուզում է: Պատմում է իր, ընտանիքի, հարազատների, տան մասին՝ ցուցադրելով նախապես թվային ֆոտոխցիկով արված
լուսանկարները, դիտում` ընկերոջ ցուցադրած ֆոտոշարքը և տալիս իրեն հետաքրքրող հարցը, ֆոտոշարքից առանձնացնում որոշակի նկարներ, կոնկրետացնում խոսքը, ապա նկարագրում, բնութագրում, բացատրում, մեկնաբանում, հետո անվանում (տեսքտից անցում պարբերության, նախադասության, բառակապակցության, բառի, հնչյուն-տառի): Գրական
նյութերի (ոտանավորներ, հեքիաթներ, խաղիկներ, հանելուկներ, առած- ասացվածքներ) ուսուցման ժամանակ թվային միջոցների գործածումը նոր մեթոդների կիրառում է ենթադրում: Երեխան լսում ու դիտում է հեքիաթներն ու բանաստեղծությունները (աուդիո-գրքեր,
մուլտֆիլմեր), ապա պատմում -ձայնագրվում թվային ձայնագրիչով ու նորից լսում, հետո նկարում՝ վրձնով, ինչպես նաև համակարգչով, բեմադրում-տեսագրվում՝ դառնալով հեքիաթի,
ոտանավորի կերպար ու հերոս: Այդպես մեդիան ուսումնական գործընթացը ավելի արդյունավետ, ժամանակակից ու հետաքրքիր է դարձնում: Ուսուցողական այսպիսի միջավայրում երկրորդ, երրորդ դասարանացին ավելի համարձակ ու վստահ է արտահայտվում: Ավելանում են բանավոր, ինչպես նաև գրավոր խոսքին ներկայացվող
պահանջները: Կազմակերպվում է առկա, հեռահար և առցանց ուսուցում՝ մայրենի լեզուն անընդհատ գործածելու ու զարգացնելու հնարավորություն տալու համար: Անընդհատ ընթերցելու, վերլուծելու, քննարկելու, գրելու, արտահայտվելու, հարցնելու հնարավորություն
է տալիս mskh-ը՝ իր թվային գրադարանով, ենթակայքերով, դասարանական կայքէջերով, բլոգներով: Սովորողի վրձնով կամ Paint ծրագրով նկարած նկարը, ֆոտոշարքը, ձայնագրությունն ու տեսաֆիլմը, հորինած պատմությունները պարբերաբար հայտնվում են դպրոցի կայքէջում, բլոգում: Սովորողը գիտի, որ իրեն հետևում են` սպասում են իր նոր նկարին կամ պատմությանը, ընթերցած նյութի վերաբերյալ իր կարծիքին, ընկերոջ հորինածի մասին իր մեկնաբանությանը: Կրտսեր դպրոցում մայրենի լեզվի խնդիրը խոսքային հմտությունների, կարդալու կարողությունների զարգացումն է: Իսկ սովորողը կարդում ու գրում է անընդհատ, բոլոր դասաժամերին: Այստեղ ևս մեկ անգամ ընդգծվում է մայրենիի անընդհատ ուսուցումը. մաթեմատիկայի դասին՝ խնդրի պայմանների վերլուծության, բացատրության, պահանջի ձևակերպման, պատճառաբանության, պատասխանի, բնագիտության դասին՝ փորձի
ներկայացման, դիտարկման, արդյունքների գրանցման, ուսումնական ճամփորդության ժամանակ՝ տեսածը պատմելու, ներկայացնելու, հարցադրումներ անելու տեսքով: Ընթերցանության նյութերի ընտրությունն էլ ինքնանպատակ չէ: Կրտսեր դպրոցականի խոսքը
զգայուն է: Հայ դասական ստեղծագործությունների ուսուցումը փոխանցում է այնպիսի լեզվական կաղապարներ, որոնք նպաստում են լեզվամտածողության զարգացմանը:Համաշխարհային մանկական գրականությունից ընտրվում են այնպիսի նմուշներ, որոնց ընթերցումը խթանում է սովորողի ստեղծագործական միտքը, նպաստում երևակայության զարգացմանը:
Սովորողի կատարած աշխատանքը դպրոցում և տանը`
Կարդալ սովորում են կարդալով, գրել՝ գրելով:
Կարդալ: Կարդալ, դեռ չի նշանակում հասկանալ: Կարևոր է կարդացածը հասկանալ: Իրեն հասկանալի տեքստը հասկանալի ներկայացնել դիմացինին: Կարդալիս առանձնացնել հիմնական ասելիքը, միտքը, գաղափարը: Բառարանի օգնությամբ բացատրել անծանոթ բառն ու դարձվածքը, գտնել հանդիպած բառերի հոմանիշներն ու հականիշները, պատմելիս դրանք փոխարինել համապատասխան բառով կամ արտահայտությամբ: Դասագիրքը չի կարող լինել
ուսումնական միակ կամ գլխավոր նյութը, տեղեկատվության միակ աղբյուրը. ուսումնական նյութերը անընդհատ թարմացվում-հարմարեցվում են սովորողին: Ուսումնական նյութերի հիմնական շտեմարանը մեդիագրադարանն է, որի բաժանորդն են սովորողն ու ուսուցիչը:
Մեդիագրադարանն անընդհատ լրացվում էթվային (այլոց կողմից և տեղում` կրթահամալիրի սովորողների, ուսուցիչների կողմից թվայնացված) գրքերով, համացանցային ռեսուրսներով և կրթահամալիրի ուսուցիչների, սովորողների և այլոց ստեղծած տեսա-աուդիոնյութերով: Ուսումնական նյութեր ընտրելիս և հաձնարարելիս ուսուցիչը նկատի է ունենում նաև սովորողի ընդունակությունները և նախասիրությունները: Կարդում են դասական
ստեղծագործություն, գիտահանրամատչելի նյութ, լուր, տեղեկություն, խնդիր, առաջադրանք: Գրել: Սովորողը պիտի ցանկանա գրել իրեն ծանոթ, իրեն հարազատ, իրեն մոտ, հետաքրքիր, իրեն առնչվող թեմաների մասին: Երեխան պիտի գրի իր մասին, իր ապրումների, իրեն շրջապատող աշխարհի, մարդկանց ու իրեն հուզող ու հետաքրքրող երևույթների, իրադարձությունների մասին: Նման թեմաների շուրջ երեխաներն անընդհատ կարող են գրել:
Կարող են գրել նկարագրական շարադրություններ, պատրաստել տեղեկատվական նյութեր, օրվա մասին պատմել, գրել նամակներ, ինչպես նաև՝ հայտարարություններ ու շնորհավորանքներ:
Հորինել: Երեխաների միտքը և երևակայությունն անսահման են, հորինած պատմությունները՝ հետաքրքիր ու անսովոր: Կարևոր է, որ երեխան կարողանա սեփական միտքը ձևակերպել՝ գտնել համապատասխան բառեր, արտահայտություններ, ապա գրանցել, իսկ հետո՝ ներկայացնել: Երեխաները պակաս հետաքրքրությամբ չեն լսում իրենց հասակակիցների հորինած պատմություններն ու հեքիաթները: Երեխաներին հասակակիցների
ստեղծագործություններն ավելի են հետաքրքրում ու զարմացնում, ծիծաղեցնում ու ոգևորում: Հորինած պատմությունը գրելուց հետո երեխան այն ներկայացնում է՝ կարդում, նկարում, պատրաստում իր հեքիաթի էլեկտրոնային նկարազարդ էջը, աուդիո տարբերակը, ներկայացումը /հերոսն էլ ինքն է, իր ընկերները, ընտանիքի անդամները/ հեքիաթի հիման վրա պատրաստած մուլտֆիլմը, որի հերոսներին նույնպես պատրաստել է սեփական ձեռքերով /պատրաստել գունավոր թղթով, կտորով, ձեռնոցով, կավով կամ պլաստիրինով/: Մյուս
երեխաները հետաքրքրությամբ լսում են, հարցեր տալիս հենց հեղինակին, համոզում ավարտը փոխել, նոր հերոս ներմուծել և այլն:
Նամակներ: Երեխաները շատ են սիրում նամակներ գրել ոչ միայն ծանոթ մարդկանց, այլև հեքիաթի հերոսին, կերպարին, ամենաանսպասելի մեկին: Նամակի բովանդակությունն էլ կարող է լինել տարբեր: Նամակներում երեխաները շատ են սիրում խոստովանություններ անել, արտահայտել իրենց հույզերը` սերը, զարմանքը, բողոքը, պահանջը, խնդրանքը: Նամակները կարող են լինել խորհուրդ տալու կամ հրավիրելու, բարկանալու կամ ոգևորելու
համար: Երեխաների երևակայությունը ազատելը և ստեղծագործական միտքը զարգացնելը կրտսեր դպրոցի կարևոր խնդիրներից է: Այդ խնդիրները լուծելու համար առաջարկում ենք կարդալ հայտնի մանկագիր, մանկավարժ Ջանի Ռոդարիի «Ստեղծագործական երևակայության քերականություն» աշխատությունը: Գնահատում: Կարևոր է, երբ կատարած աշխատանքը, գործադրած ջանքերը գնահատվում են:
Գնահատականը պիտի ոգևորի սովորողին և առաջ մղի: Դասարանական բլոգում բոլոր սովորողներն ունեն անհատական էջեր, իսկ երրորդ դասարանից սկսած՝ անհատական բլոգներ, որտեղ հրապարակվում են իրենց կողմից ստեղծված ուսումնական նյութերը, կատարված առաջադրանքները: Բացի այդ, կայքում բոլոր սովորողներն ունեն իրենց անձնական կայքէջերը, որտեղ նյութեր թողարկելը հնարավորություն է տալիս բոլորին հայտնվել հավասար պայմաններում: Յուրաքանչյուր սովորող հնարավորություն է ունենում
արտահայտվելու, ինչպես նաև կարդալու, կարդացածի վերաբերյալ վերաբերմունք, կարծիք հայտնելու: Երեխաները կարդում են ընկերոջ ստեղծագործությունը, ապա ծավալում առցանց քննարկում, որին մասնակցելու հնարավորություն է ունենում յուրաքանչյուր սովորող:
Սովորողի ուսումնական գործունեության արդյունքները ամփոփվում են կիսամյակային ու տարեկան ստուգատեսներին՝ 

«Ես կարողանում եմ»,

«Բնագիտա-տեխնիկական»,
«Հանրակրթական Դիջիթեք»,

երաժշտական, թատերական փառատոններին ներկայացված
անհատական, դասարանական, ընտանեկան նախագծային աշխատանքներով:
Առաջին դասարանցուն ներկայացվող պահանջներն են`

  • Պատմել իր, ընտանիքի, ընկերների, օրվա և նախասիրությունների մասին.
  • Բացատրել, մեկնաբանել ծանոթ բառերի իմաստները.
  •  Պատմել լսած հեքիաթը, պատմությունը, տեսած ֆիլմը, մուլտֆիլմը.
  • Բնութագրել, նկարագրել հերոսներին.
  •  Վերաբերմունք, կարծիք արտահայտել հեքիաթի, հերոսների, մարդկանց, արարքների վերաբերյալ.
  •  Պատճառաբանել սեփական կարծիքը.
  • Թվարկել պատմության, հեքիաթի դեպքերն ըստ հերթականության.
  • Նոր ավարտ մտածել հեքիաթի, պատմության համար կամ փոխել ավարտը.
  • Նկարագրել ծանոթ առարկաները, երևույթները.
     Պատասխանել ծանոթ ստեղծագործությանը վերաբերող հարցերին:
  • Կարևորվում է երևակայական, ստեղծագործական մտածողության զարգացումը, որն իր արտացոլումն է գտնում բանավոր և գրավոր աշխատանքներում`
  • Ծանոթ բառերը միացնելով` նոր, անսպասելի բառեր ստանալ և բացատրել.
  • Փոփոխել ծանոթ հեքիաթները`
  • ա) ավելացնել կամ պակասեցնել հերոսներ բ) փոփոխել
    իրադարձությունները գ) փոփոխել սկիզբը, ավարտը դ) տարբեր հեքիաթների հերոսներով նոր
    հեքիաթ հորինել
  • Հորինել նոր, երևակայական հերոսներ.
  • Հորինել հանելուկներ, շուտասելուկներ:

Առաջին դասարանն ավարտող սովորողը պիտի կարողանա՝

  • Կարդալ և հասկանալ 2-5 նախադասությամբ տեքստ.
  • Տեքստում անծանոթ, անհասկանալի բառերը գտնել և ընդգծել.
  • Տեքստի վերաբերյալ հարցի իր պատասխանը հիմնավորող բառը,  բառակապակցությունը, նախադասությունը գտնել.
  • 3-4 նախադասությունից կազմված պատմություն հորինել և գրել (մուտքագրել).
  •  Շնորհավորանքներ և կարճ նամակներ գրել.
  • 1-2 նախադասությամբ ավարտել կիսատ թողած միտքը.
  • Նախադասությունն սկսել մեծատառով, ավարտել վերջակետով .
  • Հատուկ անունները գրել մեծատառով:

Մաթեմատիկայի ծրագիր, 1-ին դասարան

Տարրական դպրոցի մաթեմատիկա ուսումնական բաղադրիչի նպատակներն են` սովորողի մոտ ձևավորել և զարգացնել տրամաբանական, լեզվական և ալգորիթմական մտածողություն, կռահելու կարողություն, սովորեցնել ձեռք բերած գիտելիքները և կարողությունները կիրառել տարբեր գործնական խնդիրներ լուծելիս, զարգացնել սովորողի ուշադրությունը, դիտողականությունը,հիշողությունը, աշխատասիրությունը, նպատակասլացությունը, համբերությունը, ինքնուրույնությունը, հնարամտությունը, սերմանել վստահություն սեփական ուժերի նկատամբ:

Ուսումնական գործիքներ.

Էլեկտրոնային գրատախտակ, պրոյեկտոր, համակարգիչ (ներբեռնված Smart Notebook ծրագրով), նոթբուք-նեթբուքեր (ներբեռնված Smart Notebook ծրագրով)քանոն, մետր, ժամացույց, վայրկյանաչափ, հաշվեձողիկներ, դիդակտիկ նյութեր, համրիչներ:

Առաջին դասարան -144 ժամ

Կրթական ընդհանուր խնդիրներ

Նպաստել երեխայի դպրոցական կյանքին ադապտացմանը, ծանոթացնել 20-ից փոքր բնական թվերի հետ, սովորեցնել դրանք գրել և կարդալ, դրանց հետ գումարման և հանման գործողություններ կատարել, թվերն օգտագործել հաշվում, համարակալում, չափում պահանջող կիրառական խնդիրներ լուծելիս և գործնական առաջադրանքներ կատարելիս, աղափար տալ երկրաչափական մարմինների և պատկերների մասին, սովորեցնել օգտվել պարզ աղյուսակներից:

Նախնական մաթեմատիկական պատկերացումներ, առարկաներ, առարկաների հավաքածուներ:

  • Առարկաների հատկությունները (գույն,ձև, չափս, նյութ ):Առարկաների համեմատում ըստ գույնի, ձևի, նյութի, չափսի:
  • Առարկաների կամ պատկերների հավաքածուներ /խմբեր/, որոնք ունեն ընդհանուր հատկություններ:
  • Հավաքածուների կազմում ըստ ընդհանուր հատկության: Հավաքածուից մասի անջատում:
  • Քառակուսի, եռանկյուն, ուղղանկյուն, շրջան:Խորանարդ, ուղղանկյունանիստ, գունդ, քառանիստ (եռանկյուն բուրգ), կոն, գլան:
  • Առարկաների տարածական առնչություններ (վերև-ներքև, առաջ-ետ, աջ-ձախ, բարձր-ցածր, մոտ-հեռու, ներս-դուրս, վրա-տակ,միջև-մեջտեղը):
  • Հավաքածուների համեմատում զույգեր կազմելու միջոցով:Նույնքան, շատ, քիչ:
  • Առարկաների միջև առնչություններ:Մեծ-փոքր, կարճ-երկար, հաստ-բարակ, նեղ-լայն:
  • Տարածական-ժամանակային առնչություններ. Սկզբում-հետո, շուտ-ուշ:

Առաջին տասնյակ

1 թիվը: 1 թվանշանը: Շրջան:

2 թիվը: 2 թվանշանը: Մարդու մարմինը:

3 թիվը: 3 թվանշանը: 3 թվի կազմությունը: Եռանկյուն, կողմերը,գագաթները:

4 թիվը: 4 թվանշանը: 4 թվի կազմությունը: 4-ի սահմանում գումարում և հանում: Քառանկյուն, կողմերը, գագաթները: Քառանիստ, նիստերը, գագաթները:

5 թիվը: 5 թվանշանը: 5 թվի կազմությունը: 5-ի սահմանում գումարում և հանում:

6 թիվը: 6 թվանշանը: 6 թվի կազմությունը: 6-ի սահմանում գումարում և հանում:

Թվերի հավասարությունը և անհավասարությունը: Թվերի համեմատումը և գրառումը: Գումարի և տարբերության անհայտ բաղադրիչի գտնելը:

7 թիվը: 7 թվանշանը: 7 թվի կազմությունը: 7-ի սահմանում գումարում և հանում: Շաբաթվա օրերը:

8 թիվը: 8 թվանշանը: 8 թվի կազմությունը: 8-ի սահմանում գումարում և հանում:

9 թիվը: 9 թվանշանը: 9 թվի կազմությունը: 9-ի սահմանում գումարում և հանում:

O թիվը: 0 թվանշանը: Զրոյի հատկությունները գումարման և հանման գործողություններում:

Պարզ խնդիրներ հաշվելու, համեմատելու, գումարման և հանման վերաբերյալ:

Երկրորդ տասնյակ

Տասնյակ: 10 թիվը:

10-ի սահմաններում գումարում և հանում:

Հաշվում տասնյակներով:

Հաշվում տասնյակներով և միավորներով:

Կլոր թվեր: Կլոր թվերի անվանումները և գրառումը:

Երկրորդ տասնյակի թվերի գրառումը:

Թվերի համեմատումը:

20-ի սահմանում թվերի գումարումն ու հանումն առանց կարգային անցումների:

20-ի սահմանում թվերի գումարումն ու հանումը կարգային անցումներով:

Գումարման քառակուսային համակարգ:

Մեծություններ: Դրանց չափումը (երկարություն, զանգված, տարողություն, ժամանակ): Չափման միավորներ. սանտիմետր,կիլոգրամ,լիտր, ժամ:

Դրամ:

Ջերմաչափ: Ջերմաստիճանի որոշում:

Մեծությունների հատկություններ:

Պարզ խնդիրների լուծում:

Ես և շրջակա աշխարհը, ծրագիր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր «Իմացումի հրճվանք» ծրագիր  «Ես և շրջակա աշխարհը» ուսումնական բաղադրիչի նպատակն է սովորողների մեջ ձևավորել շրջապատի նկատմամբ ուշադիր լինելու, հետազոտելու, խնամելու, պահպանելու, բարեկարգելու կարողությունները, նպաստել հաղորդակցվելու, համագործակցելու, շրջապատող մարկանց նկատմամբ հարգալից լինելու կարողությունների ձևավորմանն ու զարգացմանը: «Ես և շրջակա աշխարհը» առարկան սերտորեն կապված է «Իմացումի հրճվանք» ծրագրով նախատեսված մյուս բաղադրիչների հետ: Ծրագիրն ընգրկում է ուսումնական տոնացույցով նախատեսված օրերի թեմաները, որոնք սերտորեն կապված են Իմացումի հրճվանքի մյուս բաղադրիչների հետ: 1-4-րդ դասարանում «Ես և շրջակա աշխարհը» ուսումնական բաղադրիչը  ներառում է «Ինձ շրջապատող մարդիկ», «Բնագիտություն», «Տիեզերք», «Բույսերի և կենդանիների խնամք», «Անվտանգ երթևեկություն», «Առողջություն» դասընթացները:

«Ես և շրջակա աշխարհը» առարկան

1. Նպաստում է սովորողների դիտողականության, շրջապատում օրինաչափություններ նկատելու դիտարկելու, վերլուծելու կարողության զարգացմանը:

2. Նպաստում է սովորողների ինքնաճանաչման, ինքնադրսևորման ու ինքնակազմակերպման հմտությունների զարգացմանը:

3. Ձևավորում է առողջ, անվտանգ ապրելակերպին նպաստող վարքագիծ:

4. Ձևավորում է շրջապատի, բնության հանդեպ հոգատար վերաբերմունք:

5. Նպաստում է երևույթներին հետևելու, հետևություններ անելու հմտությունների ձևավորմանը: 6. Հետազոտության, փորձի միջոցով իրեն անհրաժեշտ ինֆորմացիան ձեռք բերելու կարողությունների ձևավորմանը :

1. Ինձ շրջապատող մարդիկ և Ես, իմ տունը, իմ ընտանիքը, իմ ընկերները  Իմ թաղը, բակը /որտեղ եմ ապրում/  Ծեսեր, տոներ, միջոցառումներ

2. Բնագիտություն և Կենդանի և անկենդան բնություն , Բնագիտական փորձեր Եղանակային փոփոխություններ  Օրացույց  Տիեզերք Արև, լուսին  Բույսերի և կենդանիների խնամք  Բույսերի տնկում, խնամք  Կենդանիների խնամք Ծառատունկ, ծաղկատունկ  Բակ-պարտեզի խնամք

5. Անվտանգ երթևեկություն Անվտանգ երթևեկության տարրական կանոններ

6. Առողջություն  Անձնական հիգիենա Առողջ սնունդ, մարզանք

Վատ սովորությունների դեմ պայքար 

Անվտանգությունը տանը և դրսում

Ուսումնական գործունեություն, որն իրականացվում է կրտսեր դպրոցում Խնամում է ծաղիկները, ծառերը, կենդանիներին և թռչունններին  Դիտարկումներ և բնագիտական փորձեր է կատարում, հետևում է արդյունքերին, հետևություններ անում:  

Դիտարկումներ, հաշվառումներ է կատարում, կազմում բույսի, կենդանու անձնագիր, գրանցում փոփոխությունները :

Որոշ բնագիտական հետևություններ և դատողություններ է կատաում բնության մեջ կատարվող երևույթների, փոփոխությունների վերաբերյալ : Ներկայացնում է բնության որոշ երևույթների առաջացման պայմաններն ու պատճառները` ձյուն, անձրև, քամի… 

Նախագծային աշխատանքներ: Ուսումնական գործունեությունն իրականացվում է նախագծերի միջոցով: Նախագծի թեմաներն ընտրվում են ինչպես ուսումնական օրացույցից, այնպես էլ առարկայի մեջ ընդգրկված դասընթացներից: Թեման, առարկայական դասընթացը կարող են որպես նախագիծ իրենց շուրջը հավաքել «Իմացումի հրճվանք» ծրագրի մեջ ընդգրկված մյուս առարկաները, այնպես էլ դառնալ որևէ այլ նախագծի բաղկացուցիչ:

Ուսումնական ճամփորդություններ: Ուսումնական ճամփորդությունը ծրագրի բաղկացուցիչ է: Ճամփորդություններն ինքնանպատակ չեն, դրանք ուղղված են սովորողների ճանաչողությանը, գիտելիքների ձեռքբերմանն ու զարգացմանը: Ճամփորդություն իրականացնելուց առաջ նախապես պլանավորում ենք մեր անելիքները: Սովորողներին հանձնարարվում է ուսումնական, հետազոտական աշխատանք՝ ուսումնասիրել և տեղեկություններ հավաքել այն տարածքի մասին, որտեղ պետք է այցելել: Նախապես կատարում ենք աշխատանքի բաժանում. մի խումբը ընթացքում պետք է գծի ճանապարհի քարտեզը, մի խումբը՝ ժամանակին հետևի, մյուսները հարցազրույց վերցնեն տեղի բնակիչներից… Ուսումնական ճամփորդության ամփոփումն իրականացվում է հետևյալ սկզբունքով՝  ինչ գիտեի,  ինչ չգիտեի,  ինչ իմացա  ինչ հարցեր ունեմ: Վերադառնալուց հետո ճամփորդությունն ամփոփվում է ֆոտոշարքով, ֆիլմով, ռադիոլուրով, որոնք հրապարակվում են դպրոցի ենթակայքում, բլոգում:

 Մարմնակրթություն

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր մարմնակրթույթունը 1-5-րդ դասարան «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մարմնակրթույթունը  դաստիարակության հիմնական նպատակը ֆիզիկապես առողջ, համակողմանի զարգացած, առողջ ապրելակերպի կանոններին տիրապետող մարդ ձևավորելն է: Մարմնակրթություն առարկան լուծում է հետևյալ խնդիրները՝

1.Սովորողների առողջության ամրապնդում և ճիշտ կեցվածքի ձևավորում 2.Շարժողական ընդունակությունների /արագաշարժություն, ուժ, դիմնացկունություն, ճկունություն/ մշակում

3. Տեսական գիտելիքների ձեռք բերում

4.Սովորողների մեջ՝ պատասխանատվություն, ընկերասիրություն, փոխօգնություն և այլ հատկանիշների դաստիարակում

5.Առողջ ապրելակերպի պահպանումը և վնասակար սովորություններից խուսափելը:

6.Ֆիզիկական վարժություններով պարբերաբար պարապելու պահանջմունքի դաստիրակում Ընդհանուր տեղեկություններ մարմնակրթության և սպորտի, նրա նշանակության վերաբերյալ: Կոփման կանոնները և նշանակությունը:

Դասերի ժամանակ անվտանգության կանոնների պահպանումը: Տեղեկություններ օլիմպիական խաղերի և շարժման վերաբերյալ: Տեղեկություններ անվանի և ազատամարտիկ մարզիկների մասին:

Առաջին բուժօգնությունը վնասվածքների դեպքում:

Հոգնածության կանխարգելման միջոցները:

Արդարացի խաղի նշանակությունը:

Որպես կանոն սովորողները մարմնակրթության դասերին պետք է մասնակցեն մազահագուստով և մարզակոշիկներով: Դահլիճներում պետք է պահպանել սանիտարահիգենիկ պահանջները և անվտանգության կանոնները:

Ֆիզիկական դաստիարակության գործընթացի արդյունավետությունը ուսումնասիրելու և զարգացման արդյունքները գնահատելու համար ուսումնական տարվա սկզբին, առաջին ուսումնական շրջանի  և երկրորդ ուսումնական շրջանի  վերջում, պետք է անցկացնել ստուգատեսներ: Մարզիչը պետք է ունենա սուլիչ, կարողանա հրահանգները տալ պարզ և արտահայտիչ:

1-2-3 դասարան Գիտելիքների հիմունքներ 6-ժամ մարմնակրության ծագումը: Պատկերացում օլիմպիական խաղերի մասին:

Մարմնամարզական վարժություններ և շարային վարժություններ 34-ժամ ՝Շարում տողանով, միասյուն:

Տալ հրահանգներ «Շարվել, ցրվել,քայլո-վ մարշ, կանգ ա’ռ», շարափոխումներ օրինակ՝ տողանից շրջանի, միասյունից երկսյուն, կատարել դարձումներ տեղում աջ և ձախ, բացազատվել կողմ կից քայլերով, տարածած ձեռքերի չափով:

Կատարել տեղում քայլով մարշ, հրամանը անպայման սկսել ձախ ոտքից: Ընդհանուր զարգացնող վարժություններ հիմնական կանգ՝ կրունկները միասին, ոտնաթաթերը բռունցքի չափով զատած, ձեռքերը կիսաբռունցք կոնքերի մոտ: Ձեռքերի հիմնական դրություններն են՝

/ ձեռքերը ներքև, առաջ, կողմ, վերև, ծոծրակին, գլխին, գոտկատեղին, մեջքին, ետ /, ոտքերի հիմնական դրություններն են՝ /

ոտքը ձգած ուղիղ առաջ ոտնաթաթը գետնին, կողմ ոտնաթաթը գետնին, ետ ոտնաթաթը գետնին, ոտքը ուղիղ բարձրացնել առաջ, կողմ, ետ, բարձրացնել ծալած վեր/,

մարմնի հիմնական դիրքերն են՝ /բարձրանալ ոտնաթաթերին, հենվել ծնկներին, կքանստել/, իրանի թեքումներ /առաջ, հետ, աջ, ձախ/:

Ընդհանուր զարգացնող վարժություններ առանց առարկաների և առարկաներով:

Կեցվածքի ձևավորման վարժություններ- կանգնած,պառկած, չորեքթաթ դիրքերից, /կանգնել պատի մոտ կպնել նրան, գլխով, թիակներով, ուսերով, նստատեղով և կրունկներով, այդ դիքը պահելով կատարել քայլ առաջ, կքանստել, գլխին դնել որևէ առարկա, բարձրանալ ոտնաթաթերի և իջնել, կամ քայլել ձեռքերը տարածած/, կարելի է կատարել վարժություններ ներքնակի վրա: Հարթաթաթության կանխարգելման վարժություններ-

/քայլել ոտնաթաթերին, կրունկներին, ներբաններին, գետնին դրված պարանի վրայով, հատկապես արդյունավետ է, եթե քայլում էս ոտաբոբիկ/:

Շնչառական վարժություններ- /խորը շնչել և արտաշնչել/ Մագլցմանվարժություններ մագլցում, սողանցում մարզանստարանի վրայով, մագլցում մարզապատի վրա,անցում մյուս մարզապատին: Հավասարակշռության վարժություններ.

կանգ մեկ ոտքին, ոտնաթաթերին, քայք մարզագերանի, մարզանստարանի վրայով, ձեռքերի տարբեր դիրքերով:

Ռիթմիկ մարմնամարզական և պարային վարժություններ կատարել երաժշտության ուղեկցությամբ, քայքեր, թեթև վազքեր, դոփյուններ, ցատկեր, կից քայլերով, կքանստած, ձեռքերի տարբեր դիրքերով:

Աթլետիկական վարժություններ —

30 ժամ Քայք և դրա տարատեսակները, ոտնաթաթերին արագ, դանդաղ կրունկներին,ձեռքերի տարբեր դիրքերով:

Վազք տարբեր տեմպերով, մաքոքավազք/2անգամ10մ./ Ցատկեր ցատկապարանով, հեռացատկ տեղից:

Գնդակի նետումներ, փոքր գնդակի նետում նպատակին, նետում հեռու, փոխանցում ընկերոջը և ընդունում:

Ընդհանուր զարգացնող վարժությունների ժամանակ կարևոր է պահպանել վարժությունների հերթականությունը, պետք է սկսել մարմնի վերին հատվածներից և ավարտել ստորին հատվածներով, ժամանակ առ ժամանակ կատարել շնչառական վարժություններ: Դասվարը պետք օգտագործի անսպառ երևակայությունը որպեսզի ուրախ և աշխույժ անցնի:

Մաթեմատիկան բանավոր
1-3-րդ դասարան
Ուսուցման նպատակները
Դասընթացի հիմնական նպատակն է. իրական աշխարհի երևույթները
մաթեմատիկորեն հետազոտելու ունակության դաստիարակումը, հնարավորություն տալու երեխաներին բացահայտելու
իրենց, զարգացնել սովորողների ստեղծագործական ընդունակությունները, տրամաբ անական մտածողությունը, խորացնել գիտելիքները, որոնք նրանք ստացել են դասերի ժամանակ, սովորեցնել ստեղծագործաբար մոտենալ յուրաքանչյուր խնդրի լուծմանը, կարողանալ տրամաբանական դատողություններ կատարել, ինքնուրույն մտածել, առանձնացնել խնդիրների էական հատկանիշները, վերլուծել, ընդհանրացնել, սովորեն հարցեր տալ:
Դասընթացի խնդիրներն են. սովորողների մոտ զարգացնել կայուն հետաքրքրություն դեպի մաթեմատիկան զարգացնել սովորողների մաթեմատիկական ընդունակությունները և հետազո
տական կարողությունները դաստիարակել սովորողների մոտ խմբային աշխատանքի զգացողություն և համատեղել
անհատական աշխատանքը խմբի հետ զարգացնել սովորողների ուշադրությունը, դիտողականությունը, հիշողությունը, աշխատասիրությունը, հանդուրժողականությունը, նպատակասլացությունը,
համբերությունը զարգացնել սովորողների ուշադրությունը, դիտողականությունը, հիշողությունը, աշխատասիրությունը, հանդուրժողականությունը, նպատակասլացությունը,
համբերությունը սովորողների մոտ զարգացնել կոնկրետ իրավիճակներում արագ կողմնորոշվելու կարողություն
ուսումնասիրությունների ընթացքում համակարգչային ծրագրեր օգտագործելու
կարողություն
ինտերնետից անհրաժեշտ ինֆորմացիա գտնելու մշա կելու, ներկայացնելու
կարողություն

Հեղինակ՝

Ողջո՜ւյն, ես Մարգարիտա Հովնանյանն եմ՝ մասնագիտությամբ բանսեր-մանկավարժ, աշխատում եմ ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում՝ որպես դասվար:Սիրում եմ ընթերցել, զբաղվել սպորտով, երբեմն ստեղծագործել:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s