Մասնակիցներ՝ 3.2 դասարանի սովորողներ
Ժամկետը՝ Ապրիլի 18-ին, ժամը՝ 10:00-16:00
Վայրը՝ Արմավիրի մարզ, Արագած գյուղ,
Նպատակը՝ Զատկատոնը նշել Արմավիրի մարզի Արագած գյուղի Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոցի 3-րդ դասարանի սովորողների հետ, դասավար` Աննա Մեխակյան։ Իրականացնել կրթական փոխանակումներ՝ ծանոթացնել Զատկածեսին, պատմել տոնի մասին, նոր տեղեկություններ փոխանցել,սովորեցնել զատկական երգեր, պարերգեր, ասիկներ, խաղեր։
Պատասխանատու` Մարգարիտա Հովնանյան
Երաժշտության դասավանդող՝ Մարիամ Մնացականյան
Երթուղի՝
Վարորդ՝ Գեղամ Հովհաննիսյան
Խնդիրներ՝
- ճամփորդության վայրի քարտեզագրում
- համագործակցելու , սովորածը փոխանցելու կարողության զարգացում
- նոր միջավայրում, ներկայանալու, ներկայացնելու կարողության ձևավորում
- կրթական ծրագրի փոխանակման հմտության զարգացում
- խմային աշատանքի կազմակերպում
- տեղանքի ուսումնասիրում, արձանագրում
Անհրաժեշտ իրեր, ուսումնական նյութեր
- ախտահանիչ նյութեր, չոր և թաց անձեռոցիկներ
- թվային միջոցներ՝ ֆոտոխցիկ, բջջային հեռախոս,
- ճամփորդական ուսապարկ, սնունդ, ջուր
Ճամփորդության նկարագրությունը՝ Արագած գյուղի Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոցի հետ առաջին անգամ համագործակցել ենք 2019 ուսատարում, միասին գյուղում մասնակցել ենք խաղողաքաղի, իրականացրել գինու արարման ծեսը ։Սովորողների հետ կուղևորվենք Արմավիրի մարզ նշված երթուղիով, ճանապարհին կկարդանք և կգրանցենք գյուղերի, քաղաքների անունները։ Կկանգառենք Արագած գյուղի Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոցում , տնօրեն՝ Գրետա Անդրեասյան, կազմակերպիչ՝ Սյուզաննա Սահակյան, սովորողների հետ կշրջենք դպրոցում, որից հետո բակում կտոնենք Զատկատոնը։Սեբաստացիները կպատմեն, կկիսվեն տոնի մասին իրենց ունեցած տեղեկություններով, կսովորեցնեն զատկական ասիկներ, պարերգեր։ Դպրոցի բակում նաև կխաղանք զատկական խաղեր՝ ձուգլորիկ, հավկիթակռիվ, ճոպան կձգենք։ Մեզ հետ կտանենք նաև մեր պատրաստած զատկական խորհրդանիշերը՝ ակլատիզ, ուտիս պապ։ Ճամփորդությունը կամփոփենք դպրոցի բակում ճաշելով։ Ճանապարհին կիրականացնենք ֆոտոպլեններ։ Սովորողները նաև կվարեն հարցազրույց գործընկեր դպրոցի սովորողների հետ։
Նախապատրաստական փուլ՝
Ճամփորդության վայրի քարտեզագրում
Զատկատոնի մասին տեղեկության ուսումնասիրում, սովորում ենք ասիկները, վերհիշում զատկական երգերն ու պարերգերը
Քննարկում կրթական փոխանակումներ իրականացնելու մասին, ինչպես համագործակցել, սովորեցնել
Զատկական երգեր՝
«Օր պար»
«Զարկ բոլոճիկ»
«Յալալաի»
Զատկական ասիկներ՝
Կարմիր արև քեզ, ախպեր,
Աստծու բարև քեզ, ախպեր:
Կարմիր եզին օղն ու կոճակ,
Կարմիր հավկիթս դուրս բերեք,
Ճերմակ հավկիթս ներս տարեք:
Զատկեզատի՜կ է, նավակատի˜կ է, չամչեհատի˜կ է:
Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:
Զատիկ, զատիկ, նավակատիկ, արի նստի մեր տան մոտիկ:
Զատկեզատի˜կ է, նավակատի˜կ է, չամչեհատի˜կ է:
Ունեցողի համար ամեն օր Զատիկ է:
Զատիկն առանց ձվի չի լինի:
Հավը կուտե հատիկ-հատիկ, ծով ձմեռեն կելնի Զատիկ:
Ակլատիզը փետելով զատիկը շուտ չես բերի:
Հանելուկներ՝
Վաղը թռչի վեր ու վար:
Անշունչից շնչավոր:
Սովորողների աշխատանքները, ուսումնասիրած նյութերը Զատկատոնի մասին՝ (շարունակում են սովորողները աշխատել)
Մասնակիցներ՝
- Էլանա Շահվերդյան
- Էմիլի Շահվերդյան
- Մենուա Հովասափյան
- Ալիկ Կարապետյան
- Վարդան Մարտիրոսյան
- Լուսե Բաղդասարյան
- Լիլի Թորոսյան
- Դավիթ Մակարյան
- Ալֆրեդ Հարությունյան
- Ալֆրեդ Հարությունյան
- Էդգար Ճաղարյան
- Էդգար Մուրադյան
- Կատրինա Լալայան
- Էդուարդ Միքայելյան
- Սիլվի Թոփիկյան
- Գոռ Սմսարյան
- Գևորգ Եղոյան
- Դվիթ Մակարյան
- Դավիթ Սիրեյան
Արդյունքների ամփոփում՝