Posted in 2021-2022 ուստարի, Ուսումնական նախագծեր 2021-2022

Թումանյանական օրեր

Մասնակիցներ՝ 3.2 դասարանի սովորողներ

Ժամկետը՝ փետրվար

Նպատակը՝ Թումանյանական ստեղծագործությունների միջոցով զարգացնել սովորողների բանավոր և գրավոր  խոսքը, վերլուծական, քննադատական մտածողությունը, ստեղծագործական երևակայությանը, անկաշկանդ արտահայտելու կարողությունը ։

Ընթերցանության նյութեր — «Ձախորդ Փանոսը», «Անխելք մարդը», «Խելոքն ու հիմարը», «Տերն ու ծառան»,«Բարեկենդանը», «Մի կաթիլ մեղրը», «Անբան Հուռին»,  «Քեֆ անողի քեֆը չի պակսիլ»

Բանաստեղծություններ

«Ամենից լավ տունը », «Երեք խելոք մի հին տաշտով» և քառյակներ:

Գործողությունների ընթացքը՝

«Սովորող սովորեցնող» նախագծի շրջանակում, 3-րդ դասարանի սովորողները բերանացի կարդում են և բեմադրում Թումանյան։

Մայրենի +մեդիա+Տեխնոլոգիա ՝ Նյութերը ձեռք են բերում համացանցից, հանրագիտարաններից, էլեկտրոնային  գրականությունից:

Խմբային աշխատանք՝ Սովորողները բաժանվում են խմբերի։ Ընթերցում են Թումանյանի ստեղծագործություններից մեկը։ Այդ ստեղծագործությունը բաժանում ենք հատվածների։ Ամեն խումբ paint ծրագրով նկարում է այդ հատվածը։ Հետո դերերով կարդում են։ Քննարկելիս մի խումը մեղադրում է բացասական հերոսներին, մյուսը ՝ փորձում է արդարացնել։ Սովորողները պետք է կարողանան հիմնավոր փաստարկներով համոզել հակառակորդ թիմերին, որ իրենք իրավացի են: Այնուհետև ամեն խումբ ձայնագրում է ստեղծագործության իրեն բաժին հասած հատվածը՝ կիրառելով նոր սովորած մոնտաժային ծրագիրը, փորձում է աուդիոգիրք պատրաստել: Այս մեթոդով ստեղծվում է թումանյանական ստեղծագործությունների աուդիոփաթեթ ։

Ընտանեկան նախագծեր՝ Թումանյան կարդում ենք ընտանիքում ՝ ներառելով ընտանիքի բոլոր անդամներին։ Ստեղծվում է թումնայանական ռադիոնյութերի փաթեթ։

Ռոդարիական հնարքների կիրառում ՝ Թումանյանի ստեղծագործություններից  վերցնում ենք   հատվածներ և  այնպես դասավորում, որ ստացվի անսովոր, զարմանալի մի պատմություն   կամ հեքիաթ:

  • Ի՞նչ կլիներ, եթե …
  • Ստեղծագործական երևակայություն.
  • Հեքիաթների շիլափլավ․
  • Շուռ տված հեքիաթներ․
  • Իսկ հետո ի՞նչ եղավ․

Տրվում են բառեր, որոնցով պետք է պատմություն կամ հեքիաթ հորինեն: Բառերը վերցնում ենք  հեքիաթներից.  օրինակ  «Անբան Հուռին»  հեքիաթից վերցնում ենք 5 բառ և ևս  5 բառ «Անխելք մարդը» հեքիաթից, սկսում ենք մի նոր հեքիաթ հորինել:

Ամփոփում՝

Ուսումանական նախագիծ՝ «Թումանյանական օրեր»

Թումանյանական հորինուկներ

Ընթերցանության ֆլեշմոբ

Թումանյանական ընթերցանություն ռոդարիական հնարքներով

«Ամենից լավ․․․․» հորինուկ

Առավոտները՝ թումանյանական ընկալմամբ՝

Էմիլի Շահվերդյան-«Ամռան առավոտ»

Էդգար Մուրադյան— «Ձմռան առավոտ»

Լիլի Թորսյան-«Ամռան առավոտ»

Էդուարդ Միքայելյան«Աշնան առավոտ»

Մարիամ Դանղյան— «Աշնան առավոտ»

Էլանա Շահվերդյան «Ձմռան առավոտ»

Գևորգ Եղոյան- «Ամռան առավոտ»

Կատրինա Լալայան— «Ամռան առավոտ»

ՍիլվիԹոփիկյան-«Ամռան առավոտ»

Ուսումնական ճամփորդություն՝ Այց Հովհ․ Թումանյանի թանգարան

Ուսումնական ճամփորդություն՝ Ուսումնական այաց Հովհ․ Թումանյանի անվան տիկնիկային թատրոն

POSTED IN

Հեղինակ՝

Ողջո՜ւյն, ես Մարգարիտա Հովնանյանն եմ՝ մասնագիտությամբ բանսեր-մանկավարժ, աշխատում եմ ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում՝ որպես դասվար:Սիրում եմ ընթերցել, զբաղվել սպորտով, երբեմն ստեղծագործել:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s