Posted in 2021-2022 ուստարի, Ուսումնական ճամփորդություններ 2021-2022, Սովորողների ճամբար

Ազգագրության հետքերով․ ուսումնական այց Ժողովրդական արվեստի թանգարան

Ձմեռային ազգագրական փառատոնի շրջանակում «Ուրախ արևներ» ջոկատի ճամբարականները, ուսումնասիրելով և  հետևելով «ազգագրության հետքերին», այցելեցին Ժողովրդական արվեստի թանգարան՝ մեկ օր անցկացնելու հայ ժողովրդի «սրտւմ», ուսումնասիրելու ազգային տարրերը, խորհրդանիշերը, զարդանախշերը։ Ճամբարականները նախօրոք ուսումնասիրել էին հայկական գորգերի, տարազների ազգային նախշերը։ Թանգարանում մենք ծանոթացանք ,ճանաչեցինք  ազգային այլ  իրեր, նախշեր, սովորեցինք անունները, սովորեցինք տարբերել և կարևորել ազգայինը։ Ճամբարականները սովորեցին տարբերել վիշապագորգերը, նաև  ծանոթացան գորգագործության ընթացքին։ Մասնակցեցինք «Գորգանախշեր» կրթական ծրագրին։ Ճամբարականները փայտյա դետալների վար գունավորեցին տարբեր գորգանախշեր, որից հետո համեմատեցինք և գտանք այն գորգերը, որոնց նախշերը գունավորել էին։ Ճամբարակաները վերադարձան տպավորված, ոգևորված՝ իրենց հետ ունենալով և կրելով ազգային մշակույթի մի մասնիկը։

Ճամբարականների ուսումնասիրությունները՝

Մարիամ Դանղյան

Էմիլի Շահվերդյան

Էդգար Մուրադյան

Վարդան Պողոսյան

Կատրինա Լալայան

Գևորգ Եղոյան

Սիլվի Թոփիկյան

Ալֆրեդ Հարությունյան

Ինեսա Թորոսյան

Նարեկ Քեշիշյան

Լուսե Բաղդասարյան

Նատալի Եդւգարյան(հեռավար սովորող)

Հեղինակ՝

Ողջո՜ւյն, ես Մարգարիտա Հովնանյանն եմ՝ մասնագիտությամբ բանսեր-մանկավարժ, աշխատում եմ ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում՝ որպես դասվար:Սիրում եմ ընթերցել, զբաղվել սպորտով, երբեմն ստեղծագործել:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s