Posted in 2021-2022 ուստարի, Սովորողների ճամբար

Վիրտուալ ճամփորդություն դեպի Գյումրի․ հարթակում ծնողն է

Մասնակիցներ՝ «Ուրախ արևներ» ջոկատի ճամբարականներ

Ժամկետը՝ Հունվարի 20-ին, ժամը՝ 12:00-13:00

Վայրը՝ Հարավային դպրոց-պարտեզ

Ուսումնական պարապմունքի կազմակերպիչ՝ Գևորգ Եղոյանի մայրիկ՝ Անի Ավետիսյանը

Նպատակը՝ Վիրտուալ ՝ առցանց,  ճամփորդություն դեպի Գյումրի։ Գյումրի քաղաքի պատմության և տեսարժան վայրերի ներկայացում նկարների միջոցով  Գյումրիի բարբառով։

Խնդիրները՝

  • Ծանոթանալ Գյումրի քաղաքի տեսարժան վայրերին, բարբառին,
  • կարողանալ հասկանալ բարբառային բառեր,
  • տարբերել բարբառներ, հասկանալ ի՞նչ է բարբառը,
  • ծնողին ներգրավվել ուսումնական պարապմունքի կազմակերպանը։

Նկարագրությունը՝ Գևորգի մայրիկը՝ Անի Ավետիսյանը, ճամբարականներին կներկայացնի Գյումրիի բարբառով Գյումրի քաղաքի  տեսարժան վայրերը՝ որոնք լուսանկրել է և ներկայացնելու է սլայդով։ Անի Ավետիսյանը ծնունդով Գյումրիից է։ Գևորգը իր ընտանիքի հետ հաճախ է այցելում Գյումրի, բավական լավ տիրապետում  է բարբառին, մայրիկին կօգնի ներկայացնելիս։ Ուսումնական պարապմունքի ընթացքում «Ուրախ արևներ» ջոկատի ճամբարականները կսովորեն բարբառային բառեր։

Արդյունքների ամփոփում՝

Հարթակում ծնողն է՝ Անի Ավետիսյանը, ով մեզ ՝ «Ուրախ արևներ» ջոկատի ճամբարակններիս, ուղեկցեց Գյումրի՝ Գյումրիի բարբառով ու հումորով։

Հեղինակ՝

Ողջո՜ւյն, ես Մարգարիտա Հովնանյանն եմ՝ մասնագիտությամբ բանսեր-մանկավարժ, աշխատում եմ ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում՝ որպես դասվար:Սիրում եմ ընթերցել, զբաղվել սպորտով, երբեմն ստեղծագործել:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s