Posted in Ուսումնական նախագծեր 2021-2022

Ձմեռային ազգագրական փառատոն

Մասնակիցներ՝ 3.2 «Ուրախ արևներ» ջոկատի ճամբարականներ

Ժամկետը՝ հունվարյան ուսումնական ճամբար

Նպատակը՝

Նպատակը՝ Ազգային մշակույթի յուրացում, փոխանցում, տարածում

Խնդիրներ՝

  • փառատոնի մասնակցության համապատասխան ուղղության ընտրություն, թեմատիկ ուսումնական նյութերի ուսումնասիրություն, հետազոտություն, հավաքագրում, ներկայացում
  • ազգային ուտեստների, տոների․ծեսերի մասին տեղեկության հավաքագրում, յուրացում, տարածում։
  • ազգային մշակույթի ուսումնասիրում

Ազգագրության փառատոնի ուղղություններ`

  • ազգային խաղեր՝ Տնգուկ(խաղում են 4-6 հոգանոց խմբերով, սրածայր փայտերով: Փայտերը պատրաստելու ենք միասին: Խաղի մասնակիցները փայտերը հարվածում ենք այնպես, որ կանգնեն հողի կամ ձյան մեջ: Մյուս մասնակիցը իր փայտը հարավածում է այնպես, որ ընկերոջ փաայտը գցի՝ միաժամանակ ձյան մեջ կագնեցնելով իր փայտը: Եթե հաջողվում է վայր գցել ընկերոջ փայտը, ապա այդ փայտը վերցնում է իրեն:Հաղթում է նա, ով կարողանում է վայր գցել ընկերների փայտերը և վերցնել իրեն) : քաղցրավենիքներ՝ փոխինձ, հալվա, թանապուր, խաշիլ, ուսումնասիրեւմ ենք Բարեկենդան տոնին պտրաստվող ուստեստները:
  • Ազգային երգ, պար սովորում ենք ազգային պարերգ ՝ Ապարանի գյովնդ
  • Տարածաշրջանային բարբառներ՝ տատիկները կամ մայրիկները իրենց գյուղի, տարածաշրջանի բարբառով պատմում են որևէ հեքիաթ:
  • Պատրաստում ենք ազգային ուտեստ, քանի որ սովորելու ենք Ապարանի գյովնդ պարը, ընտանեկան դպրոցներում կպատրաստեն ազգային ուտեստը, որը կփորձենք պատրաստել նաև միասին։

Նախագծի նկարագրությունը՝ Ձմեռային ուսումնական ճամաբարի ընթացքում ճամբարականների հետ կիրականացնենք Ազգագրական փառատոնին նախատեսվող ուղղությունները՝ ազգային խաղեր կխաղանք և մեր ձեռքով կպատրաստենք խաղի համար անհրաժեշտ նյութեր, կսովորեցնենք կրտսեր սովորողներին: Խոհանոցային գործունեության ժամանակ կպատրաստենք ազգային ուտեստներ, նախօրոք ծնողներից, տատիկներից հարցազրույցի միջոցով կպարզենք ինչ ավանդական ուտեստներ են պատրաստել իրենք: Կխնդրենք տատիկներին մեզ համար իրենց բարբառով հեքիաթ պատմել դասարանում կամ տանը , ձայնագրությունը միասին կլսենք դասարանում, կքննարկենք: Կուսումնասիրենք Բարեկենդանի տոնը, կնախապատրաստվենք Դդմատոնին:

Արդյունքների ամփոփում՝

Ազգային խոհանոց՝

Ազգային պարեր, պարերգեր՝
Ազգային խաղեր՝

Հեղինակ՝

Ողջո՜ւյն, ես Մարգարիտա Հովնանյանն եմ՝ մասնագիտությամբ բանսեր-մանկավարժ, աշխատում եմ ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում՝ որպես դասվար:Սիրում եմ ընթերցել, զբաղվել սպորտով, երբեմն ստեղծագործել:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s