Posted in Հաշվետվություն

«Ուրախ արևներ» ռադիոյի երկու եթերաշրջանների ամփոփում

«Ուրախ արևներ» ռադիոյի նյութերը  սկսել ենք թողարկել 2020-2021 ուստարում։ Առաջին եթերաշրջանի ռադիոնյութերը պատրաստում էինք սովորողների հետ, միասին ձայնագրում։ Թեման ընտրում էինք առաջնորդվելով ուսումնական օրացույցով, նախագծերով։ Առաջին թողարկումներում սովորողները ներկայանում էին, պատմում իրենց մասին, իրենց նախասիրությունների մասին, ծնողների օգնությամբ պատմում հետաքրքիր պատմություններ իրենց, իրենց մանկության մասին։ Այսպես նաև ընտանիքի անդամներին ներգրավվում էինք ուսումնական նախագծի կազմակերպմանը։ Այդ ընթացքում սովորողները ձեռք բերեցին ռադիո վարելու հմտություններ, հաճախ հարցազրույցի էին վարում, իրենք առաջարկում ձայնագրել ու ձայնագրվել։

Նոր ուսումնական տարում `2021-2022 ուստարում, քանի որ սովորողները արդեն ունեին իրենց բլոգները, բոլորը բլոգավար են, շատ լավ կարողանում են օգտվել համացանցից, նյութ որոնել, դուրս բերել իրենց անհրաժեշտ նյութը, որոշեցինք «Ուրախ արևներ» ռադիոյի թեման դարձնել միայն տեղեկատվական։ Բացի այդ սովորողները կարողանում են նաև ինքնուրույն ձայնագրել՝ օգտվելով իրենց բջջայինի հավելվածից, ձայնագրիչից, ովքեր տանը ունեն։ «Ուրախ արևներ» տղեկատվական ռադիոյի նյութերը թողարկվում են հետևյալ պարբերականությամբ․ յուրաքանչյուր ամիս երկու սովորող իր ցանկությամբ դառնում է ռադիոյի պատասխանատու ռադիոհաղորդավար։ Միասին քննարկում ենք, իրենք համացանցից ընտրում են իրենց հետաքրքրող նյութը՝ ցանկացած տեղեկատվական թեմայով, հրապարակում բլոգում, որից հետո ձայնագրում են , ուղարկում։ Թեմայի ընտրությանը սովորաբար մասնակցում են նաև ծնողները, ովքեր նույնպես կարող են մասնակցել ձայնագրությանը։ Այսպես՝ սովորողները ձեռք են բերում մեդիահմտություններ, համացանցից որոնում են նյութեր, ընթերցում են, հրապարակում բլոգում, պատրաստվում են, ոգևորված աշխատում մինչև ռադիոնյութի թողրկումը, որ հետաքրքիր լինի ընկերների կամ ռադիոլսողների համար։ Աշխատանքը կատարելիս սովորողները միշտ դասարանում պատմում են ռադիոնյութի որոնման մասին․ ի՞նչ թեմա են ընտրել, ինչպե՞ս են ձայնագրելու։ Մինչև ձայնագրելը , ռադիոնյութը հրապարակում են բլոգում, կարդում ենք միասին, եթե կարիք կա խմբագրելու, խմբագրում ենք, որից հետո իրենք են ձայնագրում , ուղարկում։

«Ուրախ արևներ» ռադիո առաջին եթերաշրջան

«Ուրախ արևներ» տեղեկատվական ռադիո․ երկրորդ եթերաշրջան

Հեղինակ՝

Ողջո՜ւյն, ես Մարգարիտա Հովնանյանն եմ՝ մասնագիտությամբ բանսեր-մանկավարժ, աշխատում եմ ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում՝ որպես դասվար:Սիրում եմ ընթերցել, զբաղվել սպորտով, երբեմն ստեղծագործել:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s